24/11/2021
❓❗️Շաքարային Դիաբետ
Շաքարային դիաբետը բացարձակ կամ հարաբերական ինսուլինային անբավարարությամբ պայմանավորված քրոնիկական հիպերգլիկեմիայի`( արյան մեջ գլյուկոզայի բարձր քանակ) և գլյուկոզուրիայի`( մեզում գլյուկոզայի առկայություն) կլինիկական համախտանիշ է, որը հանգեցնում է նյութափոխանակության խանգարման` անոթների, նյարդերի, օրգանների և հյուսվածքների ախտահարման:
❓❓Որո՞նք են պացիենտների մոտ ամենահաճախ հանդիպող գանգատները, ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել:👇
🔴Ընդհանուր թուլություն, աշխատունակության անկում, անբացատրելի հոգնածության զգացում:
🔴Բերանում չորություն, անհագ ծարավ:
🔴Հաճախամիզություն` հատկապես գիշերային ժամերին:
🔴Գլխապտույտ
🔴Տեսողության վատացում:
🔴Իմունիտետի ընկճում:
🔴Մաշկային խնդիրներ` պիգմենտացիա, Վիտիլիգո, acantosis nigrica` վզի շրջանում մաշկի մգացում:
🔴փորկապություն
Ցանկացած գանգատի առկայության դեպքում պետք է դիմել բժշկի, հետազոտվել, որպեսզի կանխարգելվի հետագա բարդությունների առաջացումը: Առողջ եղեք!
________________________
Էնդոկրինոլոգ ` Քնարիկ Գագիկի Բադեյան
📍Նյու-Մեդ կլինիկա` Աբովյան 54(ք.Երևան)
📍Վարդենիսի հիվանդանոց (3րդ հարկ 2րդ սենյակ)
Հեռ. 098585520
____________________