06/06/2025
🩸 Արի՛ Արմավիր, դարձի՛ր դոնոր, փրկի՛ր կյանքեր:
Գուցե հենց քո՛ արյունն է պետք ինչ-որ մեկին՝ ապրելու համար։
Հունիսի 14-ին՝ Արյան դոնորի համաշխարհային օրվա շրջանակում, հրավիրում ենք քեզ միանալու անհատույց արյունատվության նախաձեռնությանը Արմավիր քաղաքում։
Այդ օրը «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության Արմավիրի բաժանմունքը բաց է լինելու բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են իրենց արյամբ հույս տալ։
📅 Օրը՝ հունիսի 14
🕘 Ժամը՝ սկսած 09:00-ից
📍 Վայրը՝ ք. Արմավիր, Մ. Հերացու 10
🎁 Ի դեպ, միանալով արյունատվությանը, քեզ սպասում են հաճելի անակնկալներ ինչպես մեր կենտրոնի և գործընկեր Converse Bank-ի, այնպես էլ մեր փոքրիկ պացիենտների կողմից, ում օգնում ես հենց ա՛յս քայլով։
📞 Հարցերի դեպքում զանգահարիր՝ 0237-2-06-72 հեռախոսահամարին։
🙌 Միացի՛ր մեզ։ Հանձնիր արյուն՝ պարգևիր կյանք։
Որովհետև երբեմն փրկությունը սկսվում է մեկ փոքր քայլից։