Արի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's Talk

  • Home
  • Արի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's Talk

Արի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's Talk «Արի խոսենք» հոգեբանական կենտրոնն իր շուրջն է համախմբել պրոֆեսիոնալ հոգեբանների և լոգոպեդների, որոնք կօգնեն ձեզ բարելավել ձեր հոգեկան առողջությունը

«Արի` խոսենք» հոգեբանական ծառայությունների կենտրոնը ստեղծվել է 2020թ-ին հոգեբան/ արտ-թևերապևտ Քրիստինե Սարգսյանի կողմից, ով հոգեբանությամբ զբաղվում է մոտ 12 տարի։ Վերապատրաստումներն անցել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջատար ինստիտուտներում, լավագույն մասնագետների ղեկավարությամբ։
«Արի խոսենք» հոգեբանական կենտրոնն իր շուրջն է համախմբել պրոֆեսիոնալ, բարձր որակավորում ունեցող մասնագետների, որոնք սիրում են իրենց աշխատանքը և այն անում են մեծ պատասխանատվությամբ։ Այստեղ մատուցվող հոգեբանական խորհրդատվությունները, խմբային թերապևտիկ աշխատանքներն ու բազմաբովանդաակ թրեյնինգները շատերին են օգնել հաղթահարել ներքին հոգեբանական խնդիրները, գրանցել անձնային ու մասնագիտական աճ և հաջողություններ։
Խոսքը ուժ է, որի թիրախային կիրառումը բուժում է հոգին, օգնում դասավորել մտքերը, ազատվել հոգեկան ապրումներից։

13/08/2025

‼️Պարզ և շատ կարևոր հանգամանք մոտիվացիայի մասին🙂։

Մեկնաբանում է կոնֆլիկտաբան և քոուչ Աստղինե Խաչատրյանը

‼️Շատ ծնողներ նկատում են, որ երեխան դժվարությամբ է կենտրոնանում դասերին կամ խաղերին, շուտ է շեղվում ու արագ ձանձրանում։Ս...
08/08/2025

‼️Շատ ծնողներ նկատում են, որ երեխան դժվարությամբ է կենտրոնանում դասերին կամ խաղերին, շուտ է շեղվում ու արագ ձանձրանում։
Սակայն սա միշտ չէ, որ «ծուլության» կամ «անհետաքրքրության» նշան է։

📌 Հնարավոր պատճառներ
• Երեխայի զարգացման առանձնահատկություններ (ուշադրության ծավալ, հիշողության կարողություններ)
• Անկայուն քուն կամ ոչ բավարար հանգիստ
• Սթրեսի կամ էմոցիոնալ լարվածության արդյունք
• Տեսողական կամ լսողական աննկատ խնդիրներ

💡 Ինչը կարող է օգնել
• Կարճ, հստակ հանձնարարություններ
• Հանգստության և կենտրոնացման վարժություններ (օր․՝ շնչառական խաղեր)
• Ինտեգրում տարատեսակ խաղերի շեջ
• Հեռախոսների, համակարգիչների, հեռուստացույցի օգտագործման սահմանափակում

Հիշեք՝ եթե դժվարությունները շարունակվում են և խանգարում են երեխայի ուսումնառությանը կամ վարքին, արժե դիմել մասնագետի։ Վաղ միջամտությունը միշտ ավելի արդյունավետ է։ ☎️098-08-51-51

*️⃣ Անկախ նրանից, ինչ տեղեկություն կստանամ, ես միշտ կարող եմ ինքս ընտրել՝ ինչպես շարունակել։*️⃣ Ինչ տեղեկություն էլ որ ս...
06/08/2025

*️⃣ Անկախ նրանից, ինչ տեղեկություն կստանամ, ես միշտ կարող եմ ինքս ընտրել՝ ինչպես շարունակել։

*️⃣ Ինչ տեղեկություն էլ որ ստանամ, ես ունեմ ազատություն ընտրելու՝ ինչպես վարվել դրանից հետո։

*️⃣ Ես կարող եմ վերահսկել իմ գործողությունները, իմ ընտրած մեթոդներն ու իմ ջանքերը, բայց ոչ արդյունքը կամ ուրիշների արձագանքը։

*️⃣ Երբեմն նույնիսկ ճիշտ որոշումներն են բերում անհաջող արդյունքների, իսկ սխալներն էլ՝ հաջողության։

*️⃣ Այսօր ես կարող եմ վերահսկել «X»-ը, բայց չեմ կարող ազդել «Y»-ի վրա։

*️⃣ Ես կարող եմ ընտրել՝ չկրկնել նույն սխալները կամ շարժվել դեպի իմ նպատակները, բայց ոչ երկուսը միաժամանակ։

*️⃣ Իմ ամենամեծ հաջողությունների ճանապարհին լիքը սխալներ են եղել։
☎️ 098-08-51-51

05/08/2025

🍃Ֆիզիոլոգիական իտերացիաներ. Կակազություն‼️ Ներկայացնում է «Արի խոսենք» հոգեբանական կենտրոնի լոգոպեդ՝ Լիանա Մարտիրոսյանը: ☎️098-08-51-51

‼️ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱԶԱՏՎԵԼ ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽ ՁԵՐ ՏԱՐԻՔԻՑ                                                🍃Շատերն են կարծ...
04/08/2025

‼️ ԴՈՒՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱԶԱՏՎԵԼ ԿԱԿԱԶՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՆԿԱԽ ՁԵՐ ՏԱՐԻՔԻՑ 🍃Շատերն են կարծում, որ կակազությունը խնդիր է,որը առաջանում է մանկական տարիքում(որպես հիմնային պատճառ իհարկե պետք է դիտարկել ժառանգական նախատրամադրվածությունը)։
Խոսքում իտերացիաներ(կմկմոցներ/կակազության) դրսևորվում է նաև մեծահասակ տարիքում։ Այն կարող է վերադառնալ կամ շարունակվել ոչ միայն խոսքի մեխանիկական դժվարության, այլև ներքին լարվածության, անհանգստության, սթրեսածին իրավիճակների հետևանքով։

📌 Ինչ կարելի է անել․

🔹 Աշխատել արտաբերական ապարատի լարվածությունը մեղմելու ուղղությամբ(մերսում, արտաբերական վարժություններ)։

🔹 Աշխատել խոսքը ճշգրիը բաշխելու կարողության զարգացման ուղղությամբ(այս փուլում կարևոր է էմոցիաների արտաբերումը խոսքով ևս)։ Այս փուլում
շնչառական վարժությունները, մեդիտացիան կամ ձայնի ազատ շարժման պրակտիկան օգնում են նվազեցնել ձայնային լարվածությունը։

🔹 Հոգեբանական աջակցություն։
Թերապիան օգնում է բացահայտել խոսքի խանգարման հիմքում ընկած անհանգստացնող ապրումները՝ օրինակ՝ «Ինձ չեն լսի», «Ինձ կծաղրեն»,> և այլն։

✅Այս քայլերի կոմպլեքս կիրառումը կակազության հաղթահարման ճանապարհն է։ Տեխնիկաների կոմպլեքս կիրառումը հատուկ մշակված փուլային աշխատանք է բազմամասնագիտական (հարբժշկական) թիմի կողմից։ Դիմեք Արի խոսենք հոգեբանական կենտրոն ցանկացած տարիքում կակազությունից ազատվելու համար։

☎️ 098-08-51-51

01/08/2025

🍃🌪️ Պերֆեկցիոնիզմի ծուղակները: Ինչպե՞ս է այն վնասում մեզ 👉🏻 ավելի հստակ կներկայացնի քոուչ և կոնֆլիկտաբան՝ Աստղինե Խաչատրյանը

🔥Վերջին շրջանում մտածու՞մ ես մահվան մասին։ Այդ միտքը գուցե գալիս է հանկարծ գիշերը, կամ հանգիստ պահերին, երբ թվում է կյան...
31/07/2025

🔥Վերջին շրջանում մտածու՞մ ես մահվան մասին։ Այդ միտքը գուցե գալիս է հանկարծ գիշերը, կամ հանգիստ պահերին, երբ թվում է կյանքը սահում է ձեռքից։ ‼️Մահվան վախը շատ հաճախ ծնվում է այնտեղ, որտեղ կյանքը լիարժեք չի զգացվում։
Որտեղ չես ապրել այնպես, ինչպես ինքդ ես ուզել։
Որտեղ շատ բան ես լռել, հետ ես պահել, չես սիրել, չես վստահել, չես ներել։

Մենք վախենում ենք մահից, որովհետև չենք ապրում։
Վախենում ենք հեռանալ, մինչ չփորձեցինք իսկապես ապրել, ու զգալ կյանքի համը:

Երբ մարդու ներսում կուտակվում է չապրած կյանքի ցավը, մահը դառնում է սպառնալիք։ Բայց երբ մարդը սկսում է ապրել՝
ճշմարիտ, բաց, սիրելու ունակությամբ, ապա մահը կորցնում է իր սարսափելի կերպարը։ Այն դառնում է ուղեկից, ոչ թե վախեցնող ստվեր։

Որքան կյանքդ լիարժեք է, այնքան մահվան մասին մտքերը խաղաղ են։
Որքան գիտես քեզ, ճանաչում ես քո սրտի ցանկությունները, այնքան ազատ ես մահվան դիմաց։

Մահվան վախը, երբեմն պարզապես հիշեցում է, որ չես ապրում։ Այդ վախը ցավոտ է։ Բայց դրա միջով է գալիս նոր հարցը՝
«Իսկ եթե ես սկսեմ ապրել հենց հիմա՞»
👉 Քեզ ծանոթ է այս զգացումը՞։
Մեկնաբանիր կամ կիսվիր գուցե քո խոսքն ուրիշի հոգում խաղաղություն բերի։ ☎️098-08-51-51

🍃Մենք հաճախ ինքնաբավ լինելը շփոթում ենք ուժեղ լինելու հետ։ Կարծում ենք՝ եթե օգնություն չենք խնդրում, եթե լռում ենք մեր զ...
25/07/2025

🍃Մենք հաճախ ինքնաբավ լինելը շփոթում ենք ուժեղ լինելու հետ։ Կարծում ենք՝ եթե օգնություն չենք խնդրում, եթե լռում ենք մեր զգացմունքների մասին, ուրեմն ուժեղ ենք։

Բայց երբեմն ամենաուժեղ քայլը հենց դա է՝
🤝 ասել՝ «Ես կարիք ունեմ»
🗣 խոսել՝ «Ես ցավ եմ զգում»
💬 կամ պարզապես՝ «Ինձ կլսե՞ս»

Ինքնաբավ լինելը լավ է։ Բայց իրական կապերը՝ սերն ու հոգատարությունը, գալիս են այն պահից, երբ թույլ ես տալիս, որ քեզ ճանաչեն առանց պաշտպանական պատերի։ ☎️098-08-51-51

🔍 Ինչու ենք երբեմն վերլուծում ամեն բան՝ նույնիսկ մեր զգացմունքներըՄարդիկ հաճախ փորձում են ամեն ինչ հասկանալ՝ տրամաբանել ...
23/07/2025

🔍 Ինչու ենք երբեմն վերլուծում ամեն բան՝ նույնիսկ մեր զգացմունքները

Մարդիկ հաճախ փորձում են ամեն ինչ հասկանալ՝ տրամաբանել անգամ իրենց զգացմունքները։ Երբ մեզ տխուր ենք զգում, հարցնում ենք՝ «ինչու», երբ նյարդայնացած ենք՝ փորձում ենք գտնել հստակ պատճառ։

Բայց զգացմունքը միշտ չէ, որ պահանջում է բացատրություն։ Այն պարզապես արձագանք է՝ ներկա պահին, հիշողությանը կամ մեր ներսում տեղի ունեցող բարդ գործընթացներին։

📌 Փորձիր մի պահ չվերլուծել, այլ պարզապես զգալ։
Դու ոչ թե սխալ ես, երբ տխուր ես, կամ վախենում ես, այլ ուղղակի մարդ։ Եվ երբ ընդունում ես քո զգացմունքները՝ առանց քննադատության, դրանք դառնում են դուռ՝ ինքնաբացահայտման ու հանգստության համար։ ☎️098-08-51-51

🍃Մանկական տրավմա՝ միֆ, թե իրականություն❓Շատերը մինչև այսօր կարծում են, թե մանկան տարիքում տեղի ունեցած ցավալի իրադարձութ...
22/07/2025

🍃Մանկական տրավմա՝ միֆ, թե իրականություն❓
Շատերը մինչև այսօր կարծում են, թե մանկան տարիքում տեղի ունեցած ցավալի իրադարձությունները երեխան «մոռանում է» կամ «անցնում է, երբ մեծանա»։
Սակայն իրականությունն այլ է։

🔍 Գիտական հետազոտությունները և հոգեթերապևտների փորձը հստակ ցույց են տալիս՝
մանկության տարիներին տեղի ունեցած զգայական վնասները կարող են խոր ազդեցություն թողնել մարդու ինքնաճանաչման, հարաբերությունների, վստահության և ինքնագնահատականի վրա։

✔️ Երեխայի համար «մեծ» ու «փոքր» ցավեր չկան։
Նրա ուղեղն ու նյարդային համակարգը միայն ձևավորվում են, և ցանկացած անուշադրություն, վախ, լքվածություն կամ հուզական անորոշություն կարող է ընկալվել որպես սթրես կամ տրավմա։

💬 Երբ հարցնում ենք՝ «Իսկ միգուցե դա ուղղակի վատ հիշողություն է, ոչ թե տրավմա՞», կարևոր է հիշել՝ տրավման ոչ թե պատմությունն է, այլ զգացողությունը, որ մնացել է ներսում։

📌 Տրավման կարող է լինել լուռ լքվածությունը, երբ մայրը չի հասկացել երեխայի կարիքը։
Տրավմա է նաև այն պահը, երբ երեխայի զգացմունքները արժեզրկվել են («տղաները չեն լացում», «դա լուրջ բան չի»), երբ նա երկար սպասել է գրկին, բայց չի ստացել։

👉 Այդ հիշողությունները դառնում են խորքային պատուհաններ դեպի մարդու մեծահասակ կյանքում ի հայտ եկող դժվարություններ՝
տագնապներ, խզված հարաբերություններ, վախեր, հուզական գերզգայունություն։

🧠 Մանկական տրավման իրականություն է։ Ու դրա հետ կարելի է աշխատել, հասկանալ, վերապրել, վերաիմաստավորել։ ☎️098-08-51-51

🌪️Որոշ ֆիլմեր պարզապես ժամանց չեն։ Դրանք հայելի են՝ մեր ներսի աշխարհի համար։ Եթե ուզում ես դիտել մի բան, որ կհուզի, կշար...
21/07/2025

🌪️Որոշ ֆիլմեր պարզապես ժամանց չեն։ Դրանք հայելի են՝ մեր ներսի աշխարհի համար։ Եթե ուզում ես դիտել մի բան, որ կհուզի, կշարժի ու կմղի խորհելու կյանքի, անձի ու ընտրությունների մասին՝ ահա մեր առաջարկած 5 խորիմաստ հոգեբանական ֆիլմերը՝

1️⃣ Requiem for a Dream – կախվածության կործանարար ուժի մասին։ Ֆիլմ, որից հետո լռություն է լինում։

2️⃣ A Beautiful Mind – ճշմարիտ պատմություն՝ մեծ մտածողի մասին, ով պայքարում է իր ներսի իրականության դեմ։

3️⃣ The Truman Show – իսկ եթե քո ամբողջ կյանքը շոու է՞։ Ֆիլմ ազատության ու ինքնաճանաչման մասին։

4️⃣ Black Swan – գեղեցիկ, բայց մռայլ ճամփորդություն դեպի ինքնաոչնչացում՝ կատարյալ լինելու մոլուցքի ներքո։

5️⃣ Sybil / Split – անհատի ներսում ապրող տարբեր դեմքերի պայքարը։ Տրավմայի և հոգու մասնատման խորքեր։

✨ Այս ֆիլմերը չեն պատմում միայն ուրիշների մասին։ Դրանք պատմում են մեր բոլորի մասին երբեմն ուղիղ, երբեմն մետաֆորիկ։

👉 Թվարկածներից ո՞րն ես դիտել❓ Ո՞րն է քեզ ամենաշատը ցնցել կամ փոխել մտածելակերպդ։

🍃Շատերը մտածում են, թե ղեկավար լինելը միայն որոշումներ կայացնելն ու մարդկանց կառավարելն է։ Բայց իրականում՝ ղեկավար լինել...
18/07/2025

🍃Շատերը մտածում են, թե ղեկավար լինելը միայն որոշումներ կայացնելն ու մարդկանց կառավարելն է։ Բայց իրականում՝ ղեկավար լինելը՝ առաջատար լինելն է, երբեմն էլ՝ պահողը, լսողը, ճանապարհը բացողը։

Ղեկավարի ամենամեծ դժվարություններից մեկը ինքնաճանաչումն է։ Որքան մեծ է պատասխանատվությունը, այնքան ուժեղ են ներսում եղած կասկածները, վախերը, երբեմն՝ նույնիսկ մեղքի զգացումը։

Քոուչինգի և հոգեբանության փորձը ցույց է տալիս՝ լավ ռեկավարը նա է, ով ճանաչում է սեփական սահմանափակումները և աշխատում դրանց հետ, այլ ոչ թե թաքցնում։ Նա, ով կարող է չիմանալ պատասխանը, բայց վստահել գործընթացին։ Եվ ամենակարևորը՝ նա, ով հասկանում է, որ առաջնորդել նշանակում է առաջին հերթին՝ առաջնորդել ինքդ քեզ։

Եթե դու ղեկավար ես ու զգում ես, որ հոգնած ես, մենակ կամ հարցերով լի՝ դա նորմալ է։ Սկսի հարց տալ ինքդ քեզ, ոչ թե անմիջապես լուծում փնտրել։ Հաճախ լուծումը սկսվում է հարցից․
— Ի՞նչ եմ հիմա զգում։ Ո՞ւմ եմ փորձում բավարարել։ Ո՞վ եմ ես այս դերում։
☎️098-08-51-51

Address


Opening Hours

Monday 09:00 - 20:30
Tuesday 09:00 - 20:30
Wednesday 09:00 - 20:30
Thursday 09:00 - 20:30
Friday 09:00 - 20:30
Saturday 09:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00

Telephone

+37498085151

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Արի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's Talk posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Արի Խոսենք հոգեբանական կենտրոն / Let's Talk:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram