28/04/2026
📌Սիրով տեղեկացնում ենք, որ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Առողջության առաջնային պահպանման կենտրոնը (Կարիտասի պոլիկլինիկա՝ ք․Գյումրի, Մհեր Մկրտչյան 41) շարունակում է տրամադրել վճարովի բժշկական և հոգեբանական ծառայություններ երեխաների, պատանիների և մեծահասակների համար:
Մասնագիտական թիմը համալրված է որակավորված մասնագետներով՝
▶️Բժիշկ-էնդոկրինոլոգ (Ելենա Թադևոսյան)
▶️Սրտաբան (Տաթև Կարապետյան)
▶️Գինեկոլոգ (Գայանե Գրիգորյան)
▶️Նյարդաբան (Մարգարիտա Հարությունյան)
▶️Հոգեբաններ (Լուիզա Մարդոյան, Կարինե Ավետիսյան)
▶️Լոգոպեդ (Գայանե Ասլանյան)
▶️Խմբային թերապևտ (Աննա Ունուպօղլյան)
▶️Հատուկ մանկավարժ (Նարիրա Մանուկյան)
▶️Ֆիզիոթերապևտ (Սաթենիկ Վարդանյան)
Հայկական Կարիտասը, առաջնահերթություն տալով շահառուների կարիքներին, մասնագիտական ծառայությունների համար սահմանել է ցածր գներով գնացուցակ: Բժշկական բոլոր խորհրդատվությունները կազմում են 5000 դրամ, հոգեբանական առաջին խորհրդատվությունը ևս 5000 դրամ է, թերապևտիկ աշխատնքները մինչև 15 տարեկանների հետ՝ 3000 դրամ, խմբային ֆիզիոթերապիա մեծահասակների համար 1 ժամը՝ 500 դրամ:
👥Կենտրոնում գործում է նաև մայրության դպրոց, որն անվճար է: Հղիների հետ աշխատանքը կազմակերպվում է խմբային ձևով, որն անցկացվում է հետևյալ մասնագետների մասնակցությամբ՝ հոգեբան, գինեկոլոգ, մանկաբույժ և ֆիզիոթերապևտ: Հղիի հոգեբանական վիճակից ելնելով՝ կազմակերպվում է նաև անհատական խորհրդատվություն:
☎️Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ զանգահարելով ընդունարանի համակարգողին 091-01-33-07 հեռախոսահամարով: