Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն

  • Home
  • Armenia
  • Gyumri
  • Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն

Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն, Health & Wellness Website, Gyumri.
(1)

«Էջը ներկայացնում է Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի “Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն” մեթոդմիավորման գործունեությունը․ դասապրոցեսներ, միջոցառումներ, մարզական ձեռքբերումներ և կրթական նյութեր»։

🎄✨  Սիրելի՛ գործընկերներ, աշակերտներ, ծնողներ և մեր էջի հետևորդներևս մեկ տարի է մոտենում իր ավարտին, և մենք կարող ենք այ...
31/12/2025

🎄✨ Սիրելի՛ գործընկերներ, աշակերտներ, ծնողներ և մեր էջի հետևորդներ

ևս մեկ տարի է մոտենում իր ավարտին, և մենք կարող ենք այն ամփոփել հպարտությամբ ու երախտագիտությամբ։
Անցնող տարվա ընթացքում մեր դպրոցական համայնքը գրանցել է մի շարք նշանակալի հաջողություններ․
🏆 Մասնակցել ենք տարբեր մարզական մրցույթների՝ ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի, հեծանվավազքի, սպորտլանդիայի, ինչպես նաև տարբեր դպրոցների ուսուցիչների միջև անցկացվող մրցաշարերի։ Այդ մրցումներում մեր թիմերն ու անհատ մարզիկները ցուցաբերել են բարձր պատրաստվածություն, կամք ու թիմային ոգի՝ տանելով հաղթանակներ և գրավելով մրցանակային տեղեր։
📚 Ունեցել ենք նաև ուսուցիչներ, ովքեր կամավոր ատեստավորումը հաղթահարել են բարձր միավորներով, ևս մեկ անգամ հաստատելով իրենց մասնագիտական բարձր մակարդակը և նվիրվածությունը կրթությանն ու սպորտի զարգացմանը։

Նոր՝ 2026 թվականը, մեզ համար խոստանում է լինել նոր հնարավորությունների ու ձեռքբերումների տարի։
Առաջիկայում ունենալու ենք ամբողջովին նոր մարզադահլիճներ, նոր սպորտային գույք, ինչպես նաև մարզահրապարակ, որոնք անկասկած կնպաստեն մեր աշակերտների և ուսուցիչների մարզական ակտիվության աճին ու նոր հաջողությունների գրանցմանը։

Թող գալիք տարին բոլորիս համար լինի
🌟 առողջության,
🌟 նոր հաղթանակների,
🌟 համառ ու արդյունավետ աշխատանքի,
🌟 թիմային միասնության և հավատով առաջ շարժվելու տարի։

🎉 Շնորհավորում ենք բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, ուժ, ոգեշնչում և անսպառ հաջողություններ թե՛ կրթական, թե՛ մարզական, թե՛ անձնական ասպարեզներում։

Շնորհավոր Նոր 2026 թվական

📝 Մեր մեթոդմիավորման անդամներ Գ. Նիկոլյանն ու Կ. Արամյանը հաղթահարեցին «ֆիզկուլտուրա» առարկայի կամավոր ատեստավորումը։ 💪
29/11/2025

📝 Մեր մեթոդմիավորման անդամներ Գ. Նիկոլյանն ու Կ. Արամյանը հաղթահարեցին «ֆիզկուլտուրա» առարկայի կամավոր ատեստավորումը։ 💪

Մեր դպրոցականների վոլեյբոլի թիմը «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլում գրավեց 2-րդ մրցանակային հոր...
18/11/2025

Մեր դպրոցականների վոլեյբոլի թիմը «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մրցաշարի համայնքային փուլում գրավեց 2-րդ մրցանակային հորիզոնականը։ 🥈

Այսօր կայացած եզրափակիչ փուլում մեր վոլեյբոլի թիմը ցուցադրեց կամք, պայքար և թիմային մեծ ոգի՝ գրավելով 2-րդ մրցանակային տեղը։
Չնայած վերջին խաղում պարտությանը՝ երեխաները մինչև վերջ պայքարեցին յուրաքանչյուր միավորը վերցնելու համար։

👏 Շնորհակալություն մեր աշակերտներին՝ նվիրումի, աշխատասիրության և հաղթելու անսասան ցանկության համար։

Այս արդյունքը մեզ համար սկիզբ է, ոչ թե ավարտ։
Մենք շարունակում ենք աշխատել ու հավատում ենք, որ հաջորդ անգամ բարձունքը մերը կլինի! 💪🔥

«Դպրոցականների վոլոյբոլի լիգա» մրցաշարում մեր դպրոցի վոլեյբոլիստների թիմը տարավ ևս մեկ հաղթանակ՝ վաստակելով եզրափակիչ փո...
18/11/2025

«Դպրոցականների վոլոյբոլի լիգա» մրցաշարում մեր դպրոցի վոլեյբոլիստների թիմը տարավ ևս մեկ հաղթանակ՝ վաստակելով եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք։ 💪🏐🥇

«Դպրոցականների վոլեյբոլի լիգան» մեր դպրոցի 8-9-րդ դասարանցիների թիմը մեկնարկեցին հաղթանակով։ 💪🏐Առջևում կան կարևորագույն ...
17/11/2025

«Դպրոցականների վոլեյբոլի լիգան» մեր դպրոցի 8-9-րդ դասարանցիների թիմը մեկնարկեցին հաղթանակով։ 💪🏐

Առջևում կան կարևորագույն խաղեր։ Նոր հաղթանակներ ենք մաղթում մեր թիմին։ 🥇

Ֆիզիկական վարժությունները մարզում են ոչ միայն մարմինը, այլև ուղեղը 🧠Շարժվելը խթանում է արյան շրջանառությունը և ուղեղի ակ...
24/10/2025

Ֆիզիկական վարժությունները մարզում են ոչ միայն մարմինը, այլև ուղեղը 🧠

Շարժվելը խթանում է արյան շրջանառությունը և ուղեղի ակտիվությունը՝ օգնելով ավելի արագ մտածել և հիշել։
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընդամենը 15 րոպե վարժությունը կարող է բարձրացնել ուշադրությունը և հիշողությունը մինչև 25%-ով։

23/10/2025

Երբ սպորտը հանդիպում է մշակույթին։

Մեր ուսուցիչները հանդես եկան ազգային պարի (Թամզարա) գեղեցիկ կատարումով։

#ԱզգայինՊար #ՄերԹիմը #Ֆիզդաստիարակություն #ՍպորտԼանդիա

22/10/2025

ՋԱՆՔ, ԵՌԱՆԴ, ՀԱՂԹԱՆԱԿ 💙

Սա հերթական ապացույցն է, որ միասնականությունը միշտ բերում է հաջողություն։ 👏

🏆 Տեղի ունեցավ տարբեր դպրոցների ուսուցիչների միջև կազմակերպված սպորտլանդիայի և ազգային պարի մրցույթը։Մեր թիմը պատվով ներ...
21/10/2025

🏆 Տեղի ունեցավ տարբեր դպրոցների ուսուցիչների միջև կազմակերպված սպորտլանդիայի և ազգային պարի մրցույթը։

Մեր թիմը պատվով ներկայացավ մրցույթին և արժանացավ 🥇 առաջին հորիզոնականին։

«Մարզական-մշակութային մրցույթին» մասնակցում էին Գյումրու թիվ 9, թիվ 11, Սառնաղբյուրի, Ջրառատի, Թորոսգյուղի, Լանջիկի, Բավրայի, Թավշուտի, Ջրափիի, Ղարիբջանյանի դպրոց-թիմերը։

Շնորհավորում ենք մեր ուսուցիչներին՝ բարձր թիմային ոգու, ակտիվ մասնակցության և գեղեցիկ հաղթանակի համար։ 👏💙

🧠 Ինչպես է ֆիզկուլտդադարը օգնում կենտրոնացմանըՖիզկուլտդադարը պարզապես փոքրիկ դադար չէ՝ դա ուղեղի «թարմացման» լավագույն ձ...
19/10/2025

🧠 Ինչպես է ֆիզկուլտդադարը օգնում կենտրոնացմանը

Ֆիզկուլտդադարը պարզապես փոքրիկ դադար չէ՝ դա ուղեղի «թարմացման» լավագույն ձևերից մեկն է։
Շարժումը խթանում է արյան շրջանառությունը, ակտիվացնում է թթվածնի հոսքը դեպի ուղեղ և բարձրացնում է ուշադրության մակարդակը։

Երբ երեխաները դասերի ընթացքում մի քանի րոպե շարժվում են, նրանց հիշողությունը, տրամադրությունը և կենտրոնանալու կարողությունը ակնհայտորեն բարձրանում են։
Ֆիզկուլտդադարը նաև օգնում է լիցքաթափվել, նվազեցնել հոգնածությունն ու վերականգնել դրական էներգիան։ 💪

👉 Մեր նպատակն է՝ յուրաքանչյուր դաս դարձնել ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև առողջ ապրելակերպի դաստիարակման միջոց։

18/10/2025

Երբ դասը մի պահ դառնում է շարժում, իսկ շարժումը՝ ժպիտ 😊
Մեր 1-ին և 2-րդ դասարանցիները գիտեն՝ ֆիզկուլտդադարը լավագույն ձևն է լիցքաթափվելու, ուրախանալու և կրկին էներգիայով լի դասերին վերադառնալու։ 💪

Address

Gyumri

Opening Hours

Monday 09:00 - 15:00
Tuesday 09:00 - 15:00
Wednesday 09:00 - 15:00
Thursday 09:00 - 15:00
Friday 09:00 - 15:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ֆիզիկական դաստիարակություն և անվտանգ կենսագործունեություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share