Դավիդյանց Լաբորատորիաներ Արմավիրի մասնաճյուղ

Դավիդյանց Լաբորատորիաներ Արմավիրի մասնաճյուղ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Դավիդյանց Լաբորատորիաներ Արմավիրի մասնաճյուղ, Medical Lab, Շահումյան 3/7, Hoktemberyan.

22/11/2024

Կրոնի հիվանդությունը աղիների բորբոքային հիվանդությունների ենթախումբ է, որը կարող է զարգանալ գենետիկ, իմունային և շրջակա միջավայրի գործոնների փոխազդեցության արդյունքում: Հիվանդությունը հաճախ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ունեն գենետիկ նախատրամադրվածություն, մասնավորապես՝ NOD2/CARD15 գենի որոշակի մուտացիաներ:


Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, կան նաև այլ գործոններ, որոնք կարող են մեծացնել հիվանդության զարգացման հավանականությունը՝

❗️Շրջակա միջավայրի գործոններ. ծխելը, աղիների վնասվածքները, որոշակի դեղամիջոցներ և որոշակի սննդակարգեր կարող են նպաստել հիվանդության ակտիվացմանը:

❗️Իմունային խանգարումներ. օրգանիզմի իմունային համակարգի ոչ պատշաճ գործելու դեպքում այն կարող է հարձակվել սեփական աղիների հյուսվածքների բջիջների վրա, ինչը նպաստում է քրոնիկ բորբոքման:

❗️Սթրես. սթրեսը կարող է դեր ունենալ հիվանդության ակտիվացման և սրացման մեջ, չնայած որ սթրեսը միայնակ չի կարող առաջացնել հիվանդությունը:

Հիվանդության զարգացման ռիսկի նվազեցման և ախտորոշման բարելավման համար կարևոր է գենետիկ նախատրամադրվածության ուսումնասիրությունը և վաղ ախտորոշման ռազմավարությունների կիրառումը, ինչպիսիք են CARD15/NOD2 գենի մուտացիաների հայտնաբերումը:

06/11/2024
09/10/2024

Լակտոզայի անտանելիությունը (լակտազային անբավարարություն) վիճակ է, երբ օրգանիզմը դժվարանում է մարսել լակտոզան՝ կաթնամթերքում պարունակվող շաքարը։ Դա տեղի է ունենում լակտազա ֆերմենտի անբավարարության կամ բացակայության դեպքում, որը պատասխանատու է լակտոզան մարսելու համար:
Լակտոզայի անտանելիության հիմնական ախտանիշներն են.
- փքվածություն և գազեր
- փորլուծություն
- սրտխառնոց
- ստամոքսային ցավեր
Ախտանիշներն ի հայտ են գալիս կաթնամթերք ընդունելուց հետո։
Լակտոզայի անտանելիության կրճատման համար խորհուրդ է տրվում օգտագործել`
1. Լակտոզայի ցածր պարունակությամբ մթերքներ՝ կաթնամթերք, որոնցից լակտոզան հանված է կամ ցածր մակարդակի է։
2. Լակտազայի ֆերմենտներ պարունակող հավելումներ ՝ դեղորայքային միջոցներ, որոնք օգնում են մարսել լակտոզան։
3. Լակտոզայի փոխարինողներ ՝ բուսական կաթեր (նուշի, սոյայի, վարսակի և այլն)։

25/09/2024

Ցելիակիա կամ գլյուտեինային էնտերոպաթիա, բարակ աղիների աուտոիմուն հիվանդություն է, որը բնորոշվում է գլյուտեինի անտանելիությամբ, որն էլ բերում է բարակ աղիների լորձաթաղանթի ատրոֆիայի։
Կարող է ի հայտ գալ վիրահատություններից, հղիությունից, սթրեսից հետո։
Ցելիակիայի տիպիկ ձևը որպես օրենք արտահայտվում է վաղ մանկական տարիքում և ընթանում է ներծծման խանգարման ախտանիշներով։ Այս ձևին բնորոշ է փորլուծությունը, մետիորիզմը (աղեփքություն, գազեր), անեմիան, հյուծվածությունը, պոլիհիպովիտամինոզը , թերաճը։
Մյուս ձևերի ժամանակ կարող են նկատվել նաև իմունոլոգիական խանգարումներ։
Դիագնոստիկան`խորհուրդ է տրվում հանձնել արյան ընդհանուր քննություն,ընդհանուր սպիտակուց, ալբումին, երկաթ, վիտամիններ, կոպրոգրամմա:
Հիվանդությունը ճիշտ ախտորոշելու համար կատարվում է Ցելիակիայի ախտորոշման թեստ, բարակ աղիների լորձաթաղանթի բիոպտատի ուսումնասիրություն:

13/09/2024

Վիտամին В9 (ֆոլաթթու)
մեր օրգանիզմին անհրաժեշտ կարևոր վիտամիններից մեկն է:
Այն հատկապես կարևոր դեր է խաղում էրիթրոցիտների (արյան կարմիր բջիջների), որոշ հորմոնների (նորադրենալին, սերոտոնին) արտադրման և նյարդային համակարգի աշխատանքում:
Վիտամին В9 (ֆոլաթթու) առանձնահատուկ դեր ունի հղիության վաղ շրջանում, քանի որ նվազեցնում է պտղի գլխուղեղի և ողնաշարի բնածին արատների ռիսկը:
Հղիության ընթացքում ֆոլաթթվի անբավարարությունը պտղի մոտ կարող է
առաջացնել նյարդային խողովակի արատ:
Մեծ քանակությամբ ֆոլաթթու են պարունակում՝
- կանաչ բաջարեղեն, խոտոբույսեր ( մաղադանոս, սպանախ,բրոկոլի)
- նպարեղեն (ոլոռ, բրինձ, հնդկաձավար,լոբի )
- ընդեղեն ( հնդկական ընկույզ,պնդուկ, գետնանուշ)
- մրգեր և մրգահյութեր ( բանան,նարինջ սեխ, ծիրան )
- մսամթերք և կաթնամթերք ( կենդանիների լյարդ, սաղմոն, ձու, կաթ, կաթնաշոռ) :

10/09/2024

Լայմի հիվանդությունը կամ Լայմի բորելիոզը, վարակիչ հիվանդություն
չէ:Վարակի ամենահաճախ հանդիպող նշաններն են՝ մեծացող մակերեսով մաշկի կարմրությունը, տենդը, գլխացավը և հոգնածությունը:
Ամիսներ անց կարող են դիտվել ձեռքերի և ոտքերի սուր ցավեր կամ ծակծկոցներ, հոդերի այտուցներ ու հոդացավեր:
Լայմի հիվանդության չբուժված դեպքերում, կարող է ախտահարվել կենտրոնական նյարդային համակարգը:

24/08/2024

Address

Շահումյան 3/7
Hoktemberyan
0901

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 12:00

Telephone

+37494419799

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիդյանց Լաբորատորիաներ Արմավիրի մասնաճյուղ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դավիդյանց Լաբորատորիաներ Արմավիրի մասնաճյուղ:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category