Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ

Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ «ԻՋԵՎԱՆԻ ԱԱՊԿ» ՓԲԸ

‼️Կատաղությամբ հիվանդ կենդանու կողմից մարդուն կծելու և չպատվաստվելու դեպքում հիվանդության ելքը մահն է:🕹️ ՀՀ առողջապահութ...
28/09/2025

‼️Կատաղությամբ հիվանդ կենդանու կողմից մարդուն կծելու և չպատվաստվելու դեպքում հիվանդության ելքը մահն է:

🕹️ ՀՀ առողջապահության նախարարի 2012 թվականի օգոստոսի 14-ի N 13-Ն հրամանով հաստատված՝ «Բնակչության շրջանում կատաղություն հիվանդության կանխարգելում» ՍԿ3.1.1-0-26-12 սանիտարահամաճարակաբանական կանոնների և նորմերի պահանջների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:

🐾 Կատաղության դեմ պայքարի օր.
եղի´ր տեղեկացված

Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է:

📍 Փոխանցման ուղիներ
Մարդը կարող է վարակվել հիվանդ կենդանուց՝
• Կծելու միջոցով:
• Ճանկռելու միջոցով:
• Վնասված մաշկը թքոտելու միջոցով:

📍Կանխարգելում
• Կենդանիներից տուժելու դեպքում անմիջապես լվացե՛ք վերքը ջրով և օճառով:
• Պատվաստե՛ք ձեր ընտանի կենդանիներին կատաղության դեմ:
• Զե՛րծ մնացեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից:

Վարակի աղբյուր հիմնականում շներն են, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները և չղջիկները:

❗️ Կարևոր է իմանալ՝
• Կատաղություն հիվանդությունը հատուկ բուժում չունի:
• Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում:
• Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության պատվաստումներ ստանալու:
• Ոչ աշխատանքային օրերին և ժամերին հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար կարող եք դիմել ստորև նշված բժշկական կենտրոններ⤵️

Երեխաների համար՝
☑️ «Արաբկիր» բժշկական համալիր
☑️ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
☑️ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ
☑️ «Մուրացան» հիվանդանոցային համալիր:

Մեծահասակների համար՝
☑️ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
☑️ «Արմենիա» հանրապետական ԲԿ
☑️ «Էրեբունի» ԲԿ
☑️ «Աստղիկ» ԲԿ
☑️ «Շենգավիթ» ԲԿ:

Հարգելի ծնողներ, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝Պաշտպանեք Ձեր երեխային ք...
12/09/2025

Հարգելի ծնողներ, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հիշեցնում է՝

Պաշտպանեք Ձեր երեխային քաղցկեղից՝ մարդու պապիլոմավիրուսի (ՄՊՎ) դեմ մեկ դեղաչափ պատվաստումով:

• Յուրաքանչյուր տարի պատվաստման շնորհիվ ամբողջ աշխարհում կանխարգելվում են ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների հարյուր հազարավոր մահեր։

• Հայաստանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումն առաջարկվում է բոլոր 13-14 տարեկան աղջիկներին։ Այդ տարիքում այն առավել արդյունավետ է ՄՊՎ-ի և ՄՊՎ-ով պայմանավորված քաղցկեղների կանխարգելման համար։

• ՄՊՎ-ի դեմ պատվաստանյութն առավել ուսումնասիրված պատվաստանյութերից է: Այն նույնքան անվտանգ է, որքան այլ պատվաստանյութերը։

Առողջ եղեք )))

📌 Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակ...
28/08/2025

📌 Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ։

🤰 Սեպտեմբերի 1-ից կգործի Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման նոր համակարգ։

Նոր կարգավորումներով՝ թղթային անաշխատունակության թերթիկներ այլևս չեն լինելու։ Անաշխատունակության դեպքում (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության հիմքով բացված) անձը դիմելու է համապատասխան բժշկական կազմակերպություն, իր անվամբ ստեղծվելու է էլեկտրոնային անաշխատունակության թերթիկ, որը մշակվելու և հասանելի է լինելու գործընթացին մասնակից կողմերի համար՝ սեպտեմբերի 1-ից թողարկվող համակարգի միջոցով։

📌 Ստացված տվյալների հիման վրա ինքնաշխատ եղանակով հաշվարկվելու է նպաստը, որից հետո ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարը փոխանցվելու է վճարման, իսկ գործատուի միջոցներից վճարման ենթակա գումարի վերաբերյալ տեղեկատվությունը ՊԵԿ-ի միջոցով փոխանցվելու է գործատուին, որպեսզի վերջինս առաջիկա աշխատավարձի վճարման հետ վարձու աշխատողին վճարի նաև նպաստի՝ իր միջոցներից վճարման ենթակա մասը (անաշխատունակության առաջին 7 օրվա համար)։

Նպաստը վճարվելու է բացառապես անկանխիկ եղանակով՝ քաղաքացու կողմից ընտրված բանկի միջոցով։

Ավելին՝ https://mlsa.am/news/999

25/08/2025

Եղե´ք իրազեկված և հետազոտվե´ք

11/08/2025
26/07/2025

🟠 Մեր հաջորդ կանգառը Տավուշի մարզն է։

🟠 Օգոստոսի 1-ին, ժամը 11:00-ից սկսած, մեր մասնագետները կիրականացնեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ Տավուշի մարզի բնակիչների համար՝ Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում։

🔵 Մաշկի չարորակ գոյացությունները, մասնավորապես մելանոման, կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել։

🟠 Սակայն վաղ հայտնաբերումը և ժամանակին սկսված բուժումը էապես բարձրացնում են լիարժեք ապաքինման հնարավորությունները։

🔵 Անվճար դերմատոսկոպիկ զննումը վաղ ախտորոշման ամենաարդյունավետ մեթոդներից է։

🟠 Հրավիրում ենք Տավուշի մարզի բնակիչներին օգտվել անվճար մասնագիտական զննման այս կարևոր հնարավորությունից։

🔵 Մանրամասների կամ հերթագրման համար խնդրում ենք դիմել Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն։

ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն

Բաց դռների Օր 01.08.2025թ. ❗️❗️❗️Հարգելի՛ իջևանցիներ,«Մելանոմայի օրերը Հայաստանում» ազգային լայնածավալ առողջապահական ծրա...
25/07/2025

Բաց դռների Օր 01.08.2025թ. ❗️❗️❗️

Հարգելի՛ իջևանցիներ,
«Մելանոմայի օրերը Հայաստանում» ազգային լայնածավալ առողջապահական ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի աջակցությամբ, ՀՀ ԱՆ Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի առաջատար մասնագետները կայցելեն Իջևան քաղաք։

Օգոստոսի 1-ին, սկսած ժամը 11:00-ից, մարզի բնակիչների համար կիրականացվեն անվճար դերմատոսկոպիկ հետազոտություններ Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնում։

Մաշկի չարորակ գոյացությունների, հատկապես մելանոմայի վաղ հայտնաբերումը կենսական նշանակություն ունի բուժման հաջողության և կյանքի փրկության համար։

Դերմատոսկոպիան հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ զննել մաշկային գոյացությունները և բացահայտել պոտենցիալ վտանգավոր փոփոխությունները մինչ դրանց զարգանալը՝ դարձնելով վաղ ախտորոշումը առավել արդյունավետ։

Տավուշի մարզպետարանը հրավիրում է բոլորին օգտվել անվճար մասնագիտական զննման այս կարևոր հնարավորությունից՝ հոգալով սեփական առողջության մասին։

Մանրամասների կամ հերթագրման համար խնդրում ենք զանգահարել նշված հեռախոսահամարով
☎️ +37494414071

❗️Հարգելի՛ Իջևանցիներ.Տեղեկացնում ենք Ձեզ, որ  ի թիվս  այլ ծառայությունների՝ «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն ֆիզիոթերապևտիկ կաբինետի...
16/07/2025

❗️Հարգելի՛ Իջևանցիներ.
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ի թիվս այլ ծառայությունների՝ «Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ն ֆիզիոթերապևտիկ կաբինետի համար ձեռք է բերել նոր, ժամանակակից բազմաֆունկցիոնալ ֆիզիոթերապևտիկ սարք։
✅️ «UZT-1.02 F - Med TeKo» ուլտրաձայնային թերապիայի սարքի մոդելը օգտագործվում է ուլտրաձայնային մեխանիկական տատանումներ ստեղծելու և այնուհետև այդ տատանումներով հիվանդի մարմնի որոշակի հատվածների վրա ազդելու համար։
✅️Սարքը հաջողությամբ օգտագործվում է կոսմետոլոգիայում և բժշկության այլ ոլորտներում՝ բուժման և կանխարգելման համար: Այն ցույց է տվել բարձր արդյունավետություն մաշկի խնդիրների, ներքին օրգանների, ոսկրային, մկանային և մարմնի նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման մեջ:

«UZT-1.02 F - Med TeKo» սարքի մոդելի օգտագործման ցուցումները.

✔️հոդերի բորբոքում և դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություններ

✔️ոսկորների և մկանների վնասվածքների և դեֆորմացիաների հետևանքներ;

✔️ծայրամասային նյարդերի բորբոքային պրոցեսներ (նեյրոպաթիա, նեվրալգիա);

✔️միզասեռական համակարգի հիվանդություններ (ադնեկիտ, միզապարկի բորբոքում, կաթնարտադրության մաստիտ);

✔️աչքի և քթի խոռոչի օրգանների հիվանդություններ;

✔️ատամնաբուժության հետ կապված հիվանդություններ (պարոդոնտոզ, պարոդոնտիտ, քունք-ծնոտային հոդի արթրոզ, ալվեոլիտ, հետիմպլանտացիոն ցավ);

✔️սկլերոդերմա և պսորիազ;

✔️տրոֆիկ խոցեր:

«Պտղի բժշկության 22-րդ համաշխարհային կոնգրես» տեղի ունեցավ ս/թ հունիսի 29-հուլիսի 2-ը Պրահայում։«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի մանկ...
07/07/2025

«Պտղի բժշկության 22-րդ համաշխարհային կոնգրես» տեղի ունեցավ ս/թ հունիսի 29-հուլիսի 2-ը Պրահայում։
«Իջևանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի մանկաբարձ-գինեկոլոգներ` Աննա Համզյանը և Վանուհի Ասիլբեկյանը մասնակցեցին միջազգային կոնգրեսին, որտեղ նրանց ընձեռնվեց հնարավորություն ոչ միայն ծանոթանալու նորագույն գիտական հոդվածների ու տեղեկատվության, այլև հանդիպելու իրենց միջազգային գործընկերներին։
Այդ գործընկերները տարիներ շարունակ սովորել և աշխատել են նրանց հետ միասին և մինչ օրս պահպանում են ջերմ ու անմիջական կապ։
Նման հանդիպումները միշտ խթան են մասնագիտական աճի և համագործակցության ընդլայնման համար։

🩷Թվերի մեծ աշխարհում այսօր տարեդարձ է 🌸🩷Ծննդյան 50 ամյակն է նշում մեր Հաշվապահ` Նաիրա Մելքումյանը 🌷🌷🌷🩷Դե ինչ եկեք շնորհա...
30/06/2025

🩷Թվերի մեծ աշխարհում այսօր տարեդարձ է 🌸

🩷Ծննդյան 50 ամյակն է նշում մեր Հաշվապահ` Նաիրա Մելքումյանը
🌷🌷🌷

🩷Դե ինչ եկեք շնորհավորենք մեր թվերի ու թղթերի աշխարհում գտնվող, մշտապես թվաբանության հետ աշխատող մեր համեստ և խելացի հաշվապահի՝ սիրելի Նաիրայի ծննդյան տարեդարձը 🌷🌷🌷
Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ-ի ողջ անձնկազմը սիրով և սրտանց շնորհավորում է Ձեզ, ցանկանալով առողջություն և թվերի աշխարհում հետաքրքիր բացահայտումներ 🩷
Naira Melqumyan 🩷

Կարճ մեր սիրուն օրվա մասին21.06.2025թ 💫
22/06/2025

Կարճ մեր սիրուն օրվա մասին
21.06.2025թ 💫

Կարճ մեր սիրուն օրվա մասին21.06.2025թ

Address

Երիտասարդական 2/1
Ijevan
4001

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Իջևանի ԱԱՊԿ ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram