Ijevan CDRC

Ijevan CDRC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ijevan CDRC, Health/Medical/ Pharmaceuticals, ՀՀ Տավուշի մարզ, Ijevan.

«Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի մասնաճյուղ` Իջևանի երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոն:
Երեխաների առողջության խնդիրները մշտապես գտնվում են պետության ուշադրության կենտրոնում: Այդ կապակցությամբ ընդունվել են մի շարք օրենքներ, կոնվենցիաներ և ռազմավարություններ, որոնցում հատկանշական է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Երեխաների և դեռահասների առողջության ու զարգացման ազգային ռազմավարությունը»: Նշված ռազմավարության շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարությունը հաստատել է գործողությունների ծրագիր, որն ուղղված է երեխաների հիվանդությունների և զարգացման խանգարումների կանխարգելմանը, վաղ հայտնաբերմանը և բուժմանը:
Մարզերում բնակվող հատուկ կարիքներով երեխաների զարգացման գնահատումը, վաղ հայտնաբերումը և նրանց վերականգնողական բուժումն առավել հասանելի դարձնելու նպատակով «Արաբկիր» բժշկական համալիր–երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ) ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ նախաձեռնել է մարզերում Երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոնների (ԵԶՎԿ) հիմնադրումը: Իջևանի ԵԶՎԿ-ն բժշկական վերականգնողական ծառայություններ և մասնագիտական խնամք է տրամադրում Տավուշի մարզում բնակվող ֆիզիկական, մտավոր, լսողական, խոսքի, հաղորդակցման և այլ զարգացման խնդիրներով երեխաներին: Ծառայությունները և խնամքը տրամադրվում է բազմամասնագիտական թիմի միջոցով` բժիշկ-վերականգնողաբան, ֆիզիկական թերապիստ, էրգոթերապիստ, հոգեբան, լոգոպեդ և հատուկ մանկավարժ: Կենտրոնի բոլոր աշխատակիցները Իջևանի բնակիչներ են և վերապատրաստում են անցնել Երևանում` «ԱրԲեՍ» առողջության կենտրոնում: Երեխաների վերականգնողական բուժումն ապահովելու համար կենտրոնը համալրված է հատուկ կահույքով, անհրաժեշտ սարքավորումներով և գույքով:
Իջևանի ԵԶՎԿ-ն հիմնվել է «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից` հետևյալ կազմակերպությունների և հովանավորների աջակցությամբ` Լիխտենշտեյնի Արմենիանոս Հիմնադրամ,Կազա Շվեյցարական Մարդասիրական Հիմնադրամ,«Արաբկիր» Բժշկական համալիր-ԵԴԱԻ,Դանիայի Միջազգային Զարգացման Գործակալության Առաքելություն Արևելք,Դերձակյան Ընտանիք Արգենտինայից,Շալոդեկ Ընտանիք Մոնակոից:

16/12/2025
Խմբային պարապմունքներից հատվածներ....
16/12/2025

Խմբային պարապմունքներից հատվածներ....

11/12/2025

🎗Ոչ մի խաղալիք չի կարող փոխարինել ծնողի ներկայությանը երեխայի կյանքում։⛳️
🌞Երեխայի վաղ զարգացման հիմքը կառուցում է ծնողը։
Մենք բոլորս զբաղված ենք առօրյա գործերով,բայց պետք է հիշենք, որ ոչ մի աշխատանք չի կարող փոխարինել այն պահին, երբ ծնողը նստում է երեխայի կողքին, լսում նրան և պարզապես լինել նրա հետ։
✨️Ծնողի ժպիտը երեխայի համար վստահության աղբյուր է։
✨️Ծնողի գրկախառնությունը աշխարհի ամենաապահով վայրն է։
✨️ Ծնողի ասած.

դառնում է հիմք,որի վրա երեխան կառուցում է իր ապագան։

🚩Երեխայի համար ամենաարժեքավոր
նվերը ծնողի ուշադրությունն ու սերն է։
🚩Լինենք մեր երեխաների կողքին և լինենք նրանց աջակից...

10/12/2025

Վաղ միջամտությունը նպաստում է երեխայի շարժողական,իարագ զարգացմանը։
🎗Փոքր տարիքում երեխաների ուղեղը ավելի ընկալունակ է նոր տեղեկատվության նկատմամբ։Վաղ միջամտությունը հնարավորություն է տալիս ձևավորել ճիշտ վարքագիծ և հմտություններ։🌈

🏆Վաղ աջակցության շնորհիվ հնարավոր է կանխել կամ շտկել զարգացման խոչընդոտներ։
🏆Վաղ միջամտության ծրագրերը հարմարեցվում են երեխայի հատուկ կարիքների։

📕📕📕
Ընտանիքի դերը և աջակցությունը
կարևոր մասն է վաղ միջամտության արդյունավետություն.....

09/12/2025

Զգայական ինտեգրումը երեխայի զարգացման հիմքն է։

Երեխան աշխարհը ճանաչում է, ոչ թե բառերով,այլ զգացողություններով...
✨️Յուրաքանչյուր հպում,հոտ,ձայն ուղերձ է, որը օգնում է ուղեղին միավորել ներքին և արտաքին աշխարհը։🎗
Երբ զգայական համակարգը գործում է ներդաշնակ երեխան իրեն զգում է վստահ,կարողանում է սովորել, խաղալ,շփվել։🌈
Բայց երբ այդ ինտեգրումը խաթարվում է, ի հայտ է գալիս անհանգստություն,անճարունակություն,գերակայություն, ուշադրություն բարդույթ։🪐

📕
Զգացողությունները զարգացնելով զարգացնում ենք ամբողջականության....

08/12/2025

Խմբային պարապմունքների արդյունավետությունը🍄
🏆Սոցիալական հմտությունների զարգացում.
1️⃣Խմբային պարապմունքների ընթացքում երեխաները սովորում են շփվել,կիսվել,համագործակցել։Այս միջավայրը օգնում է զարգացնել հարաբերություններ կառուցկլու կարողությունը։
2️⃣Իմիտացիայի միջոցով ուսուցում☀️
Երեխաները հաճախ սովորում են իրենց հասակակիցների օրինակով։Խմբում նրանք տեսնում և կրկնում են ճիշտ վարքագծեր,նոր հմտություններ և հաղորդակցման ձևեր։
3️⃣Խաղի և ուսուցման համադրություն.
Խմբային պարապմունքների ընթացքում խաղերը օգտագործվում են,որպես ուսուցման գործիք,կարքապահություն և թիմային աշխատանք՝զուգահեռ զարգացնելով ճանաչողական և շարժողական հմտությունները։

⚽️Խմբային պարապմունքերը ստեղծում են անվտանգ,աջակցող և խրախուսող միջավայր,որտեղ երեխաները կարող են զարգանալ ,սովորել և լինել իրենց հասակակիցների շրջապատում։🌈

🧩Իջևանի -ում այսուհետ կիրականացվի խմբային պարապմունքներ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար։🎈Նպատակը՝ խմբա...
05/12/2025

🧩Իջևանի -ում այսուհետ կիրականացվի խմբային պարապմունքներ զարգացման տարբեր խնդիրներ ունեցող երեխաների համար։

🎈Նպատակը՝ խմբային աշխատանքի միջոցով զարգացնել երեխաների համագորցակցային,սոցիալական և հաղորդակցման հմտությունները։

✅Ծրագրի բովանդակությունը

🔺Խմբային խաղեր
🔺Զգայական ընկալման (տեսողական,շոշափողական,լսողական)
զարգացում
🔺Ընթանրացման ձևավորում
🔺Թիմային և դերային խաղերի ձևավորում

📣Վարքային թերապիա

🔻Վարքի շտկում և վերահսկում
🔻Զգայական իտեգրացիայի խանգարումների կարգավորում
🔻Խմբային ֆիզկուլտուրա
🔻Հաղորդակցման հմտությունների բարելավում
🔻Ինքնակարգավորման զարգացում՝հույզերի և վարքի վերահսկում

🙎🏼‍♀️Մասնագետ
Ֆիզիոթերապիստ ՝
Գոհար Մովսիսյան

📍Հասցե՝Ք. Իջևան ,Նալբանդյան1/1

📞Հեռ. +374 94 44 40 49
+374 94 22 70 79

Շնորհակալություն "Մարիայի երեխաներ" բարեգործական հիմնադրամին՝ Իջևանի վերականգնողական  կենտրոնի երեխաների առօրյան հետաքրք...
29/04/2025

Շնորհակալություն "Մարիայի երեխաներ" բարեգործական հիմնադրամին՝ Իջևանի վերականգնողական կենտրոնի երեխաների առօրյան հետաքրքիր դարձնելու համար;

Address

ՀՀ Տավուշի մարզ
Ijevan
4001

Telephone

+374 263 40464

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ijevan CDRC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ijevan CDRC:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram