Davidyants Laboratories Martuni / Դավիդյանց Լաբորատորիաներ ք. Մարտունի

  • Home
  • Armenia
  • Martuni
  • Davidyants Laboratories Martuni / Դավիդյանց Լաբորատորիաներ ք. Մարտունի

Davidyants Laboratories Martuni / Դավիդյանց Լաբորատորիաներ ք. Մարտունի Մարտունի քաղաքում կատարում ենք բոլոր տեսակի բժշկական Աշխատանքային ժամեր՝
Երկուշաբթի–ուրբաթ՝ 09։00–16:00
Շաբաթ՝ 09։00–12։00

‼️Բժիշկ-մաշկաբան Ալեքսանդր Պետրոսյանը  մայիսի 2-ին Դավիդյանց լաբորատորայի  Մարտունու մասնաճյուղում կանցկացնի  խորհրդատվո...
23/04/2026

‼️Բժիշկ-մաշկաբան Ալեքսանդր Պետրոսյանը մայիսի 2-ին Դավիդյանց լաբորատորայի Մարտունու մասնաճյուղում կանցկացնի խորհրդատվություն։
Ի՞նչ խնդիրների դեպքում պետք է դիմել մաշկաբանի՝
👉ակնե (կորյակային հիվանդություն),
👉ռոզացեա,
👉դեմոդեկոզ,
👉դերմատիտներ՝ էկզեմա, սեբորեա, ֆոտոդերմատիտ, ատոպիկ դերմատիտ, քորպտիկ և այլն,
👉մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ (պիոդերմիա)` ֆոլիկուլիտներ, ֆուրունկուլ, կարբունկուլ,
👉իմպետիգո, սիկոզ, հիդրադենիտ,
մաշկի վիրուսային հիվանդություններ՝ գոտնուկ, հերպես վիրուսներ, հպավարակիչ մոլյուսկ,
👉մաշկի, մազերի, եղունգների սնկային հիվանդություններ՝ հարթ մաշկի սունկ, խոշոր ծալքերի սունկ, միկրոսպորիա, տրիխոֆիտիա, օնիխոմիկոզ,
փսորիազ,
👉մազաթափություն,
👉հիպո- և հիպերպիգմենտացիաներ,
վեներական հիվանդություններ:
📌ք. Մարտունի, Գետափնյա 2-րդ փ 15-15/1-15/2
📲093 661186

23/04/2026
27/03/2026

Լակտոֆերինի լաբորատոր հետազոտությունը կարևոր է՝ այն օգնում է հայտնաբերել աղիներում բորբոքային պրոցեսը։ Լակտոֆերինը սպիտակուց է, որը արտադրվում է իմունային բջիջների կողմից և դրա բարձր ցուցանիշը կարող է վկայել աղիներում բորբոքման առկայության մասին:

Այս հետազոտությունը հաճախ կիրառվում է աղիքային բակտերիալ բորբոքման հիվանդությունների դեպքերում, Կրոնի հիվանդության (Crohn’s disease), խոցային կոլիտի (Ulcerative colitis) և աղիների ուռուցքների (անուղղակիորեն) ժամանակ, ինչպես նաև օգնում է տարբերակել ֆունկցիոնալ խնդիրները: Լակտոֆերինը ցանկալի է հանձնել կալպրոտեկտինի հետ զուգահեռ, հետագա ախտորոշման և բուժման նպատակով:

Ախտորոշումը կատարվում է ELISA մեթոդով, հայտնաբերվում է IgG հակածինը (կղանքում):

«Դավիդյանց լաբորատորիաներ»
Երբ որակը կապ ունի։
📲 (011) 200303
📍 Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/3, Երևան
📩 info@davlab.am
#լաբորատորիա #լակտոֆերին

🎁 𝟐𝟎% ԶԵՂՉ🎁 Մարտունի քաղաքի Դավիդյանց լաբորատորիայում գինեկոլոգիական բոլոր հետազոտությունների, ինչպես նաև հղիության եռամ...
24/03/2026

🎁 𝟐𝟎% ԶԵՂՉ🎁 Մարտունի քաղաքի Դավիդյանց լաբորատորիայում գինեկոլոգիական բոլոր հետազոտությունների, ինչպես նաև հղիության եռամսյակային հետազոտությունների համար։🌸
📌ք. Մարտունի, Գետափնյա 2-րդ փ 15-15/1-15/2
📲093 661186

08/03/2026

Սիրելի՛ կանայք,
թող ձեր կյանքը լի լինի երջանկությամբ, խաղաղությամբ և սիրով։
ժպտացե՛ք և լցրե՛ք աշխարհը ձեր ջերմությամբ։

Դավիդյանց լաբորատորիաները սրտանց շնորհավորում են ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի կապակցությամբ։ 🌸

02/03/2026

Դավիդյանց Լաբորատորիան շարունակաբար զարգացնում է իր լաբորատոր ծառայությունների որակը՝ ներդնելով ժամանակակից և միջազգային չափանիշներին համապատասխան սարքավորումներ։ Այս ռազմավարության շրջանակում լաբորատորիայում արդեն գործում է VENTANA BenchMark GX ավտոմատ իմունոհիստոքիմիական (IHC) ներկման համակարգը։

VENTANA BenchMark GX-ը համարվում է աշխարհի առաջատար ավտոմատացված IHC լուծումներից մեկը և լայնորեն կիրառվում է առաջատար պաթոլոգիական կենտրոններում։ Սարքը նախատեսված է հյուսվածքային նմուշների վրա կենսաբանական մարկերների հայտնաբերման համար՝ ապահովելով բարձր ճշգրտություն, կայունություն և արդյունքների վերարտադրելիություն։
BenchMark GX համակարգը ապահովում է բոլոր հիմնական փուլերի ավտոմատ իրականացում՝ սկսած նմուշների նախապատրաստումից մինչև հակամարմինների ինկուբացիա և վերջնական գունային զարգացում։ Սա հատկապես կարևոր է ուռուցքաբանական պաթոլոգիայի մեջ, որտեղ անհրաժեշտ է բարձր հստակությամբ գնահատել այնպիսի մարկերներ, ինչպիսիք են՝ ER, PR, HER2, Ki-67,PDL (sp263),CLAUDIN 18.2 և այլն:

«Դավիդյանց լաբորատորիաներ»
Երբ որակը կապ ունի։
📲 (011) 200303
📍 Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/3, Երևան
📩 info@davlab.am
#լաբորատորիա

Էնդոկրինոլոգ Լիլիթ Բաղդասարյանը մարտի 3-ին Դավիդյանց լաբորատորիայի Մարտունու մասնաճյուղում կանցկացնի խորհրդատվություն։Ի՞...
27/02/2026

Էնդոկրինոլոգ Լիլիթ Բաղդասարյանը մարտի 3-ին Դավիդյանց լաբորատորիայի Մարտունու մասնաճյուղում կանցկացնի խորհրդատվություն։
Ի՞նչ գանգատների դեպքում պետք է դիմել էնդոկրինոլոգի
✅ Հոգնածություն և թուլություն առանց պատճառի
✅ Քաշի ավելացում կամ նվազում
✅ Տրամադրության տատանումներ, հուզական անկայունություն
✅ Մաշկի չորություն, մազաթափություն
✅ Սրտխփոց, ճնշման իջեցում/բարձրացում
✅ Դաշտանային ցիկլի խանգարում և անպտղություն
✅ Հաճախակի քաղցի զգացում
✅ Գերքրտնարտադրություն
✅ Անընդհատ ծարավի զգացում և բերանի չորություն
✅ Մկանային ջղաձգումներ, ոսկրացավեր
✅ Եղունգների և մազերի որակի վատացում
✅ Անցանկալի մազերի աճ
↪ք. Մարտունի, Գետափնյա 2-րդ փ 15-15/1-15/2
Հեռ՝ 093/44/96 661186

25/02/2026

❗️ Քանի որ #Դավիդյանց լաբորատորիաների ցանցն ունի պահանջված համընդհանուր որակի կառավարման համակարգեր, ինչպես նաև միջազգային ISO սերտիֆիկացում և ստանդարտացում, իրավասու է իրականացնել ծառայությունները նաև #ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ #ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ #ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ շրջանակներում։
✅ Կարևորելով և շեշտադրելով որակյալ բժշկական ծառայությունների դերը մարդու կյանքում՝ Դավիդյանց լաբորատորիաները ձեռք է բերել վստահություն բուժառուների շրջանում։
✅ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ շրջանակներում ստացեք որակյալ ծառայություններ և սպասարկում նաև #Դավիդյանց լաբորատորիաների #Սևանի և #Մարտունու մասնաճյուղերում։
Հասցե՝
Ք․ Սևան, Սայաթ-Նովա փ 4/8-10։
📞 Հեռախոս՝ 033/093/044-307939
Ք. Մարտունի, Գետափնյա 2-րդ փ 15-15/1-15/2
📞 Հեռախոս՝ 093 661186

‼️Հարգելի բուժառուներ, տեղեկացնում ենք, որ Դավիդյանց լաբորատորիաների Մարտունու մասնաճյուղն ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀ...
04/02/2026

‼️Հարգելի բուժառուներ, տեղեկացնում ենք, որ Դավիդյանց լաբորատորիաների Մարտունու մասնաճյուղն ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ շրջանակներում սպասարկվող բուժառուներին սպասարկելու Է Արմեդում կախված ուղեգրի հիման:
_________________________________________
Ք.Մարտունի, Գետափնյա 2-րդ փ 15-15/1-15/2
📲093 661186

30/01/2026

✨ Ինտերլեյկին-6 (IL-6) — սուր բորբոքման վաղ մարկեր:

IL-6-ը պրոբորբոքային ցիտոկին է , որը համարվում է բորբոքման վաղ մարկեր սեպսիսի դեպքում ։ Այն բորբոքային գործընթացի հիմնական մեդիատորներից մեկն է և հանդիսանում է վարակային գործընթացի վաղ ցուցանիշ։

IL-6-ի մակարդակի որոշումը հնարավորություն է տալիս կանխատեսել սեպտիկ բարդությունների զարգացումը, ինչպես նաև գնահատել սեպսիսի ծանրության աստիճանը։ Այս հետազոտությունը հանդիսանում է արժեքավոր կենսամարկեր, որն օգտագործվում է սեպսիս ունեցող պացիենտների վարման մարտավարությունը ընտրելիս։

IL-6-ի կիրառման առավելությունները որպես կենսամարկեր․
✅ Վաղ ախտորոշում — բորբոքման դեպքում արագ բարձրանում է՝ գերազանցելով այլ մարկերներին։
✅ Բուժման մոնիթորինգ — թույլ է տալիս դինամիկ կերպով գնահատել բուժման արդյունավետությունը։
✅ Ծանրության գնահատում — բարձր մակարդակները կապված են վարակների և կրիտիկական վիճակների ծանրության հետ։

«Դավիդյանց լաբորատորիաներ»
Երբ որակը կապ ունի։
📲 (011) 200303
📍 Դավիթաշեն 3-րդ թաղամաս 10/3, Երևան
📩 info@davlab.am
#լաբորատորիա #ինտերլեյկին

28/01/2026

Հունվարի 28 — Հայոց բանակի օր 🇦🇲
Փա՛ռք ու պատիվ մեր բանակին և Հայրենիքի պաշտպաններին։
Մաղթում ենք ուժ, առողջություն և խաղաղ ծառայություն։

Address

ք. Մարտունի Գետափնյա 2-րդ փ. 15/1-15/2
Martuni

Opening Hours

Monday 09:00 - 16:00
Tuesday 09:00 - 16:00
Wednesday 09:00 - 16:00
Thursday 09:00 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 09:00 - 12:00

Telephone

+37493661186

Alerts

Be the first to know and let us send you an email when Davidyants Laboratories Martuni / Դավիդյանց Լաբորատորիաներ ք. Մարտունի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Davidyants Laboratories Martuni / Դավիդյանց Լաբորատորիաներ ք. Մարտունի:

Share

Category