Գարիկ Արևշատ Կարապետյանը ծնվել է 2001թ.-ի հունվարի 1-ին,ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Մադինա գյուղում:2007 թվականից հաճախում է տեղի միջնակարգ դպրոց,սովորում է 12-րդ դասարանում:Կրթական ձեռքբերումներն են գովասանագրեր`դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերելու համար,հավաստագիր` լեզվատրամաբանական մրցույթին մասնակցելու համար,շնորհակալագիր` նախագծին մասնակցություն ունենալու և ստեղծագործական նամակներ ներկայացնելու համար,այնուհետև արժանացել է պատվոգրի`Ս.Կապուտիկյանի 100ամյակին նվիրված բանաստեղծություն գրելու և հանրությանն ներկայացնելու համար:Այն ստացել է Գրական Մեղեդիներ ալմանախի տնօրեն Մելսիդա Հակունցի կողմից:2017թ-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ գրական ակումբի հիմնադիր-ադմինիստրատոր:Հեղինակ է շուրջ յոթանասուն բանաստեղծության,յոթ պատվածքի,նովելների,վիպակի ու վեպի:Ապագայում լույս է տեսնելու նրա բանաստեղծական գիրքը -ը:2018թ-ի մարտ ամսին նրա և բանաստեղծությունները լույս են տեսել Գարունը Սիրուց է Ծնվել համահեղինակային գրքում,որտեղ զետեղված են բազմաթիվ հայ ժամանակակից բանաստեղծներ:Հայրենասիրական գործ է նրա վեպը,որի դեպքերը գրքում զարգանում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում:Նրա երկրորդ տպագրումը եղել է Գրական մեղեդիներ ալմանախի 5-րդ հատորում,որտեղ տպագրվել են նրա չափածո գործերից յոթ Էսսե:2015թ. գարնանը դպրոցի տնօրինության առաջարկով լրացրել է հայցադիմում`Նազենի հովհաննիսյանի վարած ԱՄԵՆԱԽԵԼԱՑԻՆ հեռուստանախագծին մասնակցելու համար,սակայն այն լրացնելուց հետո մարզային փուլում խնդիրներ են առաջացել,և բանաստեղծը չի մասնակցել նախագծին:Սակայն այս իրադարձությունը նրան ընկճվելու առիթ չի տվել և նա շարունակել է իր բեղուն գործունեությունը:Առաջին ելույթն ունեցել է 2018թ-ի հունվարի 15-ին Նարեկացու արվեստի միությունում,ասմունքելով Վահան Թեքեյանի բանաստեղծությունը:Ներկայումս 19 տարեկան է:2019-2021թթ.-ին ծառայության է անցել Սիսական գնդում: