Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան

Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան, Medical and health, 10 Gyurjyan Str., Nor Nork'.

🫀 Սրտի առողջությունը՝ Ձեր կյանքի հիմքը
👋🏼Բարի գալուստ իմ սրտաբանական էջ
📌 Այստեղ դուք կգտնեք՝
✔️ Վստահելի բժշկական տեղեկատվություն
✔️ Մասնագիտական խորհրդատվություն
✔️ Անհատական մոտեցում ու հոգատար վերաբերմունք

14/04/2026

Պատասխանում եմ 📩🗣️
Ձեր կողմից տրված հարցերին💙

#սիրտ #շողացողառիթմիա #սրտայինդեղորայքիօգտագործում #թավմիջամտություն

19/03/2026

🫀 ԻՆՖԵԿՑԻՈՆ ԷՆԴՈԿԱՐԴԻՏ

📌 Ի՞նչ է ինֆեկցիոն էնդոկարդիտը
Ինֆեկցիոն էնդոկարդիտը սրտի ներքին թաղանթի և սրտի փականների վարակային ախտահարում է, որը հիմնականում առաջանում է բակտերիաների, իսկ երբեմն նաև սնկերի պատճառով 🦠
Մանրէները արյան հոսքով կարող են հասնել սրտին և վնասել փականները։

⚠️ Ինչո՞վ է վտանգավոր
Ժամանակին չբուժվելու դեպքում այն կարող է առաջացնել՝
❤️ սրտի փականների լուրջ վնասում
💔 սրտային անբավարարություն
🧠 վարակի տարածում դեպի այլ օրգաններ
🚨 կյանքին վտանգ սպառնացող բարդություններ

🛡️ Ինչպե՞ս կանխել
🦷 պահպանել բերանի և ատամների հիգիենան
💊 ժամանակին բուժել վարակները
🚫 խուսափել ոչ ստերիլ ներարկումներից և գործիքներից
👨‍⚕️ բժշկի ցուցումով որոշ միջամտություններից առաջ ընդունել հակաբիոտիկներ
🩺 պարբերաբար այցելել բժշկի և հետևել նրա խորհուրդներին

🚑 Ե՞րբ դիմել բժշկի
Եթե առկա են՝
🤒 տևական ջերմություն
😣 թուլություն
💓 սրտխփոց
📍 անբացատրելի վատ ինքնազգացողություն

անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի 👩‍⚕️👨‍⚕️

✨ Վաղ ախտորոշումն ու ճիշտ բուժումը կարող են կանխել ծանր բարդությունները և փրկել կյանք։

Վիդեոյում տրանսէզոֆագեալ էխոսրտագրությամբ ախտորոշված, աորտալ փականի ախտահարումով ընթացող ինֆեկցիոն էնդոկարդիտի բուժվող տղամարդու դեպք է❤️‍🩹

10/03/2026

Մարդիկ ավելի հաճախ դիմում են սրտաբանի,
երբ արդեն ուշ է լինում։
Դուք ե՞րբ եք վերջին անգամ ստուգել ձեր սիրտը❤️

24/02/2026

🎓Բարեհաջող ավարտվեց մեր դասընթացը, որի ընթացքում համատեղ քննարկեցինք ինչպես տեսական գիտելիքները, այնպես էլ գործնական հմտությունները։ Մասնակիցների ակտիվ ներգրավվածության շնորհիվ ոչ միայն ամրապնդեցինք ձեռք բերած գիտելիքները, այլև կատարելագործեցինք մասնագիտական կարողությունները։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին վստահության, հետաքրքրվածության և ակտիվ մասնակցության համար։ Մաղթում ենք ձեզ մասնագիտական մեծ նվաճումներ, նոր ձեռքբերումներ և շարունակական աճ💙

07/02/2026

📍Թիրախային լսարան՝ Սրտաբաններ
Գործնական մասը կներկայացնի👩🏻‍⚕️սրտաբան՝Ջուլիետա Արշակյանը
🎁 Բաց դռների օր. Փետրվարի 9-ին, ժամը 14։00-17։00-ն, հնարավորություն ունեք տեղում ծանոթանալու սիմուլյացիոն պլատֆորմներին և ծրագրին:
📅 Մանրամասներ.
• Օրերը՝ Փետրվարի 16–23
• Ժամը՝ 12:00 – 16:00
• Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն

📝 Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12-ը:
🔗 Գրանցման հղում՝
https://forms.gle/ip4bEw8sXyw933QZ7

#ԵզակիՀայաստանում #ՍիմուլյացիոնՈւսուցում #Սրտաբանություն #ՇՄԶ #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ

05/02/2026
📎Գրանցման հղումը՝ https://forms.gle/ip4bEw8sXyw933QZ7
04/02/2026

📎Գրանցման հղումը՝
https://forms.gle/ip4bEw8sXyw933QZ7

❗️Էխոսրտագրություն և Թոքային Ուլտրաձայն. Ուսուցում US Mentor եզակի սիմուլյատորով՝ Եվրոպական Ասոցիացիայի (ESC) ժամանակակից ցուցումների կիրառմամբ

Բարձրացրե՛ք սրտի վիզուալիզացիայի Ձեր հմտությունները որակական նոր մակարդակի»։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն հրավիրում է սրտաբաններին մասնակցելու մասնագիտական խորացված վերապատրաստման, որը համադրում է միջազգային առաջատար փորձը և Հայաստանում եզակի սիմուլյացիոն տեխնոլոգիաները:

Փետրվարի 16-23 ժամը 12:00-16:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բժշկական Կենտրոնում նախատեսվում է իրականացնել գերժամանակակից սիմուլյացիոն պլատֆորմների օգտագործմամբ «Էխոսրտագրության և Թոքային ուլտրաձայնային քննության կիրառությունը կլինիկական պրակտիկայում, սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի ժամանակակից ցուցումների և խորհուրդների ներկայացում» կրեդիտավորված դասընթացը:

📜 Կրեդիտավորում. Դասընթացի ծրագիրը հաստատված է ՀՀ ԱՆ կողմից (հրաման 5931-Ա): Դասընթացի ավարտից հետո մասնակիցները կստանան ✅ 6 տեսական և 15 գործնական ՇՄԶ կրեդիտ։


Ինչո՞ւ է այս դասընթացն անփոխարինելի մասնագետի համար.
• 🔬 Գործնական գերազանցություն. Աշխատե՛ք բացառիկ սիմուլյատորով, որը թույլ է տալիս մոդելավորել կլինիկական բարդ դեպքեր և հիմնավորապես պատրաստվել էխոսրտագրության միջազգային սերտիֆիկացիոն քննությանը:
• 🇪🇺 ESC չափանիշներ. Ուսուցումն ամբողջությամբ հիմնված է Սրտաբանների Եվրոպական Ասոցիացիայի (ESC) վերջին ուղեցույցների վրա:
• 🫁 Ախտորոշիչ նոր գործիքակազմ. Տիրապետե՛ք Strain տեխնիկային և թոքային ուլտրաձայնին՝ որպես սրտային անբավարարության և անհետաձգելի վիճակների գնահատման ժամանակակից ստանդարտ:
• 👩‍⚕️ Փորձառու մենթոր. Դասընթացը վարելու է սրտաբան Իրինա Հովհաննիսյանը:
👥 Թիրախային լսարան՝ Սրտաբաններ
🎁 Բաց դռների օր. Փետրվարի 9-ին, ժամը 14։00-17։00-ն, հնարավորություն ունեք տեղում ծանոթանալու սիմուլյացիոն պլատֆորմներին և ծրագրին:
📅 Մանրամասներ.
• Օրերը՝ Փետրվարի 16–23
• Ժամը՝ 12:00 – 16:00
• Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն
📝 Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12-ը:
🔗 Գրանցման հղում՝
https://forms.gle/ip4bEw8sXyw933QZ7
📍 Վայրը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Սիմուլյացիոն կենտրոն
#ԵզակիՀայաստանում #ՍիմուլյացիոնՈւսուցում #Սրտաբանություն #ՇՄԶ #ՍուրբԳրիգորԼուսավորիչԲԿ

13/01/2026

Պատասխաներ առիթմիայի վերաբերյալ հարցերին💙

Առիթմիան պարզապես սրտի ռիթմի խանգարում չէ․ դա նշան է, որ սիրտը փորձում է ինչ-որ բան ասել։
Լսե՛նք նրան ժամանակին

#առիթմիա #էքստրասիստոլա #սիրտ #շողացողառիթմիա #ինչպեսկանխարգելելառիթմիան

Ո՞ր հարցի մասին կցանկականք հաջորդ անգամ զրուցել...

31/12/2025

💙2025 թվականը մեզ համար եղավ գիտելիքի, պատասխանատվության և վստահության տարի։

☺️Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով կարդացել, հարցրել, վստահել և հոգ է տարել իր առողջության մասին։ Ձեր ակտիվությունն ու հետաքրքրվածությունը իմ ամենամեծ մոտիվացիան են։

🎄 Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ
Թող 2026 թվականը լինի
• առողջ սրտերի ❤️
• խաղաղ ու հավասարակշռված օրերի
• ճիշտ ռիթմի և լավ ինքնազգացողության տարի։

❄️Մաղթում եմ առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին։
Մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին՝ հանուն առողջ սրտի։

🎄 Կարճ խորհուրդներ սրտաբանից, ինչպես պահպանել սրտի առողջությունը տոնական օրերին🍽️ Չափավոր սնունդԽուսափեք շատ ճարպոտ, աղի...
31/12/2025

🎄 Կարճ խորհուրդներ սրտաբանից, ինչպես պահպանել սրտի առողջությունը տոնական օրերին

🍽️ Չափավոր սնունդ
Խուսափեք շատ ճարպոտ, աղի ու մեծ չափաբաժիններից։ Նախընտրեք փոքր բաժիններ և դանդաղ ուտել։

🍷 Ալկոհոլը՝ սահմանափակ
Եթե օգտագործում եք, ապա շատ քիչ քանակով։ Ալկոհոլի ավելցուկը կարող է բարձրացնել արյան ճնշումը և առաջացնել սրտի ռիթմի խանգարումներ։

💊 Մի բաց թողեք դեղերը
Տոն է թե ոչ՝ սրտի համար նշանակված դեղերը ընդունեք ճիշտ ժամին և ըստ բժշկի ցուցումների։

🚶 Շարժվեք
Կարճ քայլքերը և թեթև ակտիվությունը օգտակար են, նույնիսկ տոնական սեղանների միջև։

🚭 Խուսափեք ծխելուց
Տոնական օրերին ծխախոտի քանակը չպետք է ավելանա․ դա լրացուցիչ ծանրաբեռնում է սիրտը։

⏱️ Վերահսկեք ճնշումն ու շաքարը
Եթե ունեք հիպերտոնիա կամ շաքարային դիաբետ, պարբերաբար հետևեք ցուցանիշներին։

😴 Քուն և հանգիստ
Քնի պակասը և հոգնածությունը բացասաբար են ազդում սրտի աշխատանքի վրա։

⚠️ Լսեք ձեր օրգանիզմին
Կրծքավանդակի ցավ, շնչահեղձություն կամ սրտխփոց զգալու դեպքում մի սպասեք․ անմիջապես դիմեք բժշկի։

Դեկտեմբերի 11–13-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում անցկացվել է Եվրոպական սրտի վիզուալիզացիայի ասոցացիայի (EACVI 2025)տարեկան վ...
20/12/2025

Դեկտեմբերի 11–13-ը Ավստրիայի Վիեննա քաղաքում անցկացվել է Եվրոպական սրտի վիզուալիզացիայի ասոցացիայի (EACVI 2025)տարեկան վեհաժողովը։ ✨

Վեհաժողովին մասնակցել են շուրջ 3500 բժիշկներ՝ Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներից 👩‍⚕️👨‍⚕️🌍

Միջոցառման ընթացքում իրականացվել են էխոսրտագրության, սրտի ՀՇ-ի և սրտի ՄՌՇ-ի վերաբերյալ բազմազան ու բարձր գիտական մակարդակ ունեցող դասախոսություններ 📚🫀։ Քննարկվել են տարբեր կլինիկական դեպքեր, ներկայացվել նոր մոտեցումներ ու դիտարկումներ, ապահովվել փորձի ակտիվ փոխանակում։ 💡🤝

Կոնգրեսի հիմնական նպատակն էր խթանել սրտի պատկերման մեթոդների խորացված և բազմակողմանի վերլուծությունը՝ դրանով նպաստելով պացիենտակենտրոն, արդյունավետ և մարդասիրական բուժման իրականացմանը։ ❤️👥

20/11/2025

❓Ինչպես տարբերել ✅սրտային և ❌ոչ սրտային ցավերը

❗️հիմնական նշաններ, որոնք օգնում են տարբերել սրտային ցավը մկանային, նյարդային ցավերից։
հարցերի միջոցով կտարբերակենք՝
❤️ Սրտային ցավի բնորոշ տեղը, տևողությունը և ճառագայթումը
💬 Որ զգացողությունները վտանգի մասին են հուշում
💡 Ե՞րբ է ցավը ամենայն հավանականությամբ ոչ սրտային
⚠️ Եվ որ պահին պետք է անհապաղ դիմել բժշկի

🏥«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
📍Գյուրջյան 10

Address

10 Gyurjyan Str.
Nor Nork'

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hovhannisyan Irina\Հովհաննիսյան Իրինա սրտաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share