Սևանի հոգեկան առողջության կենտրոն

  • Home
  • Armenia
  • Sevan
  • Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Սևանի հոգեկան առողջության կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Medical and health, Ք. Սևան Կարմիր բանակ 68, Sevan.

❗️Եղե՜ք իրազեկվածՊահպանեք Ձեր հոգեկան առողջությունը
06/04/2026

❗️Եղե՜ք իրազեկված
Պահպանեք Ձեր հոգեկան առողջությունը

🧠 Հատկապես վերջին տարիներին, հաճախ նաև անտեղի, հոգեկան տարբեր իրավիճակներ շատերը բնորոշում են սթրես բառով:

Ի վերջո, ի՞նչ է սթրեսը.
Սթրեսը հոգեբանական լարվածության կամ անհանգստության վիճակ է, որը կարող է առաջանալ կյանքի դժվարին իրավիճակներում: Այն օրգանիզմի բնական ռեակցիան է, ինչն օգնում է մարդուն կենտրոնանալ և արդյունավետ գործել դժվարին իրավիճակներում:

Սակայն երկարատև և կայուն սթրեսը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե՛ հոգեկան , թե՛ ֆիզիկական առողջության վրա:

Ինչպես ճանաչել սթրեսը
Յուրաքանչյուր անձի մոտ սթրեսը կարող է դրսևորվել յուրովի: Կարևոր է ուշադրություն դարձնել այն ֆիզիկական կամ հոգեբանական փոփոխություններին, որոնք կարող են առաջանալ սթրեսային իրավիճակներում: Դրանցից որոշներն են՝
🔸 Ներքին լարվածություն և անհանգստություն
🔸 Դյուրագրգռություն
🔸 Տրամադրության փոփոխություններ
🔸 Գլխացավ
🔸 Սրտխփոց
🔸 Ախորժակի և մարսողության հետ կապված փոփոխություններ
🔸 Քնի խանգարումներ:

Տևական սթրեսն ազդում է անձի թե՛ առողջության վրա` առաջ բերելով առողջական խնդիրներ, թե՛ նպաստում է արդեն առկա առողջական խնդիրների խորացմանը:

Ինչպես նվազեցնել սթրեսը
🔸 Պահպանե՛ք կանոնավոր և բավարար քունը
🔸 Եղե՛ք ֆիզիկապես ակտիվ
🔸 Պահպանե՛ք աշխատանքային հիգիենան (աշխատանք- հանգիստ հավասարակշռությունը)
🔸 Պահպանեք սոցիալական կապերը
🔸 Կատարեք շնչառական և հանգստացնող ինքնօգնության վարժություններ:

Եթե չեք կարողանում ինքնուրույն հաղթահարել սթրեսը, ապա դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի:

Ապրիլ ամիսն աշխարհում նշվում է որպես սթրեսի իրազեկման ամիս: Այն ևս մեկ առիթ է հիշեցնելու հոգեկան առողջության մասին հոգ տանելու և առողջ սովորություններ ձևավորելու կարևորությունը:

❗️ Իրազեկ լինելով և ժամանակին ճիշտ միջոցներ ձեռնարկելով` կարող եք արդյունավետ կառավարել սթրեսը` հնարավորինս քիչ վնասներ հասցնելով ձեր հոգեկան ու ֆիզիկական առողջությանը:

🌷Սիրելի՛ կանայք և աղջիկներ, Սիրով շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։Գարունը սկսվում է ...
08/03/2026

🌷Սիրելի՛ կանայք և աղջիկներ,

Սիրով շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Գարունը սկսվում է ձեր ժպիտներից, ջերմությունից և հոգատարությունից։

Այս գեղեցիկ գարնանային տոնը ևս մեկ առիթ է արժևորելու կնոջ դերը հասարակության մեջ, ընտանիքում և աշխատանքային միջավայրում։
Ձեր հոգատարությունը, պատասխանատվությունը և նվիրումը կարևոր նշանակություն ունեն մարդկանց բարեկեցության ու հոգեկան առողջության պահպանման գործում։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, խաղաղություն և անսպառ էներգիա։ Թող յուրաքանչյուր օր լցված լինի սիրով, գնահատանքով և նոր ձեռքբերումներով։ 🌸

ԱՆ 《Սևանի հոգեկան առողջության կենտրոն》 ՓԲԸ-ի տնօրեն Արթուր Խալաֆյան

 🧠 Զիգմունդ ՖրոյդԶիգմունդ Ֆրոյդը հոգեվերլուծության հիմնադիրն է և այն մարդը, ով առաջիններից մեկը համարձակվեց խոսել մարդու...
10/02/2026


🧠 Զիգմունդ Ֆրոյդ

Զիգմունդ Ֆրոյդը հոգեվերլուծության հիմնադիրն է և այն մարդը, ով առաջիններից մեկը համարձակվեց խոսել մարդու անգիտակցականի մասին։ Նա առաջարկեց, որ մեր վարքագիծը, վախերն ու ներքին հակասությունները հաճախ պայմանավորված են ոչ միայն գիտակցված մտքերով, այլ նաև չգիտակցված ցանկություններով ու ապրումներով։

Ֆրոյդը մեծ ուշադրություն էր դարձնում մանկության փորձառություններին՝ ընդգծելով, որ վաղ ապրումները կարող են երկարատև ազդեցություն ունենալ մարդու հոգեկան առողջության վրա։ Նրա գաղափարները, թեև մինչ օրս վիճահարույց են, հիմք դրեցին հոգեթերապիայի զարգացմանը և օգնեցին հասարակությանը այլ կերպ նայել հոգեկան խնդիրներին։

🧠 Ինքնաճանաչումը բուժման կարևոր մասն է։

 Էդգար Ալան Պոն ամերիկացի գրող, բանաստեղծ և գրական քննադատ էր, գոթական գրականության և դետեկտիվ ժանրի հիմնադիրներից մեկը։...
03/02/2026



Էդգար Ալան Պոն ամերիկացի գրող, բանաստեղծ և գրական քննադատ էր, գոթական գրականության և դետեկտիվ ժանրի հիմնադիրներից մեկը։ Նրա ստեղծագործությունները, որոնք շատերին ծանոթ են դեռ դպրոցական տարիներից, առանձնանում են մռայլ մթնոլորտով և մարդկային հոգու մութ կողմերի խոր ուսումնասիրությամբ։

Կյանքի վերջին տարիներին Էդգար Ալան Պոն պայքարում էր ծանր դեպրեսիայի և դատարկության ճնշող զգացողության դեմ: Դրան հակազդելու փորձերը հաճախ դրսևորվում էին ինքնաոչնչացնող վարքագծով՝ ալկոհոլի չարաշահում, անկայուն կենսակերպ, հոգեկան ճգնաժամեր, ինքնասպանության փորձեր։ Որոշ հետազոտողներ նշում են, որ նա կարող էր ունենալ երկբևեռ կամ շիզոաֆեկտիվ խանգարում։
Էդգար Ալան Պոյի պատմությունը հիշեցնում է մեզ, որ հոգեկան առողջության խնդիրները կարող են հանդիպել ցանկացած մարդու կյանքում, անկախ նրա տաղանդից կամ հաջողություններից, և որ օգնություն ստանալը կարևոր քայլ է դեպի վերականգնում։

Սիրով շնորհավորում ենք ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենպարոն Արթուր Խալաֆյանին ծննդյան օրվա կապակցութ...
20/01/2026

Սիրով շնորհավորում ենք ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
պարոն Արթուր Խալաֆյանին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մաղթում ենք քաջ առողջություն և շարունակական բեղմնավոր աշխատանք՝ ի նպաստ կենտրոնի աշխատակիցների և բուժառուների։ Շնորհակալություն Ձեր նվիրվածության և հոգատար վերաբերմունքի համար:

Սիրելի «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներ, հայրենակիցներ.Ամփոփելով անցնող տարին՝ ցանկանում եմ խորին ...
31/12/2025

Սիրելի «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցներ, հայրենակիցներ.

Ամփոփելով անցնող տարին՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն հայտնել կենտրոնի ողջ անձնակազմին իրենց կատարած նվիրված աշխատանքի համար։
2025 թվականը լի էր փորձություններով ու ձեռքբերումներով՝ իր հաջողություններով, ինչպես նաև դասերով՝ թե՛ լավ, թե՛ դժվար կողմերով։

Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի առաջընթացի, հաջողությունների և նոր ձեռքբերումների տարի՝ ինչպես կենտրոնի, այնպես էլ մեզանից յուրաքանչյուրի համար։ Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խոչընդոտները կհաղթահարենք միասին՝ թիմային աշխատանքի, փոխըմբռնման և համատեղ ջանքերի շնորհիվ։

Շնորհավոր գալիք 2026 թվականը։
Հարգանքով ̀ տնօրեն Արթուր Խալաֆյան

30/12/2025

Էլ ի՞նչ Ամանոր առանց Ձմեռ պապի ու նվերների 🎄🎁
#ՍևանիՀԱԿ
#նորՏարի2026

29/12/2025

Ամանորյա տրամադրությունը կենտրոնում 🎄
#ՍևանիՀԱԿ
#նորՏարի2026

14/12/2025
14/12/2025

Address

Ք. Սևան Կարմիր բանակ 68
Sevan

Telephone

+37426123400

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Սևանի հոգեկան առողջության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Սևանի հոգեկան առողջության կենտրոն:

Share