Dr. Mher Avetyan

Dr. Mher Avetyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Mher Avetyan, Doctor, Улица Даниела Варужана 28/1, Erevan , ул. Джагукян 8/1, Tashir.

📍ԼԻՊՈՄԱ` ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք։ ✅Առաջացման հստակ պատճառ հայտնի չէ։ Ռիսկի գործոններից են հիվանդության ընտան...
31/03/2024

📍ԼԻՊՈՄԱ` ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք։
✅Առաջացման հստակ պատճառ հայտնի չէ։ Ռիսկի գործոններից են հիվանդության ընտանեկան պատմությունը, ճարպակալումն ու սահմանափակ ֆիզիկական ակտիվությունը։
✅Լիպոմաները առավել հաճախ հանդիպում են մեջքի վերին հատվածում, ուսերի և որովայնի շրջանում։
✅Հիմնականում տեղակայվում է ենթամաշկային ճարպաբջջանքում, երբեմն կարող է ունենալ ավելի խորը տեղակայում։
✅Շոշափելիս այն փափուկ է, շարժուն և անցավ։
✅Ախտորոշումը կատարվում է օբյեկտիվ զննման և ՈւՁՀ միջոցով։ Տարբերակիչ , ինչպես նաև ախտորոշման հաստատման նպատակով երբեմն կարիք է լինում բիոպսիայի կատարում։
🔺Բուժման միակ եղանակը վիրահատական է։
📞Խորհրդատվության, ախտորոշման և բուժման համար զանգահարել +37499488899, Viber, WhatsApp.
#Լիպոմա #վիրահատություն #վիրաբույժ #хирургия # Աստղիկ բժշկական կենտրոն

📍Հետանցքային կամ անալ ճաքը հետանցքը ծածկող բարակ հյուսվածքի փոքր պատռվածք է: Հետանցքային ճաքերը հաճախ են հանդիպում փոքր ...
17/03/2024

📍Հետանցքային կամ անալ ճաքը հետանցքը ծածկող բարակ հյուսվածքի փոքր պատռվածք է: Հետանցքային ճաքերը հաճախ են հանդիպում փոքր նորածինների շրջանում, սակայն կարող են առաջանալ ցանկացած տարիքի մարդկանց մոտ:
📍 Հետանցքի (անալ) ճաքի հիմնական գանգատներն ու ախտանիշներ են`
🔺 Հետանցքի շուրջ մաշկի տեսանելի ճեղք, վերք կամ խոց:
🔺 Հետանցքի շրջանում կծկանքի (սպազմի) կամ ձգվածության զգացում:
🔺 Հետանցքի շրջանի քոր:
🔺 Ցավ աղիքները դատարկելու ժամանակ:
🔺 Կղազատումից հետո կղանքի կամ զուգարանի թղթի վրա թարմ ալ կարմիր արյուն:
📍 Հետանցքային (անալ) ճաքերի մեծ մասը պատճառվում է այդ շրջանի վնասվածքներից, հետանցքային խողովակի լորձաթաղանթը լայնանում է ավելի շատ, քան ձգվելու հնարավորությունն է։ ❗️Հետանցքային (անալ) ճաքերի առավել հաճախ պատճառները ներառում են`
🔺 փորկապություն և աղիքները դատարկելիս ձգվածություն:
🔺 Մեծաքանակ կամ կոշտ կղանքի դատարկում անցնելը:
🔺 Երկար շարունակվող փորլուծություն:
🔺 հետանցքային (անալ) սեռական հարաբերություն:
🔺 ծննդաբերություն (ծննդաբերական վնասվածք)։
🔺 Կրոնի հիվանդություն կամ այլ աղիների բորբոքային հիվանդություն:
🔺 հետանցքային քաղցկեղ:
🔺տարեց անձանց մոտ այդ շրջանի վատ արյունամատակարարման դեպքում:
📍Ախտորոշումը կատարվում է`
✅հիվանդութան պատմությանվերծանում
✅ֆիզիկական քննությամբ(բուժզննում)
✅հետանցքի շրջանի զննում
✅Այլ ծագման ճաքերից տարանջատելու,ինչպես նաև հետանցքային ճաքի առաջացման առաջնային հիվանդության ախտորոշման նպատակով կատարվում են նաև որոշ գործիքային հետազոտություններ`
✅Անոսկոպիա`ուղիղ աղու և հետանցքի զննում:
✅Սիգմոսկոպիա`հաստ աղու ձախ կեսի հիվանդություն. ախտորոշելու նպատակով:
✅Կոլոնոսկոպիա`ամբողջ հաստ աղու
հիվանդություն. ախտորոշելու նպատակով:
📍Բուժումը իր մեջ ներառում է պահպանողական, կոնսերվատիվ և վիրահատական բուժում, որը կախված է հիվանդության վաղեմությունից,
կլինիկական ընթացքից` սուր և խրոնիկ, ինչպես նաև պահպանողական և կոնսերվատիվ բուժման արդյունքից: Խորհրդատվության, ախտորոշման և բուժման համար կարող եք կապ հաստատել նշված կոնտակտային տվյալներով⬇️
📞, viber, whatsapp-099488899
#հետանցքի ճաք #անալ ճաք #վիրահատություն #վիրաբույժ #хирургия #Աստղիկ բժշկական կենտրոն

📍Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որտեղտարբերում ենք բորբոքման 2 տեսակ՝ սուր և խրոնիկ: Սուր պանկրեատիտը ե...
31/01/2024

📍Պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որտեղ
տարբերում ենք բորբոքման 2 տեսակ՝ սուր և խրոնիկ: Սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի սուր բորոբոքային պրոցես է, որի հիմնական կլինիկական դրսևորումը որովայնայի ցավն է, որը սկսվում է հանկարծակի, իր գագաթնակետին է հասնում մոտ 30ր-ի ընթացքում: Ցավի պատճառով պացիենտը չի կարողանում գտնել հանգիստ դիրք անկողնում: Բնորոշ է առաջ թեքված, չորեքթաթ դիրքը, որի ժամանակ ցավը որոշ չափով մեղմանում է: Ցավը սովորաբար սկսվում է էպիգաստրալ շրջանից և շատ հաճախ դեպքերում ճառագայթում է դեպի մեջք: Ցավը զուգակցվում է սրտխառնոցով եւ փսխումով, որը պացիենտին թեթևություն չի պատճառում: Սուր պանկրեատիտի ամենահաճախ հայտնաբերվող պատճառներն են 1)լեղաքարային հիվանդությունը և ալկոհոլի չարաշահումը: Ախտորոշումը կատարվում է`💉լաբորատոր(արյան մեջ ամիլազայի և լիպազայի որոշում)
🩻գործիքային `1)ՈՒՁՀ(սոնոգրաֆիա) 2) կոնտրաստ ԿՏ, վերջինս համարվում է առավել ինֆորմատիվ մեթոդ:
Բուժումը պարտադիր կատարվում է ստացիոնար պայմաններում, բուժման հիմնական նպատակն է ցավազրկումը, կորցրած հեղուկի համապատասխան լրացումն է, պայքարը հիպերգլիկեմիայի դեմ : Բուժման մեջ ընդգրկված են ինֆուզիոն,հակաբորբոքային, ցավազրկող և ախտանշանային թերապիա: Խորհրդատվության, ախտորոշման և բուժման համար կարող եք կապ հաստատել նշված կոնտակտային տվյալներով⬇️
📞, viber, whatsapp-099488899

📍ՊՈՉՈՒԿԻ ԷՊԻԹԵԼԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐ (ՊՈՉՈՒԿԻ ԿԻՍՏԱ) Պոչուկի  Էպիթելային ուղին էպիթելային հյուսվածքի առկայությունն է մաշկի տակ՝ ն...
28/10/2023

📍ՊՈՉՈՒԿԻ ԷՊԻԹԵԼԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐ (ՊՈՉՈՒԿԻ ԿԻՍՏԱ)
Պոչուկի Էպիթելային ուղին էպիթելային հյուսվածքի առկայությունն է մաշկի տակ՝ նեղ խողովակի ձևով: Այն տեղակայվում է սրբոսկրապոչուկային շրջանում մեկ կամ մի քանի կետային անցքերով (առաջնային անցքեր) բացվում է մաշկի վրա՝ հետույքի միջին գծով: Առաջնային անցքերի միջով՝ ուղու բավարար դրենավորման բացակայության դեպքում, զարգանում է բորբոքում, որը կարող է անցնել դեպի հարակից բջջանք ձևավորել թարախակույտ, որը կարող է ավելի բարդանալ կամ բերել թարախակույտի բացազատման
(երկրորդային անցքեր): Բորբոքման առաջացմանը նպաստում են վնասվածքները, պոչուկասրբոսկրային շրջանի մաշկի խիտ մազածածկույթը, հիգիենայի կանոններին չհետևելը:

📌Գանգատներ
🔺Ցավեր սրբոսկրի և պոչուկի շրջանում
🔺արտադրություն ուղու առաջային կամ երկրորդային անցքերից
🔺ջերմության բարձրացում
🔺ընդհանուր թուլություն
🔺քնի խանգարումներ : Բորբոքման օջախը հաճախ տեղակայվում է միջհետույքային ծալքի շրջանում: հնարավոր է թարախակույտի ինքնուրույն բացում, որը նպաստում է բորբոքման արտաքին ախտանիշների արտահայտվածության թուլացմանը կամ վերացմանը: Սակայն հաճախ զարգանում է էպիթելային ուղու բորբոքային գործընթացը դրենավորող թարախային խուղակ:
📌Ախտորոշում: Պոչուկի Էպիթելային ուղիների ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում: Բժկի օբյեկտիվ զննումը
բավարար է այն ախտորոշելու համար:
📌Բուժում:
Պոչուկի Էպիթելային ուղիների բուժումը միայն վիրահատական է` հեռացվում է բորբոքման հիմնական աղբյուրը` էպիթելային խողովակը բոլոր առաջնային անցքերի հետ առողջ հյուսվածքների սահմաններում:

Խորհրդատվության համար զանգահարել +37499488899, Viber, WhatsApp

Լեղաքարային հիվանդությունը բնութագրվում է լեղապարկում, կամ ավելի հազվադեպ լեղածորաններում քարերի առաջացմամբ: Հիվանդությա...
27/10/2023

Լեղաքարային հիվանդությունը բնութագրվում է լեղապարկում, կամ ավելի հազվադեպ լեղածորաններում քարերի առաջացմամբ: Հիվանդության հիմքում ընկած են նյութափոխանակության խանգարումները, իսկ քարերի առաջացումն այդ խանգարումների արդյունքն է:

Կլինիկական դրսևորումները
🔴Բերանի խոռոչում դառնության զգացողություն
🔴 Այրոց
🔴 Սրտխառնոց
🔴 Փսխում
🔴 Վքնածություն
🔴 Վերորովայնային, Լեղապարկի (աջ թուլակողի) շրջանում ցավեր
🔴 Ցավեր, որոնք ճառագայթում են դեպի ուսային, թիակային գոտիներ

❗️Հետազոտություններ❗️

🔵Որովայնի խոռոչի օրգանների ՈւՁՀ
🔵 Լաբորատոր քննություններ
🔵 Գաստրոսկոպիա, դուոդենոսկոպիա
🔵 Որովայնի խոռոչի օրգանների ՄՌՏ հետազոտություն

❗️Բուժում❗️

Ժամանակակից բժշկության մեջ լեղաքարային հիվանդության ադեկվատ բուժումը համարվում է վիրահատական բուժումը՝ խոլեցիսէկտոմիան (լեղապարկի հեռացում): Լեղաքարային հիվանդության անհետաձգելի վիրահատական բուժումը իրականցվում է այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսիք են լեղապարկի էմպիէման, ընդհանուր լեղածորանի խցանումը՝ մեխանիկական դեղնուկի զարգացումով, լեղապարկի թափածակումը լեղային պերիտոնիտի առաջացումով, կամ լեղային խիթի հաճախակի և պահպանողական բուժմանը չենթարկվող նոպաների դեպքում: Վիրահատության ոսկե ստանդարտը լապարասկոպիկ խոլեցիստէկտոմիան է:

❗️❗️❗️Ճողվածքը❗️❗️❗️որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է անատոմիական թույլ տեղերից կամ բնական բացվածքներից առպատային ո...
07/10/2023

❗️❗️❗️Ճողվածքը❗️❗️❗️
որովայնի խոռոչի օրգանների դուրս գալն է անատոմիական թույլ տեղերից կամ բնական բացվածքներից առպատային որովայնամզի հետ միասին:
🎯Ճողվածքների հաճախակի հանդիպող ձևերն են՝
1️⃣Աճուկային ճողվածքներ
2️⃣Ազդրային ճողվածքներ
3️⃣Պորտային և հարպատային ճողվածքներ
4️⃣Սպիտակ գծի ճողվածքներ
Բոլոր ճողվածքների վերջնական բուժման եղանակը ❗️ՎԻՐԱՀԱՏԱԿԱՆՆ Է❗️
💊Ճողվածքների վիրահատությունները հիմնականում կատարվում են ցանցային պրոթեզների կիրառմամբ:
💉Վիրահատությունները կատարվում են ավանդական՝ բաց եղանակով և առավել նախընտրելի՝ լապարոսկոպիկ
------------------------------------------------------
Ախտորոշման և բուժման հարցերով դիմել՝անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք`099488899 հեռախոսահամարով #ճողվածք #грижа #վիրահատություն #վիրաբույժ #хирургия # Աստղիկ բժշկական կենտրոն

👉 Թութքը հետանցքի շրջանում առկա հեմորոիդալ ծոցերի ախտաբանական լայնացմամբ բնորոշվող հիվանդություն է, որն  արտահայտվում է ...
07/10/2023

👉 Թութքը հետանցքի շրջանում առկա հեմորոիդալ ծոցերի ախտաբանական լայնացմամբ բնորոշվող հիվանդություն է, որն արտահայտվում է ներքին և արտաքին թութքային հանգույցների ձևավորմամբ: Բնակչության մեծ մասի մոտ, կյանքի որոշակի փուլում սկսում է անհանգստացնել թութքը:
📌Որո՞նք են թութքի առաջացման պատճառները, նշանները և բուժման մեթոդները`
Թութքի առաջացման նպաստող կարևորագույն գործոններից է 🔻Փորկապությունը,
🔻Հղիությունը,
🔻Նստակյաց և հիպոդինամիայով ուղեկցվող ապրելակերպը։
🔻Որոշ սպորտաձևեր և այլ պատճառներ։
Նշանները, որոնք կարող են վկայել թութքի մասին՝
🔴հետանցքի շրջանում արտափքումներ
🔴Հետանցքի շրջանում քոր
🔴լորձանման արտադրություն
🔴հետանցքից ալ կարմիր գույնի արյունային արտադրություն
🔴հետանցքի շրջանում օտար մարմնի զգացողություն
🔴նստելու դժվարություններ։
➡️Թութքի բուժման տարբերակներն են՝ դեղորայքային բուժումը և վիրահատական բուժումը։ Վերջինս ապահովում է հիվանդության արմատական բուժում:
Թութքային հանգույցների հեռացման նվազ ինվազիվ մեթոդներն են`
👨🏻‍⚕️Դեզարտերիզացիան՝
Հատուկ սարքի միջոցով հայտնաբերվում է հանգույցի սնուցող ոտիկը և կարվում։ Այսպիսով դադարեցվում է արյան մուտքը, և հանգույցը ժամանակի ընթացքում ապաճում, կրճատվում և վերանում է։
👨🏻‍⚕️Հանգույցների լիգավորումը՝
Թութքային հանգույցները ոտիկի շրջանում հատուկ էլաստիկ օղերի միջոցով ճնշվում են, որը ժամանակի ընթացքում թույլ է տալիս դրանց մեռուկանալ և հեռանալ։
👨🏻‍⚕️Սկլերոթերապիան՝
Հանգույցի մեջ ներարկվում է հատուկ նյութ, որը բերում է անոթի պատի սոսնձման, փակման, սկլերոզի ձևավորման և հանգույցի վերացման:
Թութքի բուժման դասական եղանակին զուգահեռ իրականացվում է նաև՝
⚜️Լոնգոյի վիրահատություն (հեմոռոիդոպեքսիա)արդյունավետ է առավելապես միայն ներքին թութքերի դեպքում,
⚜️Հեմորոիդալ հանգույցների օղակավորում, որն իրականացվում է ոչ մեծ, ներքին հանգույցների դեպքում, որից հետո պացիենտը տուն է գնում մի քանի ժամ անց:
Վիրահատությունները կատարվում են ժամանակակից էներգետիկ սարքավորումների՝ , կիրառմամբ, ինչը զգալիորեն արագացնում է վիրահատության ընթացքը։
‼️Ժամանակին ախտորոշումը և լիարժեք բուժումը հնարավորություն է տալիս ցավի ու դիսկոմֆորտի վերացմանը , հարմարավետ կյանքին անցմանը:
👉Վիրահատության ձևի ընտրությունը կատարվում է պացիենտի հետ համատեղ՝ հաշվի առնելով թութքի ձևը, փուլը, վիճակը և այլն:
#թութք #վիրաբուժություն

Address

Улица Даниела Варужана 28/1, Erevan , ул. Джагукян 8/1
Tashir

Telephone

+37499488899

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Mher Avetyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Mher Avetyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category