Բժիշկ Էդուարդ Ավագյան

  • Home
  • Բժիշկ Էդուարդ Ավագյան
❄️ Ձմեռը թակում է դուռը. Ինչպե՞ս պաշտպանել ձեր մաշկը ցրտից և քամուց 🌬️​​Ցուրտը, ուժեղ քամիները և ներսի չորացնող ջեռուցու...
13/11/2025

❄️ Ձմեռը թակում է դուռը. Ինչպե՞ս պաշտպանել ձեր մաշկը ցրտից և քամուց 🌬️
​​Ցուրտը, ուժեղ քամիները և ներսի չորացնող ջեռուցումը կարող են խախտել մաշկի պաշտպանիչ շերտը՝ հանգեցնելով չորության, կարմրության, գրգռվածության և էկզեմայի սրացման:

❗️❗️❗️​Ձմեռային մաշկի խնամքի 3 Ոսկե Կանոնները`

✅️ ​Խոնավեցրեք ավելի հաստ քսուքներով։ ​Թեթև լոսյոններից անցում կատարեք ավելի խիտ, յուղային հիմքով քսուքների (օրինակ՝ Ցերամիդ և Հիալուրոնաթթու պարունակող միջոցներ): Դրանք կօգնեն պահպանել խոնավությունը և պաշտպանել մաշկը արտաքին միջավայրից։
✅️ ​Մոռացեք երկար տաք ցնցուղների մասին: ​Չնայած գայթակղիչ է, տաք ջուրը հեռացնում է մաշկի բնական ճարպային շերտը: Փորձեք ցնցուղ ընդունել գոլ ջրով և սահմանափակել ժամանակը մինչև 5-10 րոպե: Ցնցուղից անմիջապես հետո, մինչ մաշկը դեռ խոնավ է, քսեք խոնավացնողը։
✅️ ​Մի մոռացեք Արևապաշտպան քսուքի մասին (SPF)։ ​Այո՛, ձմռանը նույնպես: Ձյան մակերեսը կարող է արտացոլել Ուլտրամանուշակագույն ճառագայթների մինչև 80%-ը, ինչը մեծացնում է վնասի ռիսկը: Օգտագործեք առնվազն SPF 30՝ նույնիսկ ամպամած օրերին:

Որոշ խրոնիկ մաշկային հիվանդություններ կարող են սրվել ձմեռնամուտին` պայմանավորված ջեռուցման հետևանքով առաջացող չորության հետ։ Օրինակ` Ատոպիկ մաշկաբորբը, Էկզեման, Պսորիազը, Սեբորեային մաշկաբորբը։ Նման դեպքերում դիմեք խորհրդատվության սրացումը մեղմելու և հիվանդությունը կառավարելի դարձնելու համար։

Խորհրդատվության գրանցվելու համար զանգեք կամ գրեք։
033150520
​______________________
​ #Մաշկաբան #ՁմեռայինԽնամք #ՄաշկայինԽնդիրներ #ԱռողջՄաշկ #ձմեռ

08/09/2025
Պսորիազի բուժումը ենթադրում է` միջոցների կիրառում, որոնք պետք է լինեն, նախևառաջ, անվտանգ, ապա նոր արդյունավետ։Կան միջոցն...
15/07/2025

Պսորիազի բուժումը ենթադրում է` միջոցների կիրառում, որոնք պետք է լինեն, նախևառաջ, անվտանգ, ապա նոր արդյունավետ։

Կան միջոցներ, որոնց կիրառումը վտանգավոր է պսորիազի ժամանակ։ Օրինակ`

❌️ համակարգային ստերոիդներ (դեքսամեթազոն, պրեդնիզոլոն)
❌️ լոգանք կամ մաշկի մշակում քացախով, սպիրտով կամ այլ այրող միջոցներով
❌️ սոդայաբուժում
❌️ ջրածնի պերօքսիդի ընդունում

Կան միջոցներ, որոնց արդյունավետությունը պսորիազի ժամանակ չի ապացուցվել։ Օրինակ`

❌️ հոմեոպաթիկ միջոցներ
❌️ բուսական միջոցներ
___________

Իսկ թե ինչպես հասնել նման արդյունքի (ինչպես նկարի բուժառուի մոտ), կգրեմ հաջորդիվ։
___________
#պսորիազ #փսորիազ #մաշկաբան

Արևի և արևապաշտպանների մասին պետք է խոսել ամեն հարմար պահի։ #արև  #արևապաշտպան  #արևահարում
07/07/2025

Արևի և արևապաշտպանների մասին պետք է խոսել ամեն հարմար պահի։

#արև #արևապաշտպան #արևահարում

«Առողջարարը» հեռուստանախագիծ է, որտեղ տեղ են գտել առողջության և բժշկության աշխարհի վերջին զարգացումները և նորարարությունները: Հաղորդման ընթացքում առողջապահու...

Պսորիազի մասին #պսորիազ
30/06/2025

Պսորիազի մասին
#պսորիազ

Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին #Լուրեր #Հայաստանից...

Դերմատոզոային կամ մակաբուծական ցնորք (Delusional parasitosis). երբ մաշկը "խաբում է" մարդուն___________Օրերս ընդունեցի հի...
25/05/2025

Դերմատոզոային կամ մակաբուծական ցնորք (Delusional parasitosis). երբ մաշկը "խաբում է" մարդուն
___________
Օրերս ընդունեցի հիվանդի, ով պնդում էր, թե իր մաշկի վրա կակտուսի փշեր են աճում։ Նա մանրամասն նկարագրում էր այդ «փշերը», ցույց էր տալիս հատվածներ, որտեղ դրանք իբր դուրս էին գալիս, և անգամ պատմում էր, թե ինչպես է փորձում «հանել» դրանք։ Մաշկաբանական զննման արդյունքում ոչ մի օտար մարմին չհայտնաբերվեց։

Մի քանի օր առաջ էլ դիմել էր մեկ այլ բուժառու, ով գանգատվում էր իր մաշկի մեջ "բլոճների" առկայությունից, իբրև թե դրանք "ուտում են" իրեն։ Իր հետ բերել էր անձեռոցիկի մեջ փաթաթած թեփի կտորներ, ասելով, որ դրանք այդ միջատներից են առաջացել։

Մեկ ուրիշն էլ այսպես կոչված "հավի տզերի" առկայությունից էր գանգատվում։

Սրանք դերմատոզոային ցնորքի դասական օրինակներ են՝ հոգեկան վիճակ, երբ մարդը համոզված է, որ մաշկում կամ դրա վրա ինչ-որ օտար մարմին կամ մակաբույծ կա։ Բայց իրականում նման բան գոյություն չունի։

Իսկ ի՞նչ են զգում այդ ժամանակ հիվանդները. քոր, ծակծկոց, սողացող զգացողություններ և հաճախ իրենց մաշկին վնաս են հասցնում՝ փորձելով ազատվել ենթադրյալ "մակաբույծներից"։

Իրականում սա մաշկային խնդիր չէ, այլ հոգեկան խանգարում, որը բուժվում է հոգեբույժի կողմից։ Այս վիճակում գտնվող մարդիկ հաճախ մեկ բժշկից մյուսին են գնում, մինչդեռ նրանց պետք է հոգեբուժական օգնություն։

Ցավոք, հաճախ լինում է այնպես, որ հիվանդի հարազատները "կրակի վրա յուղ են լցնում"` համաձայնվելով իր հետ, հաստատելով միջատի կամ այլ օտար մարմինների առկայության կեղծ փաստը։ Այդպես նրանք միայն խորացնում են հիվանդի հոգեբանական վիճակը։

Այստեղ շատ կարևոր է շրջապատող մարդկանց և բժիշկների դերը։
❗️Պետք է կարեկցել և հասկանալ, որ նրանց զգացողություններն իրական են իրենց համար։
❗️ Խրախուսել նրանց դիմել մասնագետի, մասնավորապես, հոգեբույժի։

Իրազեկությունը բարձրացնելը առաջին քայլն է՝ օգնելու համար։
_____________
#մակաբույծներ
#կակտուս
#ցնորք
#հոգեբույժ
#մաշկաբան
#բլոճ

  Բազալ֊բջջային և տափակ֊բջջային քաղցկեղների մասին.✅️ ինչպես կանխել✅️ ինչպես հետազոտվել⤵️
17/05/2025


Բազալ֊բջջային և տափակ֊բջջային քաղցկեղների մասին.
✅️ ինչպես կանխել
✅️ ինչպես հետազոտվել
⤵️

Այս տարի ևս անդամագրվեցի եվրոպական մաշկաբանական ամենամեծ ասոցիացիային։Ինչ է տալիս այդ անդամակցությունը։ Հնարավորություն ...
30/03/2025

Այս տարի ևս անդամագրվեցի եվրոպական մաշկաբանական ամենամեծ ասոցիացիային։

Ինչ է տալիս այդ անդամակցությունը։ Հնարավորություն նոր գիտելիքներ, նոր հմտություններ ստանալու և դրանք կիրառելու ամենօրյա բուժական պրակտիկայում։

 #ակտուալԱյսօր շրջանառվում է տեղեկատվություն` Լա ռոշ֊պոզե ապրանքանիշի քաղցկեղածին լինելու մասին։ Կա անհանգստություն նաև ...
13/03/2025

#ակտուալ

Այսօր շրջանառվում է տեղեկատվություն` Լա ռոշ֊պոզե ապրանքանիշի քաղցկեղածին լինելու մասին։ Կա անհանգստություն նաև բուժառուների շրջանում։

Ամերիկյան FDA կազմակերպությունը իրականացրել է խնամքի միջոցների խոշոր հետազոտություն, պարզելու համար դրանց անվտանգությունը։
Եվ այսպես պարզվել է, որ ակնեի համար նախատեսված որոշ միջոցներ, այդ թվում նաև La Roche-Posay Effaclar duo գել֊կրեմը, պարունակում են բենզոլի` նորման գերազանցող չափաբաժին որը կարող է հանգեցնել չարորակ նորագոյացությունների զարգացման։

Եվ հենց արտադրող կազմակերպության նախաձեռնությամբ կատարվում է նշված ապրանքատեսակի հետկանչ ԱՄՆում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։

❗️❗️❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ❗️❗️❗️
ԽՈՍՔԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿԻՆ։ Այսինքն La Roche-Posay Effaclar Duo Dual Action Acne Treatment ապրանքատեսակը, որը պարունակում է բենզոիլ պերօքսիդ։

La Roche-Posay ապրանքանիշի մնացած ապրանքատեսակներն անվտանգ են և թույլատրված օգտագործման համար։

Հետազոտության հղումը ⤵️
https://www.fda.gov/drugs/drug-safety-and-availability/limited-number-voluntary-recalls-initiated-after-fda-testing-acne-products-benzene-findings-show

Մարտի 4ը համարվում է Մարդու պապիլոմավիրուսի (HPV) իրազեկման օր։
04/03/2025

Մարտի 4ը համարվում է Մարդու պապիլոմավիրուսի (HPV) իրազեկման օր։

Գորտնուկները գոյացություններ են մաշկի վրա, որոնք առաջանում են մարդու «պապիլոմավիրուս» (HPV) կոչվող վիրուսովից: HPV վարակը շատ տարածված է, կան տարբեր տեսակներ

Address


0010

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 14:00

Telephone

+37433150520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժիշկ Էդուարդ Ավագյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժիշկ Էդուարդ Ավագյան:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram