15/08/2025
📌ԴԻՄԱՅԻՆ ՆՅԱՐԴԻ ՆԵՅՐՈՊԱԹԻԱ
Դիմային նյարդի (7-րդ գանգուղեղային նյարդ) կաթվածն է, որի հետևանքով առաջանում են միմիկ մկանների աշխատանքի խախտումներ: Այն սովորաբար առաջանում է սուր և կարող է դիտվել յուրաքանչյուր տարիքային խմբում:
📌Հիմնական ախտանշաններն են՝
Դեմքի անհամաչափությունը (ասիմետրիան)՝ դեմքի մի կողմի մկանների կաթվածի հետևանքով
Ախտահարված կողմի աչքը քիչ է թարթում, հիվանդը չի կարողանում այն փակել, ինչի պատճառով չռած աչքի տպավորություն է ստեղծվում
Ախտահարված կողմի քիթ-շրթունքային ծալքը հարթվում է, ժպտալիս, ծիծաղելիս, ձգվում է միայն առողջ կողմը, իսկ ախտահարված կողմը մնում է անշարժ
Երբեմն դժվարանում է ծամելը ինչի հետևանքով սնունդը մնում է այտի և լնդի արանքում,
Հիվանդի մոտ կարող է առաջանալ նաև խոսքի դժվարություն։
Վնասման մակարդակից կախված դիմային նյարդի նեյրոպաթիան կարող է ուղեկցվել արցունքահոսությամբ կամ հակառակը աչքի չորությամբ, հիպերակուզիայով (երբ անգամ շշուկով ասվածը հիվանդը ընկալում է որպես բարձր ձայն), համային զգացողության խանգարմամբ, թքազատության նվազմամբ և այլն: Նեյրոպաթիայի զարգացմանը հաճախ նախորդում է ականջի հետևի ցավը:
📩Եթե ունեք նման խնդիր, անհապաղ դիմեք մասնագետի: Առանց պատշաճ բուժման հիվանդությունը կարող է թողնել հետևանքներ և դժվարացնել դեմքի շտկումը:
📞Զանգահարել +374 91 233882 հեռախոսահամարին:
#ԳևորգՇահսուվարյան
#ԳայլիԵրախ #ՆապաստակիՇրթունք #ԿծվածքիԱնոմալիաներ #ՄաշկայինՆորագոյացություններ #իմպլանտավորում #բարդ դեպքերի իմպլանտավորում