Dr.Metaksya Mkrtchyan / Բժիշկ - ուռուցքաբան

  • Home
  • Dr.Metaksya Mkrtchyan / Բժիշկ - ուռուցքաբան

Dr.Metaksya Mkrtchyan /  Բժիշկ - ուռուցքաբան ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
Մասնագիտություն`ուռուցքաբան,մամոլոգ

13/05/2025
13/05/2025

Եվս մեկ Հարցազրույց իմ մասնակցությամբ

🌟Մասնագիտական աճ՝ ի նպաստ պացիենտների առողջությանՈՒԱԿ Կանանց առողջության կլինիկայի կրծքային վիրաբույժ, ուռուցքաբան Մետաք...
29/04/2025

🌟Մասնագիտական աճ՝ ի նպաստ պացիենտների առողջության

ՈՒԱԿ Կանանց առողջության կլինիկայի կրծքային վիրաբույժ, ուռուցքաբան Մետաքսիա Մկրտչյանը ապրիլին մասնակցել է Դյուսելդորֆում կայացած «Կրծքագեղձի 13-րդ միջազգային սիմպոզիումին» (13th International Breast Symposium Düsseldorf):

ℹ️Սա միջազգային հարթակ է, որտեղ համախմբվում են աշխարհի առաջատար վիրաբույժները՝ կիսվելու կրծքագեղձի օնկո- և էսթետիկ վիրաբուժության ոլորտում իրենց փորձով ու նորագույն մոտեցումներով։

Սիմպոզիումի շրջանակում ներկայացվել են ժամանակակից տեսություններ, վիրաբուժական նոր մեթոդներ և կազմակերպվել է գործնական փորձի փոխանակում։

🏥Բժիշկ Մկրտչյանը նաև մասնակցել է վերապատրաստման ծրագրի՝ Դյուսելդորֆի «Sana» կլինիկայի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության բաժանմունքում (Sana Hospital Düsseldorf Gerresheim), որտեղ անմիջական մասնակցություն է ունեցել վիրաբուժական միջամտություններին՝ ձեռք բերելով նոր գիտելիքներ և հմտություններ կրծքագեղձի պլաստիկ վերականգնողական վիրաբուժության ոլորտում։

👏Ստացված փորձը կշարունակի ծառայել մեր պացիենտների առողջությանն ու բարօրությանը։

AMWC 2025❤️See you in Madrid👩🏼‍⚕️
19/04/2025

AMWC 2025❤️
See you in Madrid👩🏼‍⚕️

We are pleased to announce that Dr. Metaksya Mkrtchyan will present her innovative research titled "Radioguided Sentinel Lymph Node Biopsy in Breast Cancer S...

Շնորհավոր Ապրիլի 7Մայրության և գեղեցկության այս տոնը թող հիշեցնի՝որ ամեն մոր մեջ արև կա, սեր կա, կյանք կա։Թող ձեր ժպիտնե...
07/04/2025

Շնորհավոր Ապրիլի 7
Մայրության և գեղեցկության այս տոնը թող հիշեցնի՝
որ ամեն մոր մեջ արև կա, սեր կա, կյանք կա։
Թող ձեր ժպիտները լինեն պայծառ, սրտերը՝ լեցուն,
և հոգին՝ միշտ ապրող գարնան պես բուրող։
🫶🏼🫶🏼🫶🏼

06/04/2025

Շնորհակալություն👏

13th International Breast SymposiumSecond Day
06/04/2025

13th International Breast Symposium
Second Day

Դյուսելդորֆում, ապրիլի 4-5 | 13th International Breast SymposiumՄասնակցում եմ սիմպոզիումի, որտեղ գիտելիքը, փորձը և նորար...
05/04/2025

Դյուսելդորֆում, ապրիլի 4-5 | 13th International Breast Symposium

Մասնակցում եմ սիմպոզիումի, որտեղ գիտելիքը, փորձը և նորարարությունը հանդիպում են։
Շարունակում եմ սովորել, զարգանալ ու ինքս ինձ նորովի բացահայտել։

Կրծքագեղձի պլաստիկա (մամոպլաստիկա)Մամոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որն իրականացվում է կրծքագեղձերի մեծացման կամ փ...
22/03/2025

Կրծքագեղձի պլաստիկա (մամոպլաստիկա)
Մամոպլաստիկան պլաստիկ վիրահատություն է, որն իրականացվում է կրծքագեղձերի մեծացման կամ փոքրացման, կրծքերի ձևի փոփոխման, պտուկների և արեոլաների պլաստիկայի նպատակով:

“Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում են մամոպլաստիկայի հետևյալ տեսակները․

► Կրծքերի մեծացում

► Կրծքերի փոքրացում

Կրծքերի փոքրացում

Կրծքերի փոքրացում.

պլաստիկ վիրաբուժության այս ուղղությունը նպատակ ունի փոքրացնել կաթնագեղձերը մինչև ցանկալի չափս: Թույլ է տալիս ոչ միայն փոքրացնել կրծքերի չափը, այլև կրծքերին հաղորդել ներդաշնակ տեսք:

Մամոպլաստիկայի այս տեսակը լուծում է նաև մի շարք այլ խնդիրներ՝ նվազում է ողնաշարի ծանրաբեռնվածությանը, վերանում են կրծքի տակի հատվածի ջերմային ցանի (քրտնախաշ) և բորբոքային դրսևորումները:

Տևողություն - 2,5-3,5 ժամ

Վերականգնողական ժամանակահատված - 1 ամիս

Անզգայացում - Ընդհանուր

Կրծքագեղձի ռեկոնստրուկցիան վիրաբուժական պրոցեդուրա է, որի նպատակն է վերականգնել կրծքի ձևը և ծավալը՝ մասնավորապես քաղցկեղ...
04/03/2025

Կրծքագեղձի ռեկոնստրուկցիան վիրաբուժական պրոցեդուրա է, որի նպատակն է վերականգնել կրծքի ձևը և ծավալը՝ մասնավորապես քաղցկեղի պատճառով մասթէկտոմիայից (կրծքագեղձի հեռացում) հետո: Այն կարող է կատարվել տարբեր մեթոդներով՝ կախված հիվանդի առողջական վիճակից, ցանկություններից և վիրաբույժի առաջարկներից։

Ռեկոնստրուկցիայի հիմնական մեթոդները
1. Իմպլանտներով վերականգնում
• Օգտագործվում են ժամանակավոր Եվ հիմնական իմպլանտներ
• Կարող է իրականացվել անմիջապես մասթէկտոմիայի ժամանակ կամ հետաձգվել մինչև ամբողջական ապաքինում։
• Երբեմն անհրաժեշտ է հյուսվածքների ձգում (տիշյու էքսպանդեր)՝ մաշկը նախապատրաստելու համար։
2. Ինքնաշարժ հյուսվածքով (Autologous Reconstruction)
• Կրծքը վերականգնվում է հիվանդի սեփական հյուսվածքներով (ճարպ, մաշկ, մկաններ), որոնք հաճախ վերցվում են որովայնից (DIEP flap, TRAM flap), ազդրերից կամ մեջքից (Latissimus dorsi flap)։
• Ավելի բնական տեսք ու զգացողություն է ապահովում, բայց ավելի բարդ վիրահատություն է և երկար վերականգնման շրջան է պահանջում։
3. Համակցված մեթոդ
• Միավորում է իմպլանտների և ինքնաշարժ հյուսվածքի օգտագործումը՝ առավել բնական արդյունքի համար։

Ո՞ր մեթոդն ընտրել
• Եթե հիվանդը չի ցանկանում լրացուցիչ վիրահատություն այլ օրգաններից հյուսվածք վերցնելու համար, նախընտրելի են իմպլանտները։
• Եթե ուզում է հնարավորինս բնական արդյունք, ապա ավելի լավ է սեփական հյուսվածքներից վերականգնումը։
• Որոշ դեպքերում բժշկական մենեջմենթն է որոշում մեթոդի ընտրությունը
Հետվիրահատական խնամք և ռիսկեր
• Վերականգնման ժամանակահատվածը կարող է տևել մի քանի շաբաթից մինչև ամիսներ՝ կախված մեթոդից։
• Հնարավոր կողմնակի ազդեցությունները ներառում են վարակ, արյունահոսություն, իմպլանտի մերժում կամ թուլություն տրանսպլանտացված հյուսվածքներում։
• Պարբերաբար բժշկական հսկողություն է անհրաժեշտ՝ բարդություններից խուսափելու համար։

Address


Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37499636106

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Metaksya Mkrtchyan / Բժիշկ - ուռուցքաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr.Metaksya Mkrtchyan / Բժիշկ - ուռուցքաբան:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Opening Hours
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share