Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան

Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան Բժիշկ, բ․գ․թ․ դոցենտ

Գիտական աստիճանը՝ Բժշկական գիտությունների թեկնածու
Պաշտոնը՝ ՀՀ Առողջապահության նախարարության Գլխավոր Խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով
Աշխատավայր՝ Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոն
Հասցե՝ ՀՀ․ ք․ Երևան, Հերացի 5
Հեռախոս +374 94 464918
E-mail sevadahakobyan@yahoo.com

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում

2002-2018 Աշխատել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսոպաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները
2010-2018թթ․․ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ
Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար
2018-ից ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով
2019-ից Հայ-ամերիկյան առողջության կենտրոն, սեքսոպաթոլոգ
Բազմաթիվ եվրոպական երկրներում ունեցել է ելույթներ, որոնք արժանացել են բարձր գնահատականի
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
"Կլինիկական սեքսոլոգիա" դասագրքի համահեղինակ
"Կլինիկական սեքսոլոգիա.Դասագիրք բժիշկ-ուսանողների համար" (Ռուս. լեզվով) դասագրքի համահեղինակ
2007-ին Պաշտպանել է թեկնածուական թեզ ″Տղամարդկանց սեքսուալ ֆունկցիան վերարտադրողական խանգարումների ժամանակ″ թեմայով
ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Սեքսոլոգների Ասոցացիայի հիմնադիր անդամ
Պտղաբերության Պահպանման Միջազգային Ասոցիացիայի անդամ



ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵւՅԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՈՒՄ Եւ ԲՈՒԺՈՒՄ
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ ♂️
Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
էրեկցիայի խանգարում կամ էրեկտիլ դիսֆունկցիա
ՍԵՐՄՆԱԺԱՅԹՔՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ♂️
Վաաժամ սերմնաժայթքում
Ռետրոգրադ սերմնաժայթքում
Ցավ սերմնաժայթքման ժամանակ
Խրոնիկական բորբոքային հիվանդություններով պայմանավորված սեքսուալ խանգարումներ
Տղամարդու անպտղություն
ԿԱՆԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Սեռական ցանկության խանգարումներ
Սեռական ցանկության նվազում կամ բացակայություն
Սեքսուալ ավերսիա
Գերակտիվ սեռական ցանկություն
ԿԱՆԱՆՑ ՍԵՌԱԿԱՆ ԳՐԳՌՄԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Լյուբրիկացիայի (հեշտոցի խոնավացման) անբավարարություն կամ բացակայություն
ԿԱՆԱՆՑ ՕՐԳԱԶՄԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ
Անօրգազմիա կամ հիպոօրգազմիա
ՍԵՌԱԿԱՆ ՑԻԿԼԻ ՑԱՎԱՅԻՆ ԽԱՆԱԳԱՐՈՒՄՆԵՐ
Վագինիզմ
Դիսպարեունիա
Կոիտոֆոբիա (վախ սեռական հարաբերությունից)
ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԶՈՒՅԳԵՐԻ ՍԵՌԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ


ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Կրթություն
1985-1995
Ավարտել է դպրոցը ոսկե մեդալով
1995-2001
Երևանի Պետական Բժշկական Համալսարան, անվանական կրթաթոշակառու
1995-2001
Ավարտել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանը գերազանցության դիպլոմով
2001-2003
Կլինիկական օրդինատուրա, սեքսապաթոլոգիա մասնագիտություն, գերազանցության դիպլոմ
Անցել է ասպիրանտուրա
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ
Պարբերաբար մասնակցում է արտասահմանյան տարբեր երկրներում տեղի ունեցող բժշկական կոնֆերանսներին և սեմինարներին, տպագրում գիտական հոդվածներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա

📍« Զույգ դեպքերի օրենքը » բժշկության մեջ❗️Շատ բժիշկներ գիտեն, որ եթե մի վատ, ծանր դիագնոզով դեպք են հանդիպում աշխատանքի ...
23/09/2025

📍« Զույգ դեպքերի օրենքը » բժշկության մեջ
❗️Շատ բժիշկներ գիտեն, որ եթե մի վատ, ծանր դիագնոզով դեպք են հանդիպում աշխատանքի ընթացքում, ապա պետք է սպասել նաև երկրորդը: Չգրված օրենք է, բայց ցավոք շատ հանդիպող:
🔹 Եթե հերթապահության ժամանակ բերել են երեխա՝ գդալ կուլ տված, ապա հաստատ պետք է սպասել այդպիսի երկրորդ երեխայի դեպքի:
Կյանքում նմանատիպ երևույթներ նույնպես կան՝ феномен Баадера-Майнхофа կամ Law of series ՝ երբ շատ հազվադեպ հանդիպող երևույթը հանդիպում է շատ կարճ ժամանակում մի քանի ( հաճախ կրկնակի ) անգամ:
✅ Մարդիկ փորձում են այս երևույթին տալ մաթեմատիկական, փիլիսոփայական, հոգեբանական բացատրություն, սակայն ամեն ինչից անկախ այս «օրենքը» բժշկության մեջ գործում է և բժիշկներին միշտ լարված սպասման մեջ պահում:

☔️ Ամենաշատ շոկոլադ ուտում են աշնանը❤️ Շոկոլադը, թերևս, աշխարհում ամենասիրված աղանդերն է: Համաձայն վիճակագրության՝ մարդի...
15/09/2025

☔️ Ամենաշատ շոկոլադ ուտում են աշնանը
❤️ Շոկոլադը, թերևս, աշխարհում ամենասիրված աղանդերն է: Համաձայն վիճակագրության՝ մարդիկ ամենաշատ շոկոլադ օգտագործում են աշնանը:
🇨🇭Աշխարհում ամենամեծ քանակությամբ շոկոլադ սպառում են շվեյցարացիները՝ տարեկան միջինում 10 կգ:
Դառը շոկոլադը համարվում է ամենաօգտակարը, քանի որ պարունակում է նվազագույն քանակի շաքար և չի պարունակում սերուցք կամ կաթ, այն հագեցնող է և չի բարձրացնում արյան մեջ շաքարի մակարդակը:
✅ Շոկոլադն ունի նաև աֆրոդիզիակի հատկություն, նպաստում է սեռական ցանկության բարձրացմանը, իչպես նաև տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունի. օրգանիզմում արտադրվում են երջանկության հորմոններ՝ սերոտոնին և էնդորֆիններ, որոնք հանում են հոգեբանական ճնշվածությունն ու ցավի զգացողությունը:
🌞Օգնում է նիհարել
Նյարդաբան Ուիլլ Կլաուերը պնդում է, որ ուտելուց 20 րոպե առաջ մի փոքր կտոր շոկոլադ լեզվի վրա պահելիս ուղեղում արտադրվում են հորմոններ, որոնք հագեցվածության զգացողություն են առաջացնում. այդպիսով ուտելիս ավելի քիչ սնունդ եք ընդունում, քան սովորաբար:

Մեկ խորանարդ միլիմետր ուղեղ❗️Նկարում պատկերված է մարդու ուղեղի մեկ նեյրոն, որին միացված են 5638 նյարդաթելեր։Ուղեղի այս ծ...
13/09/2025

Մեկ խորանարդ միլիմետր ուղեղ❗️
Նկարում պատկերված է մարդու ուղեղի մեկ նեյրոն, որին միացված են 5638 նյարդաթելեր։
Ուղեղի այս ծավալը պարունակում է մոտ 57000 բջիջ և մոտ 150 միլիոն սինապս։
Սա մարդու ուղեղի ամենամանրամասն պատկերն է։

11/09/2025

Պացիենտին հարցնում եմ.
- Ի՞նչ դեղեր եք խմում, դեղատոմսը բերել եք
- Չէ, բժիշկ ջան, բայց անգիր հիշում եմ
- Դե ասեք
- Մի դեղը սպիտակ էր, կլոր, էն մեկն էլ դեղին երկարավուն😊

Sevada HakobyanMedmedia.am
07/09/2025

Sevada Hakobyan
Medmedia.am

Այսօր սեռական առողջության համարշարհային օրն էSevada Hakobyan
04/09/2025

Այսօր սեռական առողջության համարշարհային օրն է
Sevada Hakobyan

Սեռական առողջության մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով ամեն տարի սեպտեմբերի 4-ին նշվում է Սեռական առողջության համաշխարհային օրը։

📌 Այս տարվա թեման է. «Սեռական արդարություն. ի՞նչ կարող ենք անել»։

Ճշգրիտ, ապացույցների վրա հիմնված տեղեկատվությունը, սեռական առողջության մասին գիտելիքները կօգնեն, որպեսզի առողջ ապրելակերպով, վնասակար սովորույթներից հրաժարվելով, սեռական ֆունկցիայի խանգարումների դեպքում զույգերը ժամանակին դիմեն բժշկին՝ կանխարգելելու ընտանեկան սեռական աններդաշնակությունը։

Սեռական ֆունկցիայի խանգարումները կարող են պայմանավորված լինել օրգանական և հոգեէմոցիոնալ գործոններով և ժամանակին սեքսոլոգիական բուժման դիմելը ապահովում է բոլոր այդ խնդիրների արդյունավետ բուժում և կարգավորում։

Ամուր և ներդաշնակ հարաբերությունների ձևավորման համար շատ կարևոր դեր ունի`
🔹 նախաամուսնական սեքսոլոգիական խորհրդատվությունը,
🔹 զույգերի անհրաժեշտ հետազոտությունները՝ պտղաբերության հարցերը պարզելու համար,
🔹 սեռական ճանապարհով փոխանցվող վարակների ստուգումը,
🔹 ընտանեկան կյանքի հետ կապված բոլոր սեքսոլոգիական հնարավոր խնդիրների քննարկումը զույգի հետ,
🔹 սեռական կյանքի փսիխոհիգիենայի նորմերի ներկայացումը,
🔹 երիտասարդներին հուզող բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանների տրամադրումը:

Առողջ և ներդաշնակ ընտանիքում միշտ տիրում է ջերմ և վստահելի միջանձնային հարաբերություններ, սիրո վրա խարսխված առողջ սեռական կյանք։

ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ✅ Էրեկտիլ դիսֆունկցիան ( Սեռական թուլություն ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքու...
03/09/2025

ԷՐԵԿՏԻԼ ԴԻՍՖՈՒՆԿՑԻԱ

✅ Էրեկտիլ դիսֆունկցիան ( Սեռական թուլություն ) տղամարդկանց սեռական ֆունկցիայի խանգարում է, որի դեպքում սեռական հարաբերությունների համար տղամարդը անկարող է լինում բավարար էրեկցիայի հասնել և պահպանել այն։
🔻 Այս սեռական խանգարումներն ամենատարածվածն են աշխարհում։
🔻 Խնդիրը հանդիպում է 40-70 տարեկան տղամարդկանց 52% -ի մոտ: 30 տարեկանից բարձր տարիք ունեցող տղամարդկանց 20% -ը էրեկցիայի հետ կապված դժվարություններ է ունենում։ Էրեկտիլ դիսֆունկցիան ծխողների մոտ 20% -ով ավելի տարածված է, քան չծխողների մոտ։
🔻 Գրեթե յուրաքանչյուր տղամարդ իր կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ ունեցել է էրեկցիայի խանգարում:

‼️ Բոլոր տղամարդիկ պետք է հիշեն որ գոյություն ունեն որոշակի ռիսկային գործոներ էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացման համար։ Դրանց շարքին են դասվում.

🔹 Քաշի ավելացումը
🔹 Ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը
🔹 Որոշ դեղամիջոցների օգտագործումը
🔹 Դեպրեսիվ վիճակը
🔹 Հորմոնալ խանգարումները
🔹 Վիտամինային արտահայտված անբավարարությունը
🔹 Սեռական անհաջողության սպասման տագնապային վիճակները

Էրեկցիայի խանգարումը կարող է հանգեցնել նաև վաղաժամ սերմնաժայթքման, սեռական ցանկության նվազման և այլ սեքսուալ խանգարումների:
Ուստի սեքսուալ խնդիրների ժամանակին ախտորոշումն ու բուժումն է լինում արդյունավետ, կանխելով նաև այլ սեքսուալ խնդիրների և զույգի սեքսուալ աններդաշնակության առաջացումը:
_______________________
Սևադա Հակոբյան
սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ
Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն
📍 Երևան, Հերացու 5
☎️ +374 94 464918 (նաև 𝗩𝗶𝗯𝗲𝗿, 𝗪𝗵𝗮𝘁𝘀𝗔𝗽𝗽)

Sevada Hakobyan
#ՍևադաՀակոբյան #Սևադա #Հակոբյան #СевадаАкопян #Севада #Акопян #Էրեկտիլ #դիսֆունկցիա #ԷրեկտիլԴիսֆունկցիա #Эректильная #дисфункция

Շատ հետաքրքիր և ինֆորմատիվ հաղորդում ունեցանք իմ սիրելի կոլեգաների հետ:Խոսել ենք սեռավարակներից և դրանց բարդություններից...
28/08/2025

Շատ հետաքրքիր և ինֆորմատիվ հաղորդում ունեցանք իմ սիրելի կոլեգաների հետ:
Խոսել ենք սեռավարակներից և դրանց բարդություններից
Sevada Hakobyan
Avetisyan

«Առողջ առավոտը» հեռուստանախագիծ է, որի ընթացքում բացահայտելու ենք առողջության գաղտնիքներն ու մշակույթը։ Եղեք առողջ և փորձեք ապրել ձեր կյանքի ամենից առողջ տար...

📌 Ինչպես նվազեցնել սթրեսը🔹Ունեցեք առօրյա գրաֆիկԱմենօրյա գրաֆիկ ունենալը կարող է օգնել մեզ արդյունավետ օգտագործել մեր ժամ...
26/08/2025

📌 Ինչպես նվազեցնել սթրեսը

🔹Ունեցեք առօրյա գրաֆիկ
Ամենօրյա գրաֆիկ ունենալը կարող է օգնել մեզ արդյունավետ օգտագործել մեր ժամանակը: 🔹Ժամանակ սահմանեք կանոնավոր սնվելու, ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու, վարժությունների, ամենօրյա տնային աշխատանքների և այլ ժամանցի համար:

🔹Բավարար քնել
Բավականաչափ քունը կարևոր է ինչպես մարմնի, այնպես էլ մտքի համար: Քունը վերականգնում, հանգստացնում և երիտասարդացնում է մեր մարմինը և կարող է օգնել հակադարձել սթրեսի ազդեցությունը:

🔹Շփվեք մարդկանց հետ
Շփվեք ընտանիքի և ընկերների հետ և կիսվեք ձեր մտահոգություններով և զգացմունքներով այն մարդկանց հետ, ում վստահում եք: Ուրիշների հետ կապը կարող է բարձրացնել մեր տրամադրությունը և օգնել մեզ ավելի քիչ սթրես զգալ:

🔹Սնվեք առողջ
Այն, ինչ մենք ուտում և խմում ենք, կարող է ազդել մեր առողջության վրա։ Փորձեք սնվել առողջ և կանոնավոր ընդմիջումներով: Խմեք բավականաչափ հեղուկներ։ Հնարավորության դեպքում կերեք շատ թարմ մրգեր և բանջարեղեն:

🔹 Պարբերաբար մարզվեք
Կանոնավոր ամենօրյա վարժությունները կարող են օգնել նվազեցնել սթրեսը: Սա կարող է ներառել քայլքը, ինչպես նաև ավելի ինտենսիվ վարժություններ:
Sevada Hakobyan

Հանդիպում են նաև այսպիսի դեպքեր 😊
18/08/2025

Հանդիպում են նաև այսպիսի դեպքեր 😊

Sevada Hakobyan
14/08/2025

Sevada Hakobyan

🔴 Օգոստոսի 14-ին, ժամը՝ 15:00-ին ուղիղ եթերում զրուցելու ենք սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի հետ:
📌 ԹԵՄԱ. Տղաների սեռահասունացման օրինաչափություններն ու ահազանգ համարվող նշանները։
👉 Եթե ունեք թեմայի վերաբերյալ հարցեր՝ գրեք մեզ։

Address

5 Heratsu Street, Yerevan 0025
Երևան

Opening Hours

Monday 08:30 - 16:00
Tuesday 08:30 - 16:00
Wednesday 08:30 - 16:00
Thursday 08:30 - 16:00
Friday 09:00 - 16:00
Saturday 10:00 - 13:00

Telephone

+37494464918

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Sevada Hakobyan / սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյան:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category

ՍԵՎԱԴԱ ՎԱՆԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու Պաշտոնը՝ ՀՀ Առողջապահության Նախարարության Գլխավոր Խորհրդատու Սեքսոպաթոլոգիայի գծով Աշխատավայր՝ Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոն, Հասցեն` ՀՀ ք. Երևան, Հերացի 5 Հեռախոս՝ +374 94 464918 E-mail: sevadahakobyan@yahoo.com ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Անցել է զինվորական ծառայության Կենտրոնական Զինվորական Հոսպիտալում` ուրոլոգիայի բաժանմունքում 2002-2018 Աշխատել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի սեքսապաթոլոգիայի ամբիոնում: Սեքսոպաթոլոգիայի Համալսարանական Կլինիկայում կատարում է պացիենտների ընդունելություն` սեքսուալ խանգարումներով և անպտղության խնդիրներով: Բուժվում են տղամարդկանց և կանանց տարաբնույթ սեռական խանգարումներ, ինչպես նաև ամուսնական զույգերի սեքսուալ աններդաշնակությունները

2010-2018թթ․․ ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ Սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար

2018-ից ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդատու սեքսոպաթոլոգիայի գծով