Բժ. Արեն Գյոզալյան

  • Home
  • Բժ. Արեն Գյոզալյան

Բժ. Արեն Գյոզալյան Հղիության և ծննդաբերության վարում
Գինեկոլոգիական վիրահատություններ

✨Սիրելի հետևորդներ,✨Թող այս տոնական օրերը լցվեն վստահությամբ, խաղաղությամբ և սիրով՝ ձեր և ձեր սիրելիների համար։✨Քրիստոս ...
06/01/2026

✨Սիրելի հետևորդներ,

✨Թող այս տոնական օրերը լցվեն վստահությամբ, խաղաղությամբ և սիրով՝ ձեր և ձեր սիրելիների համար։

✨Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
🙏Ձեզ և մեզ մեծ ավետիս 🎄

🎄Սիրելի բուժառուներ🎄Սիրելի հետևորդներ🩺Այս տարի ևս ավարտվում է մի ճանապարհ, որի ընթացքում ամեն օր վստահել եք ինձ Ձեր առող...
31/12/2025

🎄Սիրելի բուժառուներ
🎄Սիրելի հետևորդներ

🩺Այս տարի ևս ավարտվում է մի ճանապարհ, որի ընթացքում ամեն օր վստահել եք ինձ Ձեր առողջության ամենանուրբ ու կարևոր հարցերը։

2️⃣0️⃣2️⃣5️⃣ թվականը լի էր փորձություններով, սպասումով, անհանգստությամբ, բայց նաև հավատով, ուժով ու նոր կյանքի հույսով։

❤️Շնորհակալ եմ յուրաքանչյուր բուժառուի՝ վստահության, համբերության և համագործակցության համար։

🎁Նոր տարում մաղթում եմ Ձեզ առողջություն, ներքին խաղաղություն և ընտանեկան ջերմություն։
Թող յուրաքանչյուր ցանկություն ունենա իր ճիշտ ժամանակը, իսկ յուրաքանչյուր դժվարություն՝ իր լուծումը։

🫰Ես շարունակելու եմ Ձեր կողքին լինել՝ գիտելիքով, փորձով և պատասխանատվությամբ։

🎅Շնորհավոր Նոր տարի 🎄

🎅🎄🎁🎅🎄🎁🎅🎄🎁🎅🎄🎁🎅🎄🎁
🫶Ձեր առողջության երաշխավոր` Արեն Գյոզալյան

08/03/2025

⚘️Սիրելի կանայք❗️

⚘️Շնորհավորում եմ բոլորիդ այս գեղեցիկ տոնի առթիվ։

Կնոջ ուժը ոչ միայն գեղեցկության մեջ է, այլ նաև առողջության։
Եղեք շատ առողջ և թող տարվա բոլոր օրերը ձեզ համար տոն լինեն։

🩺Ձեր առողջության երաշխավոր Բժ. Արեն Գյոզալյան

06/07/2024

ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ կնոջ կյանքի ամենահրաշալի, ամենասպասված իրադարձությունն է, որի սպասումը առաջնածին մայրերի մոտ հաճախ խուճապ է առաջացնում և թույլ չի տալիս ամբողջովին վայելել հղիության ընթացքը:

❓ Ինչպե՞ս պատրաստվել ծննդաբերության

Ծննդաբերությանը պետք է պատրաստվել՝ նախևառաջ ընտրելով ծննդատունը: Շատ ցանկալի է, երբ կինը նախապես ընտրում է նաև բժշկին, ում մոտ ծննդաբերելու է և լիովին վստահում է նրան:

❓ Ինչպե՞ս հասկանալ, որ ծննդաբերությունը սկսվում է

Ծննդաբերության գործընթացսկասվում է այն ժամանակ, երբ կինը ունենում է կանոնավոր ցավեր: Դրանք որոշակի ժամանակահատվածում կանոնավոր կրկնվում են, ժամանակի ընթացքում դառնում են առավել ինտենսիվ և երկարատև, իսկ ցավերի միջև ընկած ժամանակահատվածը գնալով փոքրանում է: Սա նշանակում է, որ ծննդաբերության գործընթացն սկսվել է:

❓ Ի՞նչ է անհրաժեշտ տանել ծննդատուն

Առաջին հերթին պետք է հավաքել անհրաժեշտ փաստաթղթերը (անձնագիրը, փոխանակման քարտը, ամուսնության վկայականը): Պայուսակում պետք է դասավորվեն կնոջ անձնական հիգիենայի պարագաները, որոնք ծննդաբերության ժամանակ անհրաժեշտ են:

❓ Ի՞նչ փուլերից է բաղկացած ծննդալուծման գործընթացը

Առաջին փուլը կարող է մի քանի ժամ տևել: Այս ընթացքում արգանդի պարանոցը բացվում է, ստեղծվում է հնարավորություն, որպեսզի երեխան դուրս գա: Սա կծկանքների ընթացքն է: Կինն ազատ է իր շարժումների մեջ, որևէ սահմանափակում չկա: Կծկանքների ուժգնությունը, ցավը քիչ-քիչ են ավելանոււմ, և եթե կինը խուճապի չմատնվի և «լսի» իր օրգանիզմին, ապա ժամանակի ընթացքում կսկսի հասկանալ՝ ինչպես անի, որ ցավը մեղմ լինի, որ դիրքն է ավելի հարմար: Եթե ծննդկանը տիրապետում է շնչառական տեխնիկաներին, ապա ցավն ավելի հեշտ է տանում:
Թող յուրաքանչյուր կին վայլելի երեխա լույս աշխարհ բերելու բերկրանքը:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հերթագրվելու և խորհրդատվության համար գրեք, կամ զանգահարեք
☎️+374 94 495000

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան
📮Հասցե` Գյուրջյան 6,
Սբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն

#Առողջություն

#Գինեկոլոգ #Հղիություն
#Ծննդաբերություն #Ծննդատուն
#роды
#Беременность
#лечение

07/06/2024
05/06/2024

📌 Հղիության և ծննդաբերության վարում

📌 Մանկակաբարձական մեծ և փոքր վիրահատություններ

📌 Գինեկոլոգիական հիվանդությունների կոնսերվատիվ բուժում

📌 Վիրահատական բուժում ողջ ծավալով (լապարոտոմիա , վագինալ, լապարոսկոպիկ)

📌 Հիստերոսկոպիա

📌 Սթրեսային անմիզապահության բուժում(TOT)

Առաջին այցն ԱՆՎՃԱՐ։

Հերթագրվելու և խորհրդատվության համար 📩 կամ ☎️ +374 94 495000

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան
Հասցե` Գյուրջյան 6,

#Հղիություն #բուժում
#Ծննդաբերություն
#Վիրաբույժ
#Վիրահատություն
#Առողջություն

#Գինեկոլոգ

#беременность #лечение
#роды

🤰 ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ !!!Սակայն հղի կնոջ օրգանիզմն աշխատում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Հղիության առաջին ամի...
02/03/2024

🤰 ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ !!!

Սակայն հղի կնոջ օրգանիզմն աշխատում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ:

Հղիության առաջին ամիսներին, երբ օրգանիզմը դեռ հարմարվում է նոր վիճակին, կարող են նկատվել՝

🔹 հոգնածություն
🔹 թուլություն
🔹 սրտխառնոց
🔹 տրամադրության կտրուկ անկում
🔹 թախիծ

✔ Հղիության զարգացմանը զուգահեռ՝ պայմանավորված արգանդի մեծացմամբ եւ հորմոնների ազդեցությամբ, կարող է առաջանալ նաեւ հաճախամիզություն, փորկապություն, սրտխփոց, ոտքերի մկանների ցավ եւ այլն:

✔ Ծննդաբերությանը նախորդող ժամականահատվածում կարող է նկատվել այտուցվածություն, հաճախաշնչություն, ցավեր ողնաշարի եւ աճուկային հատվածում, տրամադրության հաճախակի փոփոխություն:

✔ Ծննդաբերությունից հետո վերը նշված փոփոխություններն ու երևույթները հետզհետե վերանում են։

Հերթագրվելու և խորհրդատվության համար գրեք, կամ զանգահարեք
+374 94 495000

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան ❤
Հասցե` Գյուրջյան 6,
Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն

#Հղիություն
#Առողջություն

#Գինեկոլոգ

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՀղիության 1-ին հատված🔹 հղիության կրելախախտ` 45%,🔹 հղիության I կեսի տոքսիկոզ`2...
10/02/2024

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հղիության 1-ին հատված

🔹 հղիության կրելախախտ` 45%,
🔹 հղիության I կեսի տոքսիկոզ`2,.5%:

Հղիության 2-րդ հատված

🔹 գեստոզ` 35,6%
🔹 հղիության կրելախախտ` 39,3%
🔹 պտղի հիպոտրոֆիա` 4,9%
🔹 պորտալարի փաթաթում` 40,8%
🔹 սակավաջրություն` 25,3%

Ծննդաբերության ընթացքում

1-ին շրջան

🔹 պտղաջրերի վաղ արտահոսքը
🔹 պորտալարի և պտղի մանր մասերի արտանկումը.ժամանակին օգնություն ցույց չտալու դեպքում այն կհանգեցնի պտղի հիպօքսիայի և մահվան
🔹 ծննդաբերության գործունեության թուլություն
🔹 վարակի ներթափանցում արգանդ

2-րդ՝ արտամղման շրջան

🔹 թաթիկների հետանկումը և գլխի ապախոնարհումը. ուսագոտու և գլխի ծնունդը դժվարանում է, և պտղին սպառնում է մահ։ Լուրջ բարդություն է պտղի պտույտը մեջքով հետ (հետին տեսակի ձևավորումը), երբ պտղի կզակը ֆիքսվում է ցայլային սիմֆիզի տակ։ Գլուխն ապախոնարհվում է. առաջանում է պտղի հիպօքսիա, պտղի ու մոր տրավմայի վտանգ։ Կոնքային առաջադրությամբ ծննդաբերության ընթացքում կարող են դիտվել կնոջ արգանդի պարանոցի, հեշտոցի և շեքի վնասվածքներ։

Հերթագրվելու և խորհրդատվության համար 📩 կամ ☎️+374 94 495000 (WhatsApp)

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան
Հասցե` Գյուրջյան 6,
Սբ. Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն

#Առողջություն

#Գինեկոլոգ
#Հղիություն
#Ծննդաբերություն

Ի՞ՆՉ Է ԱՐԳԱՆԴԻ ՄԻՈՄԱՆԱրգանդի մկանային հյուսվածքից զարգացող ոչ քաղցկեղային ուռուցք է, որը հաճախ ի հայտ է գալիս կնոջ վերար...
14/01/2024

Ի՞ՆՉ Է ԱՐԳԱՆԴԻ ՄԻՈՄԱՆ

Արգանդի մկանային հյուսվածքից զարգացող ոչ քաղցկեղային ուռուցք է, որը հաճախ ի հայտ է գալիս կնոջ վերարտադրողական տարիքում։
Այն նաև հայտնի է որպես լեյոմիոմաներ կամ ֆիբրոիդներ։ Արգանդի միոմաները կապված չեն արգանդի քաղցկեղի ռիսկի բարձրացման հետ և գրեթե երբեք չեն փոխակերպվում քաղցկեղի:

Միոման կարող է աճել 3 ուղղությամբ՝

🔹 դեպի արգանդի խոռոչ
🔹 պատի հաստության մեջ
🔹 դեպի որովայնի խոռոչ։

Միոմաները հաճախ կարող են լինել բազմահանգույց :
Արգանդի միոման չի ենթարկվում ամբողջական բուժման կոնսերվատիվ եղանակով։
Իհարկե, հնարավոր է՝ հորմոնալ պրեպարատների միջոցով դրանց աճի կասեցում ու չափսերի փոքրացում։

Այնուհանդերձ, բարդություններից խուսափելու և նորմալ կյանքի որակի ապահովելու համար հարկավոր է ուռուցքի ամբողջական վերացում վիրահատական եղանակով։

Վիրահատության համար նախապայման կարող են լինել՝

✔ ցավերի առկայություն
✔ արյունահոսություն և անեմիա
✔ միոմայի մեծ չափսեր (12-14 շաբաթական հղիության չափով և ավելի)
✔ նկատվում է միոմայի արագ աճ և հարակից օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարում

📌Այսպիսով, միոման բարորակ գոյացություն է և դրա վաղ ախտորոշումն ու բուժումը կախված է ճիշտ ժամանակին կատարված հետազոտությունից։

Հոգ տարեք ձեր առողջության մասին և խնդիրների դեպքում ժամանակին դիմեք մասնագետի օգնությանը:





#ՍբԳրիգորԼուսավորիչ
#Ծննդատուն

Հետևեք ձեր առողջությանը։

Հարցերի և հերթագրվելու համար գրեք էջին, կամ ☎️ +374 94 495000

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան

https://youtu.be/vOwyqxmk-xs?si=HstpuXrLJLIWV5iP
21/11/2023

https://youtu.be/vOwyqxmk-xs?si=HstpuXrLJLIWV5iP

Դաշտանադադարից հետո ի հայտ եկող գինեկոլոգիական խնդիրների համար բժշկի դիմելով 60-65 և ավելի տարեկան կանայք հնարավորություն ունեն վաղ փուլում հայտնաբերել, կանխ...

ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸՍտորև նշված ցուցումների դեպքում բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է, քանի...
16/02/2023

ԿԵՍԱՐՅԱՆ ՀԱՏՄԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Ստորև նշված ցուցումների դեպքում բնական ճանապարհով ծննդաբերությունը բացառվում է, քանի որ ծննդկանի ու երեխայի կյանքին իրական վտանգ է սպառնում, այսինքն, կեսարյան հատումն անհրաժեշտ է:

Հիմնական ցուցումներն են

🔹 արգանդի պատռվածքի վտանգ, որի պատճառ կարող են լինել նախկիում տարած վիրահատություններից հետո արգանդի սպին (այն որոշվում է ՈՒՁՀ օգնությամբ), բազմաթիվ ծննդաբերությունները և այլն:

🔹 Նեղ կոնքը, որի դեպքում պտուղը չի կարողանում ծննդաբերական ուղիներով անցնել, ինչն ախտորոշվում է ՈՒՁՀ օգնությամբ` դասակարգված աղյուսակին համապատասխան:

🔹 Պտղի ծննդաբերական ուղիներով անցման արգելակող խնդիրներն են: Եթե կնոջ մոտ կա արգանդի միոմա, ձվարանների ուռուցք կամ կոնքի ոսկրերի ձևախախտում, ապա այս գործոններից յուրաքանչյուրն արգելակում է երեխայի ծնվելուն և պահանջում է վիրահատական միջամտություն:

🔹 Ընկերքի շերտազատումը կամ դրա ամրացումն արգանդի վզիկին, որոնք կարող են փակել ծննդաբերական ուղիները և առատ արյունահոսություն հրահրել: Այս պաթոլոգիան ախտորոշվում է հղիության յուրաքանչյուր փուլում, և նշանակվում է պլանային կեսարյան հատում` հղիության 38-րդ շաբաթում:
🔹 Պտղի քրոնիկական հիպօքսիայի դեպքում, որը հրահրվում է հղի կնոջ մոտ առկա գեստոզով:

✔ Գոյություն ունեն նաև հարաբերական և զուգակցված ցուցումներ, երբ բնական ճանապարհով ծննդաբերել հնարավոր է, սակայն մոր և մանկան կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում: Նման պատճառներ են շաքարային դիաբետը աչքի, երիկամների և այլ հիվանդությունները, որոնք ծննդաբերության դեպքում կարող են սրանալ և մոր մոտ առողջական խնդիրներ հրահրել:

✔ Ընկերքի կոնքային կամ հորիզոնական դիրքը, կամ չափից ավելի մեծ քաշը վիրահատական միջամտության հարաբերական ցուցում են: Երկու և ավելի գործոնների զուգակցումը (օրինակ, 30-ամյա ծննդաբերողի մոտ արգանդի վրա սպիների առակայություն, նեղ կոնք, պտղի մեծ քաշ և այլն) նույնպես պատճառ են կեսարյան հատման:

✔ Բոլոր դեպքերում հղի կինը պետք է տեղյակ լինի, որ կեսարյան հատումն իրականացվում է միայն ցուցումների առկայության դեպքում, երբ ֆիզիոլոգիական ծննդաբերությունն անհնար է և վտանգավոր մոր ու պտղի առողջության համար:

Հերթագրվելու և խորհրդատվության համար գրեք, կամ զանգահարեք
☎️ +374 94 495000

Ձեր առողջության երաշխավոր` Բժ. Արեն Գյոզալյան
Հասցե` Գյուրջյան 6,
Սբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատուն



#Գինեկոլոգ
#Հղիություն
#Առողջություն

Address

Գյուրջյան 6

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37494495000

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժ. Արեն Գյոզալյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժ. Արեն Գյոզալյան:

  • Want your practice to be the top-listed Clinic?

Share