23/05/2022
Լապարասկոպիան ժամանակակից գինեկոլոգիայում
Լապարասկոպիկ վիրաբուժությունը համարվում է բեկումնային վիրաբուժության ոլորտում և շատ հաճախ փոխարինում է ավանդական վիրաբուժությանը: Այն տարբեր վիրաբուժական միջամտությունների դեպքում ապահովում է առավել բարձր ճշգրտություն և առավել որակյալ արդյունք: Միևնույն ժամանակ, լապարասկոպիկ վիրաբուժությունը պահանջում է վիրաբույժի կողմից առավել բարձր հմտություն:
Լապարոսկոպիայի առավելությունները ավանդական վիրաբուժության նկատմամբ.
🔹արյան նվազագույն կորուստ,
🔹բժշկի համար վիրահատման ենթակա օրգանների ավելի հստակ տեսանելիություն,
🔹փոքր ցավային սինդրոմ,
🔹հիանալի կոսմետիկ արդյունք,
🔹հետվիրահատական կպումներ չեն ձևավորվում,
🔹հոսպիտալացման և վերականգնողական կարճ ժամանակահատված։
Գինեկոլոգիայում լապարոսկոպիկ վիրաբուժության ցուցումներն են.
🔹հիստերէկտոմիա (արգանդի հեռացում),
🔹ձվարանների կիստաների հեռացում,
🔹արգանդի միոմաների հեռացում՝ միոմէկտոմիա,
🔹փողերի ֆունկցիոնալ անցանելիության ստուգում, վերականգնում,
🔹արտաքին գենիտալ և էքստրագենիտալ էնդոմետրիոզի ախտորոշում և բուժում,
🔹կոնքի քրոնիկական ցավի ախտորոշում և բուժում,
🔹վերարտադրողական ապարատի բնածին արատների ախտորոշում և բուժում,
🔹պոլիկիստոզ ձվարանների ախտորոշում և բուժում,
🔹սեռական օրգանների արտանկման և պրոլապսի ուղղում,
🔹անպտղության պատճառների ախտորոշում և բուժում,
🔹ԷԿՈ բեղմնավորման նախապատրաստում,
🔹ստերիլիզացման ընթացակարգ (արգանդափողերի կապում)։
Եղե´ք առողջ և ժամանակին դիմե ք մասնագետին։
Սիրով կպատասխանեմ Ձեզ հուզող բոլոր հարցերին։
Զանգահարեք կամ գրեք՝
📞☎️
+374-91-42-88-62,
Dr. Arsen Manukyan
Գինեկոլոգ-լապարասկոպիստ
🏥
“Աստղիկ” ԲԿ, Դանիել Վարուժանի 28ա
#բժիշկ #վիրահատություն #Աստղիկբկ #լապարոսկոպիա #գինեկոլոգ