18/06/2024
Ծխախոտի ազդեցությունը ատամների վրա.
Գիտեի՞ք, որ ծխախոտի օգտագործումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ բերանի խոռոչի առողջության վրա:
Ահա թե ինչպես ծխելը կարող է ազդել Ձեր ատամների վրա.
1️⃣ Ատամնաքարեր և ոչ միայն. Ծխախոտը ատամնաքարերից զատ, կարող է ատամների վրա դեղին կամ շագանակագույն բծեր առաջացնել, որոնց հեռացումը կարող է վնասել ատամների էմալը:
2️⃣ Բերանի տհաճ հոտ. Ծխախոտի օգտագործումը հանգեցնում է բերանի խոռոչի քրոնիկական տհաճ հոտի, որը բերանի լվացման միջոցներն անգամ երբեմն ի զորու չեն լինում անցկացնել:
3️⃣ Լնդային հիվանդություններ. Ծխախոտը թուլացնում է լնդերը՝ դարձնելով դրանք ավելի դյուրազգաց վարակների և հիվանդությունների ընդունման համար:
4️⃣ Ատամնաշարի քայքայումը. Ծխախոտում պարունակվող քիմիական նյութերը կարող են արագացնել ատամների քայքայումը՝ հանգեցնելով կարիեսի առաջացման և ատամների կորստի:
5️⃣ Բերանի քաղցկեղ. Եվ, որ ամենավտանգավորն է ծխախոտը բերանի խոռոչի քաղցկեղի հիմնական ռիսկային գործոններից է, որը ազդում է շուրթերի, լեզվի, կոկորդի և բերանի խոռոչի վրա:
Ծխախոտից հրաժարվելը կարող է զգալիորեն բարելավել ձեր բերանի խոռոչի առողջությունը և նվազեցնել ատամնաբուժական խնդիրների ռիսկը:
Հիշե´ք` Ձեր ժպիտը թանկ արժե 🙂
Հարցերի և խորհրդատվության համար գրեք մեզ կամ զանգահարեք 👇
📞 +374 98 10 00 03
📍Շենգավիթ ԲԿ