
03/09/2025
‼ՎԱՐԻԿՈԶԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
📍Վարիկոզային հիվանդությունը առաջանում է երակներում արյան կանգային երևույթների հետևանքով, ինչը հանգեցնում է երակների լայնացման: Սովորաբար արյունը փականների միջոցով շարժվում է դեպի սիրտը, սակայն երբ փականները չեն կարող արդյունավետ կատարել իրենց ֆունկցիան, արյունը սկսում է խոշոր երակներից շրջանցել փոքր, մանր երակներով:
📌Սա սկզբնական փուլում առաջացնում է ոտքերի վրա երակային ցանց՝ հայտնի որպես «աստղիկներ»: Հետագայում երակների պատերը կարող են թուլանալ, լայնանալ, երկարել և միահյուսվել, որի արդյունքում երակները երբեմն կծիկների տեսք կարող են ստանալ:
📍Վարիկոզային փոփոխությունները հաճախ ուղեկցվում են ցավով և այտուցվածությամբ: Եթե դրանց գումարվում է նստակյաց կենսակերպ կամ երկարատև կանգնած վիճակ, հիվանդությունը կարող է զարգանալ և խորանալ:
✅Հիվանդությունը կարող է արտահայտվել նաև ավելի բարդ ախտանիշներով՝ ոտքերի անզգայացում, այտուցվածություն, այրոց և ծանրության զգացում:
#Վարիկոզ #ՎարիկոզայինՀիվանդություն #Աստղիկներ
-------------------------
💠Էրեբունի ԲԿ-ի Անոթային և լազերային վիրաբուժական ծառայություն
Ղեկավար` Արամ Բադալյան
Հեռ`. 077 03 03 77