Dr.Stepanyan

Dr.Stepanyan Ընդհանուր վիրաբույժ, պրոֆեսոր

Հարգելի վիրաբույժներ, հարգելի գործընկերներ, 2025թ. հոկտեմբերի 5-7-ը Իտալիայի Բարի քաղաքում տեղի է ունենալու Վիրաբուժությ...
06/07/2025

Հարգելի վիրաբույժներ, հարգելի գործընկերներ, 2025թ. հոկտեմբերի 5-7-ը Իտալիայի Բարի քաղաքում տեղի է ունենալու Վիրաբուժության Եվրոպական Միության (ESS) և Իտալիայի վիրաբույժների համատեղ կոնգրեսը: Կոնգրեսի մասին ինֆորմացիան առկա է ստորև:

5 – 8 Ottobre 2025, Nicolaus Hotel, Bari, Italy

26/06/2025

💬🩺Բժիշկների դերի, բուժաշխատողի խնդիրների, երիտասարդ վիրաբույժների սերնդի, վիրաբուժության զարգացման միտումների մասին և ոչ միայն․․․:
👨‍⚕️ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանն հյուրընկալվել է Հանրային հեռուսաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման տաղավարում։ 🎙️📺
💡«Ավելի լավ է վիրաբուժություն գան համոզվածները, նվիրյալները, որոնք պատրաստ են աշխատանքի և չեն վախենում դժվարություններից և նորություններից։ Ես համոզված եմ՝ մեր երիտասարդ մասնագետները գրագետ են և աշխատասեր, նրանք, ժամանակի ընթացքում փորձ ձեռք բերելով, կփոխարինեն նախորդ սերնդին»,-ասում է պրոֆեսորը՝ երիտասարդ բժիշկներին խորհուրդ տալով շատ կարդալ, շատ վերապատրաստվել և ծանոթանալ տարբեր բժշկական դպրոցների աշխատանքներին։
Հետաքրքիր և բովանդակալից զրույցի տեսագրությունն արդեն հասանելի է։ 🎥✨

📘«Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ» կոնֆերանս` նվիրված պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի 95-ամյա հոբելյանին։
07/06/2025

📘«Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ» կոնֆերանս` նվիրված պրոֆեսոր Վիկտոր Ափոյանի 95-ամյա հոբելյանին։

Հայ ականավոր վիրաբույժ, դասախոս և գիտնական, պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանի 95-ամյակին նվիրված կոնֆերանսը ՛՛Վիրաբուժությ...
25/05/2025

Հայ ականավոր վիրաբույժ, դասախոս և գիտնական, պրոֆեսոր Վիկտոր Թադևոսի Ափոյանի 95-ամյակին նվիրված կոնֆերանսը ՛՛Վիրաբուժության արդիական խնդիրներ և լուծման ուղիներ՛՛ թեմայով տեղի կունենա Երևանի պետական բժշկական համալսարանում ս/թ մայիսի 31-ին, ժամը՝ 10։00-ին, Պրոֆ. Նելլի Խոստիկյանի անվան լսարանում (Լաբորատոր մասնաշենք, VI լսարան): Կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն վիրաբուժության տարբեր ուղղություններին վերաբերող զեկուցումներ հանրապետության առաջավոր կլինիկաների փորձառու մասնագետների կողմից, նաև կներկայացվեն զեկուցումներ Հայաստանի վիրաբուժության նորությունների, առաջին անգամ կատարված միջամտությունների մասին:
Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է:
Կոնֆերանսը կրեդիտավորված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից:
Կոնֆերանսի ծրագիրը՝ https://shorturl.at/fakMG

12/03/2025

🏥⚕️Ավելցուկային քաշի դեմ ուղղված բարիատրիկ վիրահատությունների նկատմամբ հետաքրքրությունը և զուգահեռ նաև պահանջարկն ամբողջ աշխարհում տարեցտարի աճում են:
👨‍⚕️🔪,«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը նշում է, որ երբ դիետոլոգի, հոգեբանի հետ աշխատանքը, ֆիզիկական վարժությունների կիրառումը անարդյունավետ են, անձինք դիմում են վիրահատական միջամտության, որպեսզի նվազեցնեն քաշը, կարողանան կանխարգելել ավելցուկային քաշի հետևանքով առաջացող մի շարք հիվանդություններ։
📊📈Ի՞նչ վիրահատական մեթոդներ կան, ինչպե՞ս են ընտրում, թե որ վիրահատությունը կատարել, ինչպե՞ս են նախապատրաստվում բարիատրիկ վիրահատության, ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել, այս և այլ հարցերի պատասխանները՝ «Առավոտ լուսո»-ի ռեպորտաժում։

10/02/2025

🎗️«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնագետները շարունակում են անդրադառնալ քաղցկեղի կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումների մասին հարցերին։
👨‍⚕️Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը «Ապրենք առողջ» հաղորդման ժամանակ խոսել է ստամոքսի քաղցկեղի մասին։
📉 Պրոֆեսորը նշում է, որ թեև աշխարհում նկատվում է ստամոքսի քաղցկեղով հիվանդացության զգալի նվազում, այնուամենայնիվ, այն շարունակում է ընդգրկվել օնկոլոգիական հիվանդությունների հիվանդացության առաջին տասնյակում՝ թոքի, կրծքագեղձի, շագանակագեղձի և կոլոռեկտալ քաղցկեղից հետո։
⚠️ «Ստամոքսի քաղցկեղը շարունակում է մնալ բավականին վտանգավոր և ծանր հիվանդություն, որը դժվարությամբ է ենթարկվում ներկայումս կիրառվող բուժման մեթոդների ազդեցությանը։ Այն ավելի հաճախ հանդիպում է 60-ն անց տղամարդկանց մոտ, ինչը պայմանավորված է վատ սովորույթների գերակշռությամբ։ Ցավոք, Հայաստանում հիվանդները բավականին ուշ են դիմում բժշկի. իմ պրակտիկայում ավելի հաճախ հանդիպում եմ երրորդ և չորրորդ փուլերի հիվանդների»,- ասում է Սուրեն Ստեփանյանը։
🩺 Ի՞նչ կանխարգելիչ քայլեր կարելի է ձեռնարկել։
⏳ Ե՞րբ դիմել բժշկի և ի՞նչ գանգատների դեպքում։
💊 Ի՞նչ է առաջարկում ժամանակակից բժշկությունը ստամոքսի քաղցկեղի բուժման համար։
Այս և այլ կարևոր հարցերի պատասխանները՝ պրոֆեսորի հարցազրույցում։ 📰🎤
Dr.Stepanyan
☎ (+374) 93 50 35 40
➡ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
➡«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար
➡ #Վիրաբույժ #Хирург #ՍուրենՍտեփանյան #բժիշկ

Հայկական Ուռուցքաբանական 5-րդ կոնգրես Պրոֆ. Սուրեն Աղոյի Ստեփանյանը և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի վիրաբույժներ...
08/02/2025

Հայկական Ուռուցքաբանական 5-րդ կոնգրես

Պրոֆ. Սուրեն Աղոյի Ստեփանյանը և Միքայելյան համալսարանական հիվանդանոցի վիրաբույժները մասնակցեցին Ուռուցքաբանության Ազգային կենտրոնի կազմակերպած Հայկական Ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսին 2025թ. փետրվարի 1-2-ին: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը ներկայացրեց ստամոքսի քաղցկեղի կապակցությամբ կատարված բաց և լապարասկոպիկ վիրահատությունների արդյունքները: Կլինիկայի ավագ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Անդրանիկ Յուրիի Ալեքսանյանը ներկայացրեց կոլոռեկտալ քաղցկեղի կապակցությամբ կատարված բաց և լապարասկոպիկ վիրահատությունների արդյունքները: Զեկուցումները հետաքրքրություն առաջացրեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի վիրաբույժների մոտ:
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկան տարիների ընթացքում գրանցում է հաջողություններ մարսողական ուղու, հեպատոպանկրեատոբիլիար համակարգի ուռուցքային ախտահարումների վիրահատական բուժման մեջ:
Dr.Stepanyan
☎ (+374) 93 50 35 40
➡ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
➡«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար
➡ #Վիրաբույժ #Хирург #ՍուրենՍտեփանյան #բժիշկ

09/12/2024

🏥«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանը 21TV-ի «Ապրենք առողջ» հաղորդմանը անդրադարձել է ամենարդիական թեմաներից մեկին՝ բարիատրիկ կամ նիհարեցնող վիրահատություններին։

👨‍⚕️Մասնավորապես, հաղորդման ժամանակ պրոֆեսորը անդրադարձել է բարիատրիկ վիրահատությունների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի․
✂️Բարիատրիկ վիրահատությունների ի՞նչ տեսակներ կան, ինչպե՞ս եք ընտրում, ի՞նչ ցուցումներ, հակացուցումներ կան։
⚖️Ինչպե՞ս եք պարզում՝ նիհարեցնող վիրահատության կարիք կա՞, թե՞ ոչ։
💪Ինչպե՞ս եք որոշում մարմնի զանգվածի ինդեքսը։
🩺Ի՞նչ բժշկական խնդիրներ է լուծում բարիատրիկ վիրահատությունը։
🌟 Ինչքանո՞վ է այն հասանելի մեր երկրում ազգաբնակչության համար։
🔍Ի՞նչ հետազոտություններ են կատարում մինչ վիրահատություն է, և ինչ հսկողություն է լինում վիրահատությունից հետո։

👉Այս և այլ հարցերի պատասխանները՝ հարցազրույցում⚖️💪🌟։

Հավելյալ քաշ, գիրություն, ճարպակալում.Վիրահատական բուժման տեղը և հնարավորություններըԵթե ճարպակալումը հասնում է հիվանդագի...
11/11/2024

Հավելյալ քաշ, գիրություն, ճարպակալում.
Վիրահատական բուժման տեղը և հնարավորությունները
Եթե ճարպակալումը հասնում է հիվանդագին չափերի, խնդրի դեմ պայքարելու առաջին քայլերը պետք է լինեն՝ հետազոտություններ, պատճառների բացահայտում, աշխատանք դիետոլոգի, հոգեբանի, էնդոկրինոլոգի հետ, ֆիզիկական ակտիվության ճիշտ կազմակերպում և ավելացում:
Եթե այս մեթոդներն անարդյունավետ են, պետք է դիմել վիրահատական բուժման, այլապես խնդիրը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ սրտանոթային, շնչառական համակարգերի, ողնաշարի, ստորին վերջույթների հոդերի վրա: Վիրահատությունը կարող է նվազեցնել հավելյալ քաշի մեծ մասը: Քաշը նվազեցնելուց բացի, այն կարող է նպաստել զարկերակային ճնշման իջեցմանը, ճարպային փոխանակության կարգավորմանը և ունենալ բարենպաստ ազդեցություն այլ օրգան-համակարգերի գործունեության վրա:
Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայում կատարվում են բարիատրիկ վիրահատություններ.
▪️ Կատարվում են նախավիրահատական բազմակողմանի, մանրամասն հետազոտություններ,
▪️ Կիրառվում են առաջնակարգ կազմակերպությունների բարձրորակ կարող ապարատներ,
▪️ Հետվիրահատական շրջանում կատարվում է վիրահատվածների վաղ ակտիվացում, նրանք գտնվում են մուլտիդիսցիպլինար թիմի հսկողության տակ:
Dr.Stepanyan
☎ (+374) 93 50 35 40
➡ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
➡«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար
➡ #Վիրաբույժ #Хирург #ՍուրենՍտեփանյան #բժիշկ

‼️ Կրկնակի վիրահատություններ բարիատրիկ միջամտություններից հետոԲարիատրիկ վիրաբուժության (նիհարեցնող վիրահատությունների) բ...
23/10/2024

‼️ Կրկնակի վիրահատություններ բարիատրիկ միջամտություններից հետո
Բարիատրիկ վիրաբուժության (նիհարեցնող վիրահատությունների) բարդ բնագավառ է կրկնակի վիրահատությունների իրականացումը:
Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանին դիմում են այլ կլինիկաներում
վիրահատված պացիենտներ, որոնց քաշը կարճատեւ նվազումից հետո նորից ավելանում է: Այդ դեպքերում երբեմն կարիք է լինում նորից կատարել վիրահատություն: Բարիատրիկ վիրահատությունից հետո քաշի ավելացման խնդիրը հիմնականում կապված է ստամոքսի երկայնակի մասնահատման խնայողական իրականացման, գաստրոպլիկացիայի իրականացման հետ, երբ ստամոքսի ծավալը բավարար չափով չի փոքրանում:
Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի կողմից իրականացվում են բարիատրիկ
առաջնային եւ կրկնակի վիրահատություններ տարբեր բարդության դեպքերում:
Dr.Stepanyan
☎ (+374) 93 50 35 40
➡ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ
➡«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար
➡ #Վիրաբույժ #Хирург #ՍուրենՍտեփանյան #բժիշկ

🔈Բարիատրիկ վիրահատության և ստամոքսի ուռուցքի հեռացման եզակի դեպք👉Միջին տարիքի տղամարդը դիմել էր «Միքայելյան» համալսարանա...
25/09/2024

🔈Բարիատրիկ վիրահատության և ստամոքսի ուռուցքի հեռացման եզակի դեպք
👉Միջին տարիքի տղամարդը դիմել էր «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկա՝ 3-րդ աստիճանի ճարպակալմամբ, մարմնի քաշի ինդեքսը կազմում էր 46կգ/մ 2: Պացիենտը նշում էր, որ ավելի քան 10 տարի ապրում է թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ, ունի խնդիրներ հենաշարժիչ համակարգի ֆունկցիայի հետ կապված:
☑️ Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիայի ժամանակ հայտնաբերվել է ստամոքսի առաջային պատի ուռուցք, որը տեղակայված էր ստամոքսաելքի շրջանում (ծառայության ղեկավար՝ Կարեն Մանուկյան): Կատարվել է նաև համակարգչային շերտագրություն կոնտրաստավորմամբ (ծառայության ղեկավար՝ Լևոն Դավթյան), որը հայտնաբերել է նշված հատվածում հստակ եզրերով ներպատային ուռուցք:
👨‍⚕️ Վիրաբուժական կլինիկայի ղեկավար, պրոֆեսոր Սուրեն Ստեփանյանի կողմից, օգնականներ Ղ.Ս.Սարգսյան, Գ.Գ.Գրիգորյան, անէսթեզիոլոգ՝ Ա.Ս.Ղազարյան, կատարվել է լապարասկոպիա, հաջողվել է իրականացնել ուռուցքի հեռացում, որից հետո կատարվել է ստամոքսի երկայնական մասնահատում: Հետվիրահատական շրջանն անցել է հարթ: Հիվանդը դուրս է գրվել բավարար վիճակում: Գտնվում է վիրահատող բժիշկների և գաստրոէնտերոլոգի հսկողության տակ, 6 ամիսների ընթացքում նիհարել է 25 կգ, ինչը բարենպաստ է ազդել շնչառական և հենաշարժիչ համակարգերի վրա:
✔️Ուռուցքի հյուսվածաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է գաստրոինտեստինալ ստրոմալ ուռուցք, հեռացումը լիարժեք էր:
Օնկոլոգների խորհրդատվությունից հետո (Օնկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Հարությունյան, բժիշկ Արմեն Ավագյան) բուժառուն ստանում է համապատասխան բուժում:
🔴Սուրեն Ստեփանյանը նշում է, որ այս դեպքը հետաքրքիր է ստամոքսի վրա երկու միջամտությունների լապարասկոպիկ իրականացման հնարավորությամբ, ինչը թույլ է տվել բուժումը կազմակերպել կարճ ժամանակում հյուսվածքների նվազագույն վնասումով:
❗️❗️Հիշեցնենք, որ Վիրաբուժության կլինիկայում կատարվում են ստամոքսի երկայնական մասնահատումներ, որոնք այժմ աշխարհում ամենահաճախ կատարվող բարիատրիկ վիրահատություններն են: Կլինիկայի ղեկավար, պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի և ծառայության վիրաբույժների կողմից կատարվում են նաև սիմուլտանտ միջամտություններ, երբ հիվանդագին ճարպակալման հետ զուգակցված են լինում վիրահատական բուժման ենթակա այլ հիվանդություններ: Հաճախ ստամոքսի երկայնական մասնահատման հետ զուգակցված կատարվում են խոլեցիստէկտոմիա, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի ռադիկալ վիրահատություն, որովայնի առաջային պատի ճողվածքի ռադիկալ վիրահատություն: Այս տեսակ վիրահատությունները տեխնիկապես ավելի բարդ են, պահանջում են ավելի երկարատև աշխատանք:

Address


Telephone

+37493503540

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr.Stepanyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share

Սուրեն Ստեփանյան.

Երևանի պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»- ի վիրաբուժության կլինիկայի ղեկավար:

Կատարում է որովայնային և թորակալ, բաց և էնդոսկոպիկ, ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքների, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս լեղուղիների , լեղաքարային հիվանդությունների բաց և լապարասկոպիկ, լյարդի ուռուցքների և կիստաների վիրահատություններ, ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների՝ պանկրեատոդուոդենալ մասնահատում, պանկրեատոդիգեստիվ բերանակցումներ, ձախակողմյան մասնահատում: Կատարում է նաև էխինակոկային բշտերի տարբեր տեղակայման, վահանագեղձի և հարվահանագեղձերի հիվանդությունների, դիֆուզ տոքսիկ խպիպի, հանգուցավոր խպիպի, թիրեոիդիտների, ուռուցքների, հարվահանագեղձի ադենոմաների, մակերիկամների հիվանդությունների՝ հորմոնալ ակտիվ ուռուցքների, ինցիդենտալոմաների, կերակրափողի հիվանդությունների՝ դիվերտիկուլների, ախալազիայի, ուռուցքների վիրահատություններ, Լյուիսի, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային, բարակ աղու հիվանդությունների ստամոքսի ուռուցքների, տարբեր տեղակայման և բարդության որովայնային ճողվածքների, կոլոպրոկտոլոգիական վիրահատություններ:

Կլինիկական աշխատանքի ընթացքում ներդրել է սուր կպումային բարակաղիքային անանցանելիությունների լապարասկոպիկ վիրահատությունները, կպումային հիվանդության կանխարգելման նպատակով հակակպումային միջոցների կիրառումը, 12 մատնյա աղու պերֆորատիվ խոցի դեպքում լապարասկոպիկ վիրահատությունները, աճուկային ճողվածքների TEP մեթոդով լապարասկոպիկ վիրահատությունները՝ Swing-Contact ինքնաֆիքսվող ցանցերով: