17/05/2024
‼️Հարգելի այցելուներ,
Այսուհետ ամեն ուրբաթ «Իջևանի ԲԿ» ՓԲԸ-ում խորհրդատվություններ է կատարելու Երևանից ժամանած Աջափնյակ ԲԿ-ի բժիշկ-ուրոլոգ
✅ԳԱՐԻկ ԱԼԻԿԻ ԵԴԻԳԱՐՅԱՆԸ
Կատարվելու են միզասեռական համակարգի հիվանդությունների ինչպես կոնսերվատիվ, այնպես էլ վիրահատական բուժումներ ժամանակակակից ստանդարտներին համապատասխան ։
ℹ️Ուրոլոգին պետք է դիմել հետևյալ ախտանիշների դեպքում.
➡️միզարձակության խանգարումներ' դժվարամիզություն, հաճախամիզություն, մեզի շթի թուլություն, ընդհատումներով միզարձակություն, անմիզապահություն
➡️գոտկային շրջանում սուր, բութ և ճառագայթող բնույթի ցավեր
➡️ցավ և մրմռոցի զգացողություն միզարձակության ժամանակ
➡️միզուկից թարախային, արյունային կամ այլ բնույթի արտադրություն
➡️Սեռական ֆունկցիայի խանգարում
➡️Արական անպտղություն
➡️Մեզի գույնի, հոտի փոփոխություն, արյան առկայություն
➡️արտաքին սեռական օրգանների փոփոխություններ, նորագոյացություններ, փոշտի չափերի մեծացում, ցավ շեքի շրջանում
➡️դողով և սարսուռով ուղեկցվող մարմնի ջերմության բարձրացում
➡️միզասեռական համակարգի օրգանների բորբոքային և այլ բնույթի պաթոլոգիաներ
📍Պետք է հիշել, որ հիվանդության վաղ ախտորոշումը ավելի դյուրին է դարձնում բուժումը բժշկի համար, իսկ պացիենտին տալիս է լիարժեք առողջանալու հնարավորություն։ Ուրոլոգը խորհուրդ է տալիս, հատկապես 50 տարեկան լրացած անձանց, անցնել պարտադիր ուրոլոգիական սկրինինգային հետազոտություններ տարին 1 անգամ' սոնոգրաֆիա, ՊՍԱ, ուրոֆլոումետրիա։
📌Իջևան բժշկական կենտրոնում ուրոլոգի մոտ հերթագրման համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
096949444
093050552