Dr. Papeyan / Անոթային վիրաբույժ

Dr. Papeyan / Անոթային վիրաբույժ Անոթային վիրաբույժ
Врач сосудистый хирург

25/06/2025
24/06/2025

✅ՔՆԱՅԻՆ ԶԱՐԿԵՐԱԿԻ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ

💢Աթերոսկլերոզը անոթի պատի փոփոխությամբ ուղեկցող ծանր բարդություններ առաջացնող հիվանդություն է, որի ժամանակ նեղանում է անոթի լուսանցքը, նույնը կարող է լինել քեմոդեկտոմաների, ուռուցքների ժամանակ՝ դրսից անոթի պատի ճնշման հետեւանքով։

Հիվանդության վերաբերյալ մասնագիտական ցուցումներն ու խորհուրդներն է տվել «Շենգավիթ» ԲԿ անոթային վիրաբյուժ Մուխայել Պապեյանը։

❗️Քնային զարկերակների աթերոսկլերոզը շատ լուրջ հիվանդություն է, որը կարող է դրսեւորվել սկսած թեթեւակի նյարդաբանական կլինիկայով՝

👉🏻գլխացավ,
👉🏻գլխապտույտ,
👉🏻աղմուկ ականջներում,
👉🏻հաճախակի ուշագնացություններ,
👉🏻հիշողության խանգարումներ,
👉🏻ընդհուպ ինսուլտ եւ մահացու ելք։

💢Ռիսկի գործոններ են

👉🏻ծխելը,
👉🏻վնասակար սովորությունները,
👉🏻Զարկերակային հիպերտենզիա,
👉🏻տարիքը՝ 45-ից բարձր,
👉🏻ժառանգականությունը,
👉🏻Շաքարային դիաբետը,
👉🏻ճարպակալումը։

✅ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ
👉🏻գլխի եւ պարանոցի անոթների դուպլեքս հետազոտություն,
👉🏻ԿՏ-կոնտրաստ,
👉🏻Ներգանգային անոթների դուպլեքս հետազոտություն՝ Մատասի փորձ։

✅ԲՈՒԺՈՒՄ
Բուժման եղանակները որոշվում են կլինիկոլաբարատոր հետազոտությունների հիման վրա (քնային զարկերակի ախտահարում մինչեւ 70% գանգատների առկայության դեպքում, 70%-ից ավել առանց գանգատների ցուցված է վիրահատական բուժում)։

✅Վիրահատական բուժման եղանակները լինում են բաց՝ էնդարտերէկտոմիա, պլաստիկա՝ անոթային լաթի օգտագործմամբ, պրոթեզավորում, եւ փակ՝ էնդովասկուլյար- բալոնային անգիոպլաստիկա, ստենտավորում։

Ժամանակին եւ ճիշտ բուժման դեպքում. հնարավոր է խուսափել վերոնշյալ բարդություններից։

Եղեք առողջ և հաճախ հետազոտվեք։
                               
Բժշկի մոտ գրանցվելու համար՝
📞011 560-560
🏥Մանանդյան 9

#անոթայինվիրաբույժ #անոթայինվիրաբուժություն

❗❗❗Աթերոսկլերոզ - Թրոմբոզ ❗❗❗❗❗Վերջույթների Գանգրենա❗❗Աթերոսկլերոզը անոթների պատի փոփոխությամբ ուղեկցվող, ծանր բարդությո...
04/05/2025

❗❗❗Աթերոսկլերոզ - Թրոմբոզ ❗❗❗
❗❗Վերջույթների Գանգրենա❗❗

Աթերոսկլերոզը անոթների պատի փոփոխությամբ ուղեկցվող, ծանր բարդություններ առաջացնող հիվանդություն է։

Առաջացող աթերոսկլերոտիկ վահանիկը հանգեցնում է արյունահոսքի վատացման,բերելով տարբեր աստիճանի սնուցման խանգարումների։

Ռիսկի գործոններն են`
❗Ծխելը
❗Տարիքը 45-ից բարձր
❗Ժառանգական նախատրամադրվածություն
❗Բարձր զարկերակային ճնշում
❗Շաքարային դիաբետ
❗Ճարպակալում, հետևաբար առողջ ապրելակերպը, վնասակար սովորություններից ձերբազատվելը և դիետան հիվանդության կանխարգելման մեջ մեծ դեր ունեն։

Ստորին վերջույթների զարկերակների աթերոսկլերոզը երկար ժամանակ կարող է լինել անախտանիշ,հիվանդության հետագա զարգացման դեպքում դիտվում են`
📍Ցավեր ոտքերում քայլելիս,որոնք սովորաբար անցնում են հանգստանալուց հետո
📍Քայլքի հեռավորության սահմանափակում
📍Սառնության, թմրածության զգացում ոտքերում
📍Սնուցման տարբեր աստիճանի խանգարումներ(վերքեր,գանգրենա)։

💉Բուժումը կատարվում է վիրահատական եղանակով։Եթե հնարավոր է,ապա հեռացվում է աթերոսկլերոտիկ վահանիկը (էնդարտերէկտոմիա)։ Հակառակ դեպքում իրականացնում են զարկերակի ստենտավորում կամ շունտավորում։

☎️Հարցերի և խորհրդատվության համար 📞 077912202. 033912202

Անոթային վիրաբույժ
🧑‍🔬Պապեյան Մուխայել Ոսկանի

01/05/2025

Անոթների խցանումը։
Պատճառները։
Դրսևորումները։
Բուժման եղանակները ։
Ամբողջը մեկ տեսանյութում ։

27/04/2025
27/04/2025
17/04/2025



«Շենգավիթ» ԲԿ անոթային վիրաբույժ Մուխայել Պապեյան։ 👨‍⚕️ .papeyanmukhayel

Լավագույն բժիշկները՝ մեկ կլինիկայում 👨🏼‍⚕️👩‍⚕️💚🏥

💚

Բժշկի մոտ գրանցվելու համար՝
📞011 560-560
🏥Մանանդյան 9

#առողջություն #բժիշկ #անոթայինվիրաբուժություն
  💉💊

06/10/2024

Address

Yerevan

Telephone

+37477912202

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Papeyan / Անոթային վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Papeyan / Անոթային վիրաբույժ:

Share