Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն

Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն Միավորել հայ բուժքույրերին։
Մշակել բուժքոյրական գործի զարգացման պլաններ։

Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը2026 թվականի հունվարի 19–20-ին՝ «Յո...
07/02/2026

Երևանում կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» երկօրյա միջազգային գիտաժողովը

2026 թվականի հունվարի 19–20-ին՝ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի / Armenian Hematology Association և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համագործակցությամբ, Հայաստանում առաջին անգամ, կայացավ «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» միջազգային գիտաժողովը։

🩺 Երկօրյա սիմպոզիումը դարձավ կարևոր հարթակ բուժքույրական կրթության զարգացման, միջազգային փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների խորացման համար՝ հատկապես ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի ոլորտում։

🎓 Սիմպոզիումի շրջանակում ներկայացվեցին ապացույցների վրա հիմնված գիտելիքներ, գործնական մոտեցումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք նպաստեցին հաղորդակցության, թիմային աշխատանքի և պալիատիվ խնամքի դերի վերարժևորմանը բուժքույրական գործում։

🌍 Միջազգային խոսնակներ Քերի Լ. Քորմաքը և Սառա Լոուրին իրենց փորձով և գործնական օրինակներով հարստացրին քննարկումները՝ ներկայացնելով ժամանակակից մոտեցումներ ուռուցքաբանության և պալիատիվ խնամքում բուժքույրական գործի վերաբերյալ։

🤝 Սիմպոզիումը դարձավ ոչ միայն կրթական, այլև համագործակցային միջավայր՝ միավորելով հայաստանյան բուժքույրերին, միջազգային մասնագետներին և ոլորտի կազմակերպություններին։

🙏Միջոցառման կայացման պլատինե գործընկերներն էին՝

✅«Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ն, / Concern-Energomash CJSC
✅Vanar Group ընկերությունը,
✅Թեոֆարմա ընկերությունը / TheoPharma:

07/02/2026

🩺 Որակյալ բուժօգնության հիմքում յուրաքանչյուր օղակի մասնագիտական բարձր պատրաստվածությունն է։ Այս մոտեցումը որդեգրելով՝ «Յոլյան» կենտրոնը մշտապես աջակցում է մասնագիտական հարթակների ստեղծմանը, քննարկումների կազմակերպմանը և կրթական ծրագրերի ներդրմանը։ Օրերս «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի, Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համագործակցությամբ առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց OMI-ի միջազգային «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» խորագրով գիտաժողովը։ Հարթակը միջազգային փորձին ծանոթանալու եզակի հնարավորություն էր այն բուժքույրերի համար, որոնք պալիատիվ խնամքի շրջանակում առնչվում են պացիենտների հետ և, երբեմն, հայտնվում են բարդ իրավիճակներում։

📌 «Բուժքույրական գործն առողջապահական համակարգի առանցքային բաղադրիչներից մեկն է, որը չի սահմանափակվում միայն մասնագիտական պարտականությունների կատարմամբ, այլև ներառում է ամենօրյա հոգատարություն և մարդկային աջակցություն», —գիտաժողովի բացման խոսքում նշեց «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը։

🎥 Գիտաժողովի կարևոր դրվագները` տեսանյութում ⬇️

📣 Բուժքույրական միջազգային գիտաժողով Երևանում👩🏻‍⚕️Հունվարի 19–20-ին Երևանում կկայանա «Յոլյան» արյունաբանության և ուռուցք...
18/01/2026

📣 Բուժքույրական միջազգային գիտաժողով Երևանում

👩🏻‍⚕️Հունվարի 19–20-ին Երևանում կկայանա «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն»-ի,
Open Medical Institute (OMI)-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի և «Ուռուցքաբանության, արյունաբանության և պալիատիվ խնամքի Հայաստանի բուժքույրերի միության» համատեղ կազմակերպած միջազգային գիտաժողովը բուժքույրերի համար։

🩺 «Բուժքույրական սատելիտային սիմպոզիում» խորագրով երկօրյա միջոցառումը OMI-ի կողմից Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և հանդիսանում է կարևոր քայլ Հայաստանի բուժքույրական կրթության և մասնագիտական կարողությունների զարգացման ճանապարհին։

📈Գիտաժողովը նպատակ ունի բարձրացնել բուժքույրերի մասնագիտական պատրաստվածությունը՝ հատկապես ծանր և կյանքի համար վտանգավոր հիվանդություններով պացիենտների խնամքի ոլորտում՝ առաջարկելով միջազգային մակարդակի, ապացույցների վրա հիմնված գիտելիքներ և գործնական մոտեցումներ։

📍 Վայրը՝ Երևան,
📅 Օրերը՝ 2026 թ․ հունվարի 19–20-ին,
⏰ Ժամերը՝ 09:00–17:00-ն
👩‍⚕️ Նախատեսված է բուժքույրերի համար։

ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՇՄԶ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ։

❗️ Մասնակիցների թիվը սահմանափակ է։ Մասնակցությունը հնարավոր է միայն հրավերով, ինչը թույլ է տալիս ապահովել կրթական ծրագրի բարձր որակը և արդյունավետությունը։

Սեպտեմբեր` գիտելիքների մեկնարկՍեպտեմբերի 3_ից սկսվել է բուժքույրական կրթական ծրագրի մեկնարկը  #Յոլյան կենտրոնում։Նպատակը...
12/09/2025

Սեպտեմբեր` գիտելիքների մեկնարկ

Սեպտեմբերի 3_ից սկսվել է բուժքույրական կրթական ծրագրի մեկնարկը #Յոլյան կենտրոնում։

Նպատակը մեկն է.
🩺 *Բուժքույրը՝ գիտելիքի կրող ու կիրառող մասնագետ

Բուժքույրը միայն խնամողը չէ։ Նա հանդիսանում է այն մասնագետը, ով իր գործնական գիտելիքներով, տեսական պատրաստվածությամբ ու մարդասիրությամբ ապահովում է բուժման ամբողջական գործընթացը։

Ժամանակակից բուժքույրը՝
- Տիրապետում է հիվանդությունների ֆիզիոլոգիային ու ախտանիշներին
- Գիտի դեղամիջոցների ազդեցությունները և կողմնակի երևույթները
- Տիրապետում է շտապ օգնության, վերքերի մշակման, ինֆեկցիոն հսկողության կանոններին
- Կատարում է հսկողություն հիվանդի հոգեբանական վիճակի վրա և այսպես շարունակ...

Բուժքույրերի մասնագիտական աճը սերտորեն կապված է շարունակական կրթության, միջազգային փորձի փոխանակման ու գիտական գիտելիքների ներդրման հետ։
Նրանց դերը չի սահմանափակվում «կատարելու» միջոցով․ նրանք նաև վերլուծում են, որոշումներ են կայացնում ու զգում պատասխանատվություն կյանքի համար։

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia
ՀՀ առողջապահության նախարարություն

2025թ․ մայիսի 12-ին  #Յոլյան կենտրոնում,Սաթենիկ Սաֆարյանի անվան դահլիճում բուժքույրերն իրենց միջազգային փորձը չպահեցին մ...
15/06/2025

2025թ․ մայիսի 12-ին #Յոլյան կենտրոնում,Սաթենիկ Սաֆարյանի անվան դահլիճում բուժքույրերն իրենց միջազգային փորձը չպահեցին միայն իրենց համար։ Հանդիպման ընթացքում նրանք մեծ նվիրումով ներկայացրին կոնգրեսների և դասերի ընթացքում ստացած նոր գիտելիքներն ու մոտեցումները՝ կիսվելով իրենց փորձով մյուս բուժքույրերի հետ։ Նրանց նախաձեռնությունը նպաստեց թիմային զարգացմանը, գիտելիքի տարածմանը և մասնագիտական որակի բարձրացմանը ողջ կառույցում։
Ներկայացրեցին ինչպես մասնակցել միջազգային կոնգրեսներին,ինչ է բուժքույրական բարձրագույն կրթությունը, որտեղ այն սովորել,ինչ հիավանդանոցներ այցելել և այլն, և ներկայացվեցին այն թեմաները որոնք քննարկվել էին կոնգրեսում բուժքույրական գործի շուրջ, եղան բազմաթիվ քննարկումներ։

Հատուկ հպարտությամբ ուզում ենք առանձնացնել մեր այն բուժքույրերին, ովքեր ներկայացրել են Հայաստանը միջազգային կոնգրեսներում՝ բարձր պահելով մեր մասնագիտական պատիվը, ովքեր ստացել են շարունականկան կրթություն և ունեցել են այցեր արտերկրի հիվանդանոցներում։
Բուժքույրեր՝
Մարինե Ազարյան
Մարիա Ալեքսանդրովա
Մելանյա Սահակյան
Ազնիվ Գևորգյան
Թագուհի Հովհաննիսյան
Ասյա Գալստյան
Վերա Մխիթարյան
Լիլիթ Սահակյան
Վերա Մինասյան
Նշված բուժքույրերը ունեցան ելույթներ Յոլյան կենտրոնում, (ստորև ներկայացված է թե ով որտեղ է ունեցել մասնակցություն)։

2025թ. մարտի 10-ից 23-ը, Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կլինիկայի բուժքույրեր՝ Վերա Մինասյանը, Մարիա Ալեքսանդրովան, և Լիլիթ Սահակյանը ովքեր սովորում էին Ամերիկյան Համալսարանի (AUA) բուժքույրության բակալավրիատում (BSN) հաջողությամբ ավարտեցին իրենց երկու շաբաթյա կլինիկական պրակտիկան։ Նրանցից Վերա Մ-ն և Լիլիթ Ս-ն՝ Վինչեսթըր Հիվանդանոցում (Մասաչուսեթս, ԱՄՆ), իսկ Մարիա Ա-ն՝ Ամերիկյան Բեյրութի Համալսարանական Բժշկական Կենտրոնում: Այս նախաձեռնությունն իրականացվեց Հայ-ամերիկյան Բժշկական Ասոցիացիայի (AAMA), դոկտոր Նենսի Բարսամյանի և այլ նվիրված մասնագետների ջանքերով։ Ուսանողները հնարավորություն ունեցան մասնակցելու խնամքի բոլոր փուլերին, ծանոթացան EPIC համակարգին, ներգրավվեցին որակի բարելավման ծրագրերում և ստացան առաջնորդության մենթորություն։ Նրանք բարձր գնահատեցին ստացած փորձը և պատրաստվում են կիրառել այն Հայաստանում առողջապահական խնամքի բարելավման գործում։
Պրակտիկան նրանց հնարավորություն տվեց ոչ միայն դիտարկել ժամանակակից բժշկական տեխնոլոգիաների կիրառումը, այլ նաև անմիջական շփման մեջ մտնել միջազգային մասնագետների հետ, ծանոթանալ ԱՄՆ-ում գործող առողջապահական կառավարման և բուժքույրական առաջնորդության մոդելներին։ Վերադառնալով Հայաստան՝ բուժքույրերը մասնակցեցին մասնագիտական կլոր սեղանի քննարկման՝ ամփոփելով իրենց ձեռքբերումներն ու նոր գիտելիքները։ Նրանք առանձնացրեցին թիմային համագործակցությունը, հիվանդակենտրոն խնամքի սկզբունքը և բուժքույրերի նկատմամբ ունեցած հարգալից վերաբերմունքը՝ որպես ամենատպավորիչ փորձառություններ։ Այս նախաձեռնությունը հանդիսանում է բացառիկ օրինակ միջազգային համագործակցության՝ նպաստելով Հայաստանում բուժքույրական կրթության և պրակտիկայի զարգացմանը։

2025թ ապրիլի 30_ից մայիսի 3_ը Հորդանան` Ամմանում Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի 4_րդ գիտաժողովին Հայաստանը ներկայացնող խումբն է, որտեղ մասնակցեցին 7 բուժքույրեր ,որից 4 բուժքույրեր ներկայացրերցին իրենց գիտահետազոտական աշխատանքները։
Մասնակիցներ և թեմաներ`
● Մարինե Ազարյան- Prevention of Clostridium difficile nfection in Immunocompetent patients after chemotherapy: Further results of awareness improvement
●Թագուհի Հովհաննիսյան- The Role of Nursing in Pediatric Bone Marrow Transplant Care. A Critical component of Patient Recovery and Support
● Մարիա Ալեքսանդրովա- Possible routes of contamination of samp-es during blood colleetion for bacteriological examination in pediatric patients and their prevention
●Վերա Մխիթարյան- A Pediatric Case of Relapsed ASL: Severe aGVHD and Viral Infections Post-Haploidentical Transplantation

Հարգելի բուժքույրեր, Ձեր մասնագիտական գիտելիքը, պատասխանատվությունը և խոսքը՝ միջազգային հարթակներում, վկայում են ձեր նվիրվածության ու առաջընթացի ձգտման մասին։ Շնորհակալություն ձեր ամենօրյա աշխատանքի, հոգատարության, բարձր գիտակցման և մարդկային ջերմության համար։ Դուք մեր մասնագիտական արժանիքները տարածում եք աշխարհով մեկ, և այդպիսի ներկայացվածությունը ոգեշնչում է ամբողջ բուժաշխատողներին։

Աջակիցներ՝
Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia

Շնորհավոր տոնդ բուժքույր։Կարևորելով բուժքրոջ անփոխարինելի դերը, պարտադիր է` ստեղծել հնարավորություններ շարունակական կրթո...
12/05/2025

Շնորհավոր տոնդ բուժքույր։

Կարևորելով բուժքրոջ անփոխարինելի դերը, պարտադիր է` ստեղծել հնարավորություններ շարունակական կրթության, զարգացման,ինքնաչանաչման, անսահման աշխարհի ճանաչման , չէ որ մենք չենք որոշում բուժառուն որտեղ և երբ կարող է զգալ բուժքրոջ օգնության կարիքը։

Հորդանան` Ամմանում ապրիլի 30_ից մայիսի 3_ը Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի 4_րդ գիտաժողովին Հայաստանը ներկայացնող խումբն է, որտեղ մասնակցեցին 7 բուժքույրեր ,որից 4 բուժքույրեր ներկայացրերցին իրենց գիտահետազոտական աշխատանքները։
Թեմաներ`
● Prevention of Clostridium difficile nfection in Immunocompetent patients after chemotherapy: Further results of awareness improvement ( Մարինե Ազարյան)
● The Role of Nursing in Pediatric Bone Marrow Transplant Care. A Critical component of Patient Recovery and Support (Թագուհի Հովհաննիսյան)
● Possible routes of contamination of samp-es during blood colleetion for bacteriological examination in pediatric patients and their prevention. ( Մարիա Ալեքսանդրովա)
●A Pediatric Case of Relapsed ASL: Severe aGVHD and Viral Infections Post-Haploidentical Transplantation (Վերա Մխիթարյան)

Մասնակիցները ունեցան քննարկումներ և իրենց ներկայացումների շուրջ և բուժքույրական գործի շուրջ։

Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամ

Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia

Բուժքույրերը` պալիատիվ խնամքի սեմինարին Նոյեմբերի 3-9-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող Արենբերգ ամրոցում անցկացված ...
01/12/2024

Բուժքույրերը` պալիատիվ խնամքի սեմինարին

Նոյեմբերի 3-9-ը Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գտնվող Արենբերգ ամրոցում անցկացված Salzburg OMI սեմինարին, որը նվիրված էր պալիատիվ խնամքին (ELNEC), իրենց մասնակցությունն ունեցան նաև Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի` Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի երկու բուժքույր՝ Մերի Հայրապետյանը և Տաթևիկ Բաղդասարյանը։

Nurses at the Palliative Care

 #ՄերմիությանանդամներըԹագուհի Հովհաննիսյանը 2002 թվականին ավարտել է` Երևանի ԱՆբազային բժշկական քոլեջը, բուժքույրական գոր...
10/11/2024

#Մերմիությանանդամները

Թագուհի Հովհաննիսյանը 2002 թվականին ավարտել է` Երևանի ԱՆ
բազային բժշկական քոլեջը, բուժքույրական գործ
մանագիտությամբ։
2003թվականի հոկտեմբերից սկսել է աշխատել #Յոլյան կենտրոնում ալերգիոլոգիայի բաժանմունքում։
Աշխատանքին զուգահեռ ընդունվել է բարձրագույն ուսումնական
հաստատություն՝ 2007-2011թ.թ -ին ուսանել է Խ․ Աբովյանի անվան
Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան, ստանալով կենսաքիմիայի բակալավրի աստիճան։
2008 -ից աշխատում է #Յոլյան կենտրոնի, մանկական արյունաբանության բաժանմունքում որպես բուժքույր։
2017֊ ից սկսած շարունակում է աշխատել նույն կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում։

Մասնակցել է բազմաթիվ սեմինարների,վերապատրաստումների ինչպես Երևանում այնպես էլ արտերկրում։

Անդամակցում է`
• Եվրոպական արյան և ոսկրածուծի փոխպատվաստման ասոցիացիա
(EBMT)
• Մանկական ուռուցքաբանության միջազգային միության (SIOP)
• Սուրբ Հուդայի Գլոբալ ալյանս (St Jude Global Alliance)
• Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրական խումբը
(POEM Group)

10/11/2024

Պալիատիվ բժշկական օգնությունը կոչված է դառնալու թե՛ պացիենտի, թե՛ նրա հարազատների օգնականը

 #ՄերմիությանանդամներըԲուժքույր Հարությունըանը ծնվել է Սյունիքի մարզ ք․Կապանում։ Սովորել և ավարտել է Երևանի Զորավար Անդր...
07/11/2024

#Մերմիությանանդամները

Բուժքույր Հարությունըանը ծնվել է Սյունիքի մարզ ք․Կապանում։ Սովորել և ավարտել է Երևանի Զորավար Անդրանիկի թ․191 դպրոցում։ Բուժքույրական կրթությունը ստացել է Կապանի պետական բժշկական քոլեջում։
2003 թվականին տեղափոխվել ք․Մոսկվա, 2007-2013թ․թ-ը աշխատել է թիվ67 պոլիկլինիկայում որպես բուժքույր։
2016թ-ին տեղափոխվել է Երևան, և նույն թվականին ընդունվել է #Յոլյան կենտրոնի՝ մանկական արյունաբանության բաժանմունքում,որպես հերթապահող բուժքույր։
Նշված կենտրոնում աշխատում է մինչ օրս։

Մասնակցել է բազմաթիվ կոնգրեսների, ունեցելել է զեկույցներ՝ բուժքույրական թեմաներով (Հայաստան):

Բուժքույր Սյուզաննան նշում է, որ աշխատում է մանուկների հետ այն պատճառով, երբ տեսել է բազմաթիվ փորձություններով երեխաների,ովքեր երբեմն չեն հաղթահարել․․․այդ է նրան ստիպել ընտրել մանկական բաժանմունքը։ Նշում է, որ հոգեբանորեն բարդ է աշխատել, բայց երբ տեսնում է առողջացած երեխաներին և նրանց ծնողների ուրախությունը,դա նրան տալիս է ուժ և եռանդ։

 #ՄերմիությանանդամներըՀռիփսիմե Սարգսյանը 2016_2019թթ սովորել  է Երևանի Հայբուսակ բաց համալսարանում։Ավարտելուց հետո ընդու...
15/10/2024

#Մերմիությանանդամները

Հռիփսիմե Սարգսյանը 2016_2019թթ սովորել է Երևանի Հայբուսակ բաց համալսարանում։
Ավարտելուց հետո ընդունվել է #Յոլյան կենտրոն։ Մանկական ուռուցքաբանության բաժանմունքում աշխատում է մինչ օրս, համատեղ աշխատել է նաև նույն կենտրոնի Ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքում։
Մասնակցել է բազմաթիվ բուժքույրական կոնգրեսնրի։

Բուժքույր Հռիփսիմեն նշում է, որ յուրաքանչյուր ոք պետք է կատարի իր սիրելի աշխատանքը։ Բուժքրոջ մասնագիտությունը շատ պատասխանատու աշխատանք է և պետք է կատարել պատշաճ։ Մանկական բաժանմունքում երեխաների հետ աշխատելիս է նկատվում, թե որքան ուժեղ և պայքարող են նրանք։
Սիրում Է՝ իր աշխատանքը, մանկական բաժանմունքը և գործընկերներին։

Բուժքույրական դասընթաց` դեղերի զուգորված կիրառման էֆեկտները:
12/08/2024

Բուժքույրական դասընթաց` դեղերի զուգորված կիրառման էֆեկտները:

ENG👇
👩🏻‍⚕️«Բուժքույրական կրթական ծրագրի» հաջորդ դասընթացը նվիրված էր դեղերի զուգորդված կիրառման էֆեկտներին:

📑Թեմայի շրջանակներում քննարկվեցին այն կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ միաժամանակ մի քանի տեսակի դեղամիջոց օգտագործելու դեպքում: Դասընթացը վարեցին Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական արյունաբանության բաժանմունքի բժշկուհի Մանե Գիժլարյանը, նույն բայժանմունքի բուժքույր Թագուհի Հովհաննիսյանը, ինչպես նաև #Յոլյան կենտրոնի դեղագետ Մելանյա Սահակյանը։

🩺Հաջորդիվ կներկայացնենք նաև ծրագրի մյուս դասընթացների մասին, որի ձևաչափը թույլ է տալիս միաժամանակ ձեռք բերել թե´ տեսական, թե´ գործնական գիտելիքներ:

🇬🇧

👩🏻‍⚕️ The next course in the "Nursing Education Program" focused on the effects of combined drug use.

📑 The course covered the side effects that can occur when using multiple types of medications simultaneously. It was led by Dr. Maneh Gizhlaryan from the pediatric hematology department of the Pediatric Cancer and Blood Disorders Center of Armenia, nurse Taguhi Hovhannisyan from the same department, and pharmacist Melanya Sahakyan from the Center.

🩺 We will continue to present other courses in the program, which are designed to provide both theoretical and practical knowledge simultaneously.

Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

Address

7 Nersisyan Street
Yerevan

Telephone

+37410283800

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուռուցքաբանության,արյունաբանության և պալիատիվ խնամքի բուժքույրերի միություն:

Share