Naira Soghomonyan psychologist / հոգեբան

Naira Soghomonyan psychologist / հոգեբան Կլինիկական հոգեբան և հոգեթերապևտ, Նեյրոգրաֆիկայի մասնագետ

🍃Ինը կարևոր կետեր այն մասին, թե ինչպես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար✨ #հոգեբանություն
16/04/2024

🍃Ինը կարևոր կետեր այն մասին, թե ինչպես պատասխանատվություն կրել սեփական կյանքի համար✨

#հոգեբանություն




Ձեր երջանկությունը կառուցեք ինքներդ🤍
09/04/2024

Ձեր երջանկությունը կառուցեք ինքներդ🤍

💜Շատ հավես ու կարևոր ձեռքբերումներիս շարքից....🍃2023 թ. սեպտեմբերին Նեյրոգրաֆիկան իմ կյանք մտավ շատ անսպասելի և շաա՜տ սպ...
20/03/2024

💜Շատ հավես ու կարևոր ձեռքբերումներիս շարքից....

🍃2023 թ. սեպտեմբերին Նեյրոգրաֆիկան իմ կյանք մտավ շատ անսպասելի և շաա՜տ սպասված:

✨Անցնելով բազային կուրսը, վերջնականապես սիրահարվեցի այս հրաշք ու շատ արդյունավետ մեթոդին, և արդեն վստահ գիտեի, որ շարունակելու եմ ճանապարհս այս մոգական աշխարհում:

🤗Եվ, իհարկե՝ ստացա մասնագետի կրթություն Պավել Պիսկարևի Արվեստի հոգեբանության ինստիտուտում, որն ինձ լիիրավ իրավունք է տալիս Նեյրոգրաֆիկան կիրառել աշխատանքումս, իրականացնել անհատական և խմբային հանդիպումներ:

🍃 Նեյրոգրաֆիկան գիտականորեն ապացուցված մեթոդ է, որը նպաստում է անձի փոխակերպմանը (տրանսֆորմացիա) և նկարչության միջոցով նոր ու ցանկալի իրականության ձևավորմանը:

✨Մեթոդի հեղինակը ժամանակակից գրող, հոգեբանության դոկտոր, պրոֆեսոր, Արվեստի հոգեբանության ինստիտուտի հիմնադիր Պավել Պիսկարևն է։

✨Այս մեթոդը հիմնված է հոգեբանության, փիլիսոփայության, սոցիոլոգիայի տեսական հիմունքների և նեյրոֆիզիոլոգիայի ոլորտում գիտական վերջին հայտնագործությունների վրա։

📍Ուշադրություն, Նեյրոգրաֆիկան անհատական և խմբային հանդիպումներում կիրառելու իրավունք ունեն միայն Պավել Պիսկարևի անվան Արվեստի հոգեբանության ինստիտուտի կողմից սերտիֆիկացված մասնագետները✨

#նեյրոգրաֆիկա

#նեյրոհոգեբանություն


#հոգեբանություն

🍃Չհանձնվելը հաջողության հասնելու միակ ճանապարհն է: Կյանքում չկա առավել կարևոր հմտություն, քան անհաջողությունից հետո ոտքի...
16/03/2024

🍃Չհանձնվելը հաջողության հասնելու միակ ճանապարհն է: Կյանքում չկա առավել կարևոր հմտություն, քան անհաջողությունից հետո ոտքի կանգնելը: Դա առանց տառապանքի և հնարավորինս արագ անելու համար արժե հիշել հետևյալը․

✨Քանի դեռ դուք ողջ եք, ամեն ինչ հնարավոր է: Քանի դեռ ողջ եք, դուք ունեք անսահմանափակ հնարավորություններ ձեր նպատակին հասնելու համար։

✨Եղե՛ք իրատես։ Առաջին անգամ ինչ-որ բան լավ կամ գերազանց անելը գրեթե անհնար է, սակայն դա չպետք է հուսահատվելու և ամեն ինչ անմիջապես թողնելու պատճառ հանդիսանա։ Կլինեն սխալներ, կլինեն բացթողումներ, բայց կլինի ձեր սեփական փորձը, և կլինի ձեր սեփական ճանապարհը:

✨Դուք շատ ավելի ուժեղ եք, քան կարծում եք։ Մի փոքրիկ խնդիրը կամ սխալը ձեզ կանգնեցնելու շանսեր չունի: Ինչպես նաև, ձեզ չեն կարող կանգնեցնել տասը, հարյուր կամ հազար նման փոքր ձախողումները:

✨Դրսևորե՛ք ինքներդ ձեզ։ Վերցրե՛ք պատասխանատվությունը ձեր ձեռքը, ինքաարտահայտվե՛ք, հասեք նրան, ինչին ցանկանում եք հասնել։

✨Դուք կարող եք դա անել։ Եթե ինչ-որ մեկը նախկինում կարողացել է անել դա, դուք ևս կարող եք: Հավատացե՛ք ձեր ուժերին և հնարավորություններին։

✨Հավատացե՛ք ձեր երազանքներին, նույնիսկ եթե ձեզ ասեն, որ դա անհնար է իրականացնել։ Մի՞թե կարծում եք, որ աշխարհում արժեքավոր բաները ստեղծվել են ուրիշների լիակատար աջակցությամբ և հավանությամբ:

✨Եղեք ոգեշնչման աղբյուր։ Ոգեշնչելով ուրիշներին՝ դուք կօգնեք չհանձնվել նաև ինքներդ ձեզ: Ուրիշներին օգտակար լինելը մոտիվացնող է։

✨Համառ և ամուր եղե՛ք։ Չինական իմաստությունն ասում է, որ հանձնվելու գայթակղությունը հատկապես ուժեղ է լինում հաղթանակից անմիջապես առաջ: Այնպես որ, եթե հանձնվելու ցանկությունը մեծացել է, ապա հաղթանակը հեռու չէ։

🍃Եվ վերջապես, Դուք արժանի եք երջանկության և բարեկեցության, ինչպես և բոլորը այս մոլորակի վրա:




#մոտիվացիա
#ոգեշնչում

💜Սիրելիներս, արևով, լույսով, գեղեցկությամբ ու բարությամբ լի գարնանային այս օրը ցանկանում եմ, որ կյանքում մշտապես ունենաք...
08/03/2024

💜Սիրելիներս, արևով, լույսով, գեղեցկությամբ ու բարությամբ լի գարնանային այս օրը ցանկանում եմ, որ կյանքում մշտապես ունենաք գարնանային տրամադրություն, դրական հույզեր, անհավանական տպավորություններ, պարզ կանացի ուրախություններ:

🌟Թո՛ղ միայն սերն ու ջերմությունը, աջակցությունն ու հոգատարությունը շրջապատեն Ձեզ, քանի որ դուք արժանի եք լավագույնին:

🌟Թո՛ղ յուրաքանչյուր օր Ձեզ հաջողություն և բարեկեցություն բերի:

🌟Մաղթում եմ, որ միշտ լինեք առողջ և փայեք Ձեր շլացուցիչ գեղեցկությամբ🫶

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Naira Soghomonyan psychologist / հոգեբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category