Sianna Movsisyan / Psychologist

Sianna Movsisyan / Psychologist ☀️Ողջու՛յն, ես կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ եմ, իսկ սա իմ մասնագիտական հարթակը։
(1)

Ես կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ եմ, հանդիսանում եմ ԵՊՀ կլինիկական հոգեբանության ասպիրանտ։

Կարևորելով գիտության և պրակտիկ աշխատանքի կապը՝ իմ գործունեության մի մասը միտված է հետազոտական աշխատանքներին, մյուս մասը՝ հոգեթերպիային։ Բոլոր դեպքերում հոգեբանությունը միակ բանն է, որից երբեք չեմ հոգնում կամ ձանձրանում։ Կարծում եմ, որ մասնագիտության ճիշտ ընտրություն եմ կատարել, որում կարող եմ առավելագույն

ս ինձ դրսևորել։

Հոգեթերապիան ինձ համար նախևառաջ ճանապարհ է, որն այցելուն և հոգեբանը անցնում են միասին, քայլ առ քայլ՝ բացահայտելով այցելուի ներքին ռեսուրսները, հաղթահարելով առկա դժվարությունները, զարգացնելու հմտությունները՝ ապրելու համար լիարժեք և հագեցած կյանքով։

Ավարտելով Երևանի Պետական համալսարանի բակալավրիատը (հոգեբանություն բաժին) և մագիստրատուրան (կլինիկական հոգեբանություն)՝ անցել եմ նաև մի շարք մասնագիտական վերապատրաստումներ: Ներկայումս իմ մասնագիտական ուղին եմ շարունակում Գեշտալտ Թերապիայի և Խորհրդատվության Մոսկովյան Ինստիտուտում (Московский Институт Гештальт Терапии и Консультирования)։

Իմ հաջողված ծրագրերից եմ համարում հայալեզու հոգեբանական փոդքասթի ստեղծումը (Կոնտակտ հոգեբանական փոդքասթ/Contact Psychological Podcast), որը կարող եք գտնել ինչպես Յութուբում, այնպես էլ փոդքասթային հավելվածներում։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Sianna Movsisyan / Psychologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Sianna Movsisyan / Psychologist:

Share

Category