14/02/2022
Հղիություն🤰🏼 և ատամներ🦷 Հայտնի է, որ հղիության ընթացքում հղիների թքի բաղադրության մեջ իջնում է⬇️ կալցիումի և ֆոսֆորի քանակը, ինչի պատճառով ատամների էմալն ավելի խոցելի է դառնում կարիեսի առաջացման համար👻։ Այս ընթացքում նաև հղիների ախորժակի լավացման հետ կապված՝ ավելանում է ածխաջրերի գործածությունը🍭🍫🍰, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների բազմացման համար։
🧐Իսկ ինչպե՞ս կարելի է խուսափել այս ամենից.
* 💁🏼♀️Ցանկալի է մինչ հղիության պլանավորումը հոգ տանել ատամների առողջության մասին, այցելել Ձեր ստոմատոլոգին և բուժել բոլոր ախտահարված ատամները, եթե դրանք առկա են։
* 💁🏼♀️Թե’ մինչ հղիությունը, թե’ հղիության ընթացքում խստիվ հետևել բերանի խոռոչի հիգիենային, պարբերաբար կատարել ատամների պրոֆեսիոնալ հիգիենա(ատամնաքարերի և ատամնանստվածքի մաքրում)։
* 💁🏼♀️Հղիության ընթացքում ընդունել վիտամիններ և պրեպարատներ հարուստ կալցիումով(միայն բժշկի նշանակմամբ) և կարգավորել սննդակարգը՝ ավելացնելով կալցիումով հարուստ մթերքներ(քունջութ, կաթնաշոռ, նուշ…):
* 💁🏼♀️Ախտահարված ատամները հղիության ընթացքում թույլատրվում է բուժել միայն երկրորդ եռամսյակում, քանի որ այն համարվում է ամենաանվտանգ ժամանակահատվածը բուժումներ անց կացնելու համար։ Իսկ երբեմն էլ հանդիպում են ատամների հետ կապված այնպիսի խնդիրներ, որոնց լուծումը նախընտրելի է հետաձգել մինչ հղիության ավարտ։