Բժ. Մարգարիտա Մարգարյան

Բժ. Մարգարիտա Մարգարյան Արմենիա բկ Մարգարյան 6

 #Երջանկությունը  #այսպիսի  #տեսք  #ունի 🥰🤗🤰
25/07/2023

#Երջանկությունը #այսպիսի #տեսք #ունի 🥰🤗🤰

Աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում իրականացնում եմ👇➡Բուժխորհրդատվություն👩‍⚕️➡Բուժհետազոտում👩‍⚕️➡Բուժում💊——————Գա...
05/05/2023

Աղեստամոքսային համակարգի խնդիրների դեպքում իրականացնում եմ👇
➡Բուժխորհրդատվություն👩‍⚕️
➡Բուժհետազոտում👩‍⚕️
➡Բուժում💊
——————
Գաստրոէնտերոլոգին պետք է դիմել՝

որովայնի և էպիգաստրալ շրջանի ցավերի🔺️
փքվածության(վքնածության)🔺️
այրոցի🔺️
գղտոցների🔺️
սրտխառնոցի🔺️
փսխման🔺️
փսխման զանգվածի մեջ արյան առկայության🔺️
բերանում թթվայնության🔺️
կամ դառնության դեպքում🔺️
կլման ակտի դժվարացում🔺️
Լեզվի փառակալում🔺️
Կոկորդում գնդի զգացողություն🔺️
լուծի🔺️
փորկապության🔺️
կղանքում` արյան, լորձի, թարախի առկայության🔺️
ախորժակի անկման կամ բացակայության🔺️️ քաշի կորստի🔺️ ընդհանուր թուլության դեպքերում🔺️։

Հետազոտվեք և եղեք առողջ

Արմենիա ԲԿ Մարգարյան6

Ձեր Բժիշկ՝Գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂

Կարևորի Մասին☑️ 👉 K վիտամինն անհրաժեշտ է պրոտրոմբինի արտադրության համար: Դա գոյացություն է, որն արտադրվում է մարդու լյար...
08/01/2023

Կարևորի Մասին☑️
👉 K վիտամինն անհրաժեշտ է պրոտրոմբինի արտադրության համար: Դա գոյացություն է, որն արտադրվում է մարդու լյարդի կողմից և կարևոր դեր է խաղում արյան մակարդելիության գործընթացում: Պրոտրոմբինից բացի մարդու լյարդն արտադրում է այլ տարրեր, որոնք անհրաժեշտ են այդ գործընթացի համար, և բոլոր այդ տարրերն էլ պահանջում են օրգանիզմում K վիտամինի բավարար քանակի առկայություն: Բոլոր այդ տարրերի բացակայության դեպքում արյունը շատ դանդաղ է մակարդվում կամ առհասարակ չի մակարդվում, ինչը կարող է հանգեցնել երկարատև արյունահոսության անգամ նվազագույն վնասվածքների դեպքում: Բացի դրանից, K վիտամինը նպաստում է ոսկրային հյուսվածքների կողմից կալցիումի յուրացմանը: K վիտամինի պակասությունը կարող է բերել օստեոպորոզի՝ հիվանդության, որի հետևանքով ոսկորները դառնում են փխրուն: Բարեբախտաբար, դա տեղի է ունենում բավականին հազվադեպ, այդ պատճառով առողջ օրգանիզմը չունի լրացուցիչ վիտամինային հավելումների կարիք: K վիտամինի անբավարարությունը առաջանում է լյարդի և աղեստամոքսային տրակտի ծանր հիվանդությունների հետևանքով: Նույն արդյունքին կարող է հանգեցնել հակաբորբոքայինների երկարատև օգտագործումը: Արյան մեջ K վիտամինի յուրացմանը խանգարում են խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոցները: Հակամակարդիչ դեղորայք ընդունող հիվանդները առավել հակված են օստեոպորոզով հիվանդանալուն, քանի որ այդ դեղորայքը չեզոքացնում է K վիտամինի գործած ազդեցությունը: Առավելապես K վիտամին պարունակում է դեղնատերև բանջարեղենը, օրինակ՝
✅ բրոկոլին,
✅ հազարը,
✅ սպանախը:
Բացի դրանից, մեծ քանակությամբ K վիտամին են պարունակում`
✅ ելակը,
✅ սոյայի յուղը,
✅ կենդանական ծագման որոշ սննդամթերք՝ ձու, հորթի լյարդ։
Բժիշկ Գաստրոէնտերոլոգ, Հեպատոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան 🙂

27/08/2022

Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում։

27/08/2022

ԼՅԱՐԴԻ ՃԱՐՊԱՅԻՆ ՀԵՊԱՏՈԶ. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԳԱՍՏՐՈԷՆՏԵՐՈԼՈԳ ՀԵՏ. ARMENIAMEDICALCENTER.AM

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելյուլյար վնասում տեղի չի ունենում և ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում:

Ի՞նչը կարող է նպաստել լյարդի ճարպային հեպատոզին...
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ … ⤵️
https://www.med-practic.com/arm/334/61306/article.more.html

24/08/2022

( pylori)
#գաստրոէնտերոլոգ

#Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական #միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է #ստամոքսաելքի շրջանում։
Այս մանրէն որոշ գործոնների առկայության պայմաններում կարող է առաջացնել ( #գաստրիտ) և նպաստել ավելի լուրջ հիվանդությունների առաջացման: 95-98 % դեպքերում այն նպաստում է ստամոքսի և 12- մատնյա աղու խոցի առաջացմանը՝ ընդհուպ մինչև #քաղցկեղի զարգացում․․․
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3AjDcm1




______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03 (շուրջօրյա)
📧 info@armeniamedicalcenter.am

18/08/2022

#Լյարդի #ճարպային #հեպատոզ
#գաստրոէնտերոլոգ

Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում #ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ՝ լյարդի ճարպային ստեատոզ, որի ժամանակ հեպատոցիտների հեպատոցելյուլյար վնասում տեղի չի ունենում և ստեատոհեպատիտ, որն ընթանում է լյարդի բորբոքումով, #ֆիբրոզ փոփոխություններով՝ ընդհուպ մինչև լյարդի ցիռոզի զարգացում...
Կարդալ ավելին՝ https://bit.ly/3OByN2R




______________________________________
🏥Հասցե. ՀՀ, Երևան, փող. Մարգարյան 6
☎️ Տեղեկատու. +374 10 31 81 90
⏳(աշխատանքային ժամեր. 9:00 - 16:00)
☎️ Ընդունարան, շտապօգնություն. 81 03 (շուրջօրյա)
📧 info@armeniamedicalcenter.am

Այսօր ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ  Դեմ պայքարի   Օրն է  հետազոտվեք և եղեք առողջ, ճիշտ ժամանակին ստացեք համապատասխան բուժում,կանխելով հնա...
28/07/2022

Այսօր ՀԵՊԱՏԻՏՆԵՐԻ Դեմ պայքարի Օրն է

հետազոտվեք և եղեք առողջ, ճիշտ ժամանակին ստացեք համապատասխան բուժում,կանխելով հնարավոր բարդությունները։

#Բժիշկ #Գաստրոէնտերոլոգ #Հեպատոլոգ #Մարգարիտա #Անդրանիկի #Մարգարյան

Բժշկի կյանքը լի է ապրումներով, ներքին պայքարով, անվերջ վերելքներով և վայրէջքներով, երջանկությամբ և տխրությամբ... Պայքար ...
21/06/2022

Բժշկի կյանքը լի է ապրումներով, ներքին պայքարով, անվերջ վերելքներով և վայրէջքներով, երջանկությամբ և տխրությամբ... Պայքար կյանքի և առողջության համար, որը երբեք չի դադարի։ Եթե ունենաի երկրորդ անգամ մասնագիտական ընտրության հնարավորություն նորից կնտրեի իմ ամենա սիրելի Մասնագիտությունը Բժշկությունը։Շնորհավորում եմ բոլոր կոլեգաներիս։ ❤

🔴Գաստրոէզոֆագիալ Ռեֆլյուքս🔴             Կարևորի Մասին ⬇️ Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարուն...
27/05/2022

🔴Գաստրոէզոֆագիալ Ռեֆլյուքս🔴
Կարևորի Մասին ⬇️
Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսը վիճակ է, որի ժամանակ ստամոքսի պարունակության ռեֆլյուքս է տեղի ունենում դեպի կերակրափող։(հետհոսք դեպի կերակրափող ) որն ուղեկցվում է հիվանդին անհանգստացնող ախտանիշների առաջացմամբ և/կամ բարդությունների զարգացմամբ: Հիվանդության զարգացման հիմքում ընկած է հակառեֆլյուքսային պատնեշի անբավարարությունը:

Ռիսկի գործոններն են.

Ծխախոտի օգտագործում (թուլացնում է ստորին կերակրափողային սեղմանը)

Սննդի մեծ չափաբաժնի օգտագործում կամ գիշերային ժամերին սննդի ընդունում
ճարպային կամ տապակած սննդի օգտագործում (ինչը ստամոքսում մարսվելու համար ավելի երկար ժամանակ և թթու ստամոքսահյութի ավելի մեծ քանակ է պահանջում)

Ալկոհոլի կամ սուրճի օգտագործում (թուլացնում է ստորին կերակրափողային սեղմանը)

Գազավորված ըմպելիքների չարաշահումը

Որոշ դեղամիջոցների, օրինակ՝ Ասպիրինի օգտագործում
Քրոնիկ սթրես:

Նորմայից բարձր մարմնի զանգվածի ինդեքսը, ճարպակալումը,

Հղիությունը,

Ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքը,

Կլինիկական դրսևորումները.

Կերակրափողային՝ այրոց որն ամենա կարևորը ախտանիշն է (հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում), հետհոսք (թթվայնության դառնության զգացում բերանում,սննդային գղտոց), հետկրծոսկրային շրջանի ցավ:

Արտակերակրափողային՝ ռեֆլյուքս բնույթի հազ, ռեֆլյուքս ծագման բրոնխիալ ասթմա, լարինգիտ, ֆարինգիտ, սինուսիտներ, ստոմատիտ, ատամի էմալի էրոզիա, միջին ականջի կրկնվող բորբոքում:

Ախտորոշումը

Ախտորոշման նպատակով իրականացվում է Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա,(ԷԳԴՍ) ցուցումների դեպքում կատարվում է նաև կերակրափողի լորձաթաղանթի բիոպսիա:

Ինչպես նաև հնարավոր է հետևյալ ախտորոշիչ հետազոտությունների նշանակում.

Կերակրափողի, ստամոքսի ռենտգենաբանական հետազոտում (ստոծանու կերակրափողային ճողվածքի հայտնաբերման նպատակով),

Կերակրափողի շուրջօրյա рН-ի չափում և մանոմետրիա:

Հետազոտվեք և ստացեք համապատասխան բուժում ժամանակին կանխելով բարդությունները։

Բժիշկ Գաստրոէնտերոլոգ, Հեպատոլոգ Մարգարիտա Անդրանիկի Մարգարյան🙂

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Բժ. Մարգարիտա Մարգարյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Բժ. Մարգարիտա Մարգարյան:

Share