Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist

Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist, Medical and health, Yerevan, Yerevan.

Հոկտեմբերի 3-5 Դուբայում կայացավ 6-րդ միջազգային կոնֆերանսը (6th MEOM),  որին մասնակցեց նաև հայաստանյան թիմը։ Մեծ պատիվ ...
06/10/2024

Հոկտեմբերի 3-5 Դուբայում կայացավ 6-րդ միջազգային կոնֆերանսը (6th MEOM), որին մասնակցեց նաև հայաստանյան թիմը։ Մեծ պատիվ էր միջազգային հանրությանը ներկայացնել իմ կլինիկական փորձից դեպք։

14/09/2024
 նվիրված եղջերաթաղանթի հիվանդություններին (կերատիտներ/խոցեր, դեգեներացիաներ, դիստրոֆիաներ)
12/05/2024

նվիրված եղջերաթաղանթի
հիվանդություններին (կերատիտներ/խոցեր, դեգեներացիաներ, դիստրոֆիաներ)

Կայացավ Էմիրատների Ակնաբուժական ասոցիացիայի 21-րդ համագումարը (ESO 2024): Հայաստանից ներկայացրի բանավոր զեկույց՝ կիսելով...
07/02/2024

Կայացավ Էմիրատների Ակնաբուժական ասոցիացիայի 21-րդ համագումարը (ESO 2024): Հայաստանից ներկայացրի բանավոր զեկույց՝ կիսելով մեր փորձը, մասնակցեցի հետաքրքիր քննարկումներին, հանդիպեցի ոլորտի առաջատարներին։ Ու այս ամենը աշխարհի ամենատաք ու գեղեցիկ անկյուններից մեկում։
PS 1 տարի հետո վերադառնալու ենք

ESO conference Day 1
03/02/2024

ESO conference Day 1

2022թ.ին ԱՄՆ-ում վերապատրաստման ընթացքում մի հերթական տանջված օրից հետո Զառան ասում է, թե Աբու Դաբիում կա կոնֆերանս, կար...
30/01/2024

2022թ.ին ԱՄՆ-ում վերապատրաստման ընթացքում մի հերթական տանջված օրից հետո Զառան ասում է, թե Աբու Դաբիում կա կոնֆերանս, կարող ա մի բան ուղարկենք։ Ու դեդլայնի վերջին օրով 2 աբստրակտ ենք ուղարկում, որոնք ընդունվում են որպես պոստեր նախորդ տարվա կոնֆերանսի ժամանակ։ ԱՄՆից վերադառնալուց կես ամիս անց մեկնում ենք այդ կոնֆերանսին ու հիանում։ Ավանդույթները չխախտելով՝ այս տարի նույնպես ուղարկում ենք մեր նյութերը, որոնք արդեն ընդունվում են ինչպես բանավոր զեկույց, այնպես էլ պոստերի ներկայացում։ Ու այս տարի փետրվարի 2-4 ներկայացնելու ենք մեր կլինիկական դեպքերը մեծ միջազգային լսարանին։

Երկու օրից Ամանոր է, ամեն ուր տիրում է տոնական տրամադրություն։ Սակայն այս օրերին խիստ բարձրանում է աչքի (և ոչ միայն) վնա...
30/12/2023

Երկու օրից Ամանոր է, ամեն ուր տիրում է տոնական տրամադրություն։ Սակայն այս օրերին խիստ բարձրանում է աչքի (և ոչ միայն) վնասվածքների թիվը։
Ամենահաճախ հանդիպող վնասվածքների պատճառն են

🍾 Շամպայնի խցանով հարվածը,
🧨 Պայթուցիկները,
🎆 Հրավառությունը,

Ընդ որում հրավառությունն ու պայթուցիկները կարող են ոչ միայն ուղղակիորեն վնասել աչքը, նաև բերել քիմիական և ջերմային այրվածքի։ Ցավոք սրտի, որոշ տրավմաներ կարող են ավարտվել տեսողության կորստով, ուստի

👉 Պահպանել օգտագործման կանոնները ըստ նկարագրության
👉 Պայթուցիկներ և հրավառություն կիրառել միայն մեծահասակի հսկողության ներքո
👉 Չմոտենալ/ձեռքերի մեջ չվերցնել չպայթած պայթուցիկները/հրավառություն
👉 Օգտագործել պաշտպանիչ ակնոցներ
👉 Շամպայնի շիշը բացելիս խցանը չթռցնել, բացել հնարավորինս զգուշությամբ, քանի որ այն երկար թռիչքից հետո կարող է հանգրվանել որևէ մեկի աչքին

Եղեք զգույշ և առողջ)

📣 Հերպեսը նորածինների մոտԱյս տարվա դեկտեմբերի 16-17-ը Թբիլիսիում կայացավ հերթական ակնաբուժական միջազգային կոնֆերանսը (TI...
21/12/2023

📣 Հերպեսը նորածինների մոտ
Այս տարվա դեկտեմբերի 16-17-ը Թբիլիսիում կայացավ հերթական ակնաբուժական միջազգային կոնֆերանսը (TIOC), որտեղ ներկայացրի հետաքրքիր և հազվադեպ կլինիկական դեպք սեփական պրակտիկայից։ Զեկույցս նվիրված էր նորածինների մոտ աչքի հերպետիկ ախտահարմանը:

Ուղիղ մի տարի առաջ, անմոռանալի ու հագեցած օրեր, օրեկան 12-13 ժամ ակնսբուժության հետ, լավագույն մասնագետների կողքին
13/11/2023

Ուղիղ մի տարի առաջ, անմոռանալի ու հագեցած օրեր, օրեկան 12-13 ժամ ակնսբուժության հետ, լավագույն մասնագետների կողքին

Կայացավ  2-րդ համագումարը։ Շնորհակալություն հրավիրված խոսնակներին իրենց փորձը, կերատոկոնուսի հայտնաբերման և բուժման  նոր...
11/11/2023

Կայացավ 2-րդ համագումարը։ Շնորհակալություն հրավիրված խոսնակներին իրենց փորձը, կերատոկոնուսի հայտնաբերման և բուժման նորագույն մոտեցումները կիսելու, ինչպես նաև, բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել կոնֆերանսի կայացման գործում։




Նոյեմբերի 10-ը համարվում է կերատոկոնուսի միջազգային օրը, նվիրված է կերատոկոնուսի իրազեկման բարձրացմանը, ուստի մոտակա շաբ...
02/11/2023

Նոյեմբերի 10-ը համարվում է կերատոկոնուսի միջազգային օրը, նվիրված է կերատոկոնուսի իրազեկման բարձրացմանը, ուստի մոտակա շաբաթվա ընթացքում կխոսեմ կերատոկոնուսի մասին 👇

👁️ Կերատոկոնուսը հիվանդություն է, երբ բարակում է եղջերաթաղանթը՝ ընդունելով կոնի տեսք, որը հանգեցնում է անկանոն աստիգմատիզմի առաջացման
👁️ Հաճախ սկսվում է 14-16 տարեկան հասակում, կարող է արագ պրոգրեսիվել՝ բերելով տեսողության լուրջ խանգարման, պրոգրեսը հատկապես բնորոշ է մինչև 30 տարեկանը
👁️ Հիվանդության վաղ շրջանում կարող է տեսողության վատացում չդիտվել, զարգացման դեպքում սկսվում է տեսողության պղտորումից, հնարավոր է լույսի նկատմամբ գերզգայնություն, ուշ փուլերում՝ տեսողության խիստ իջեցում
👁️ Պատճառը հստակ պարզված չէ, սակայն ընտանեկան դեպքերը, ինչպես նաև աչքերում քորը և տրորելը կարող են հանդիսանալ նպաստող գործոն
👁️ Առավել հաճախ դիտվում է արական սեռի մոտ
👁️ Հիվանդության ընթացքը կանգնացնող կամ դանդաղեցնող միակ բուժումը եղջերաթաղանթի կոլագենային կրոսլինկինգն է,
👁️ Ուշ փուլերում, երբ առկա է եղջերաթաղանթի խիստ բարակեցում, բուժումն իրականացվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման (տրանսպլանտացիա) միջոցով
👁️ Տեսողությունը կարելի է լավացնել ակնոցներով, կոնտակտային լինզաներով, սակայն կերատոկոնուսի դեպքում լավագույն տեսողություն կարելի է ապահովել հատուկ տեսակի լինզաներով՝ սկլերալ լինզաներով, ինչը թույլ է տալիս կորեկցել շատ բարձր թվերի աստիգմատիզմը

 21-րդ համաժողով։ Հագեցած օր, տպավորիչ ելույթներ
14/10/2023

21-րդ համաժողով։ Հագեցած օր, տպավորիչ ելույթներ

Address

Yerevan
Yerevan

Telephone

+37494035557

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ակնաբույժ Արաքս Դավթյան/ Araks Davtyan Ophthalmologist:

Share