Dr. Artur Avetisyan/Անոթաբան

Dr. Artur Avetisyan/Անոթաբան Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Artur Avetisyan/Անոթաբան, Medical and health, Moskovyan 15, Yerevan.

Վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից մեթոդ՝ լազերային աբլացիա💥 (EVLA – Endovenous Lazer Ablation).🔸Չի նախատեսում կտր...
22/07/2023

Վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից մեթոդ՝ լազերային աբլացիա💥 (EVLA – Endovenous Lazer Ablation).
🔸Չի նախատեսում կտրվածքներ
🔸Իրականացվում է տեղային (տումեսցենտային) անզգայացումով, դուպլեքս հսկողությամբ
🔸Բարձր արդյունավետություն
🔸Կարճ վերականգնողական շրջան (3-5 օր)
🔸Կոսմետիկ գոհացնող արդյունք
🎤Միջամտություններից առաջ խորհրդատվության գրանցվելու համար զանգահարել 📞 +374 91387506 համարով կամ ուղարկել անհատական նամակ։
➡️Վլ. Ավագյան բժշկական կենտրոն, Մոսկովյան 15
➡️Ավանտա նորարարական կլինիկա, Հերացի 1/1
#ЭВЛА #варикоз #лазернаяабляция

Տարբերում են վարիկոզ հիվանդության ժամանակակից բուժման ջերմային և ոչ ջերմային մեթոդներ։Ջերմային աբլացիան իրականանում է կա...
21/07/2023

Տարբերում են վարիկոզ հիվանդության ժամանակակից բուժման ջերմային և ոչ ջերմային մեթոդներ։
Ջերմային աբլացիան իրականանում է կաթետերի միջոցով լազերային լուսատարի կամ ռադիոհաճախային (radiofrequency) էլեկտրոդի ներանոթային անցկացման և ջերմային էներգիայի ազդեցությամբ երակի այրման միջոցով:
Ջերմային աբլացիան իրականացնելուց առաջ կիրառվում է տումեսցենտային անզգայացում՝ երակի շուրջ ասեղով ներմուծվում է ցավազրկող դեղամիջոց (անէսթետիկ) պարունակող հատուկ լուծույթ: Հակառակ պարագայում միջամտությունը ցավոտ կարող է լինել և ուղեկցվել մաշկի և շրջակա հյուսվածքների այրվածքներով: Տվյալ միջամտություններից հետո ցուցված է էլաստիկ կոմպրեսսիայի կիրառում առնվազն 1-2 շաբաթվա ընթացքում:
Ոչ ջերմային աբլացիայի առաջին տեսակը իրականացվում է հատուկ բիոպոլիմերային “սոսնձի” օգնությամբ, որը կաթետերով ներմուծվում է երակի մեջ և 10-20 վայրկյանի ընթացքում պոլիմերիզացվում է “կպցնելով” երակի պատերը և այսպիսով փակելով այն: Սոսնձի ներմուծմաննը համընթաց երակի ուղղությամբ կիրառվում է արտաքին կոմպրեսսիա (սեղմում) ձեռքի միջոցով: Տվյալ միջամտության իրականացման համար անզգայացում չի պահանջվում (միայն կաթետերի ներմուծման հատվածում մաշկի տեղային անզգայացում): Էլաստիկ տրիկոտաժի օգտագործումը պարտադիր չէ “բիոսոսնձի” օգտագործումից հետո:
Ոչ ջերմակին աբլացիայի երկրորդ տարբերակը կոչվում է մեխանո-քիմիական աբլացիա, որի դեպքում հատուկ կաթետերի օգնությամբ վնասվում է երակի պատը և միաժամանակ ներ է մուծվում սկլերոզանտի փրփուրը (foam sclerotherapy), որը ավելի խորն է ներթափանցվում երակի պատի մեջ կայուն խցանելով երակի լուսանցքը:

Վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներ են համարվում ներանոթային միջամտությունները, որոնք ի տարբերություն բաց ...
16/07/2023

Վարիկոզ հիվանդության բուժման ժամանակակից մեթոդներ են համարվում ներանոթային միջամտությունները, որոնք ի տարբերություն բաց վիրահատությունների կատարվում են ուլտրաձայնային սարքի հսկողության տակ, տեղային անզգայացման պայմաններում և չեն պահանջում կտրվածքներ:
Տվյալ միջամտություններից հետո հիվանդները դուրս են գրվում նույն օրը իսկ վերականգնողական շրջանը կարճատև է, ինչը հնարավորություն է տալիս անցնել ակտիվ կենսակեպի և աշխատանքի միջամտությունից շատ կարճ ժամանակ անց:
Վարիկոզ հիվանդության ներանոթային բուժումը իրականացվում է ցողունային երակի մեջ պունկցիոն անցքից փոքր տրամագծի խողովակների (կաթետերների) անց կացման եղանակով: Կաթետերների տեղաշարժը երակի ներսում հսկվում է ուլտրաձայնային սարքի միջոցով:

Վարիկոզ հիվանդությունը, բացի կոսմետիկ տհաճ տեսքից, կարող է զգալիորեն վատթարացնել կյանքի որակը: Վարիկոզ հիվանդությունն ու...
10/07/2023

Վարիկոզ հիվանդությունը, բացի կոսմետիկ տհաճ տեսքից, կարող է զգալիորեն վատթարացնել կյանքի որակը:
Վարիկոզ հիվանդությունն ունի փուլային և կայուն հարաճող ընթացք: Հիվանդության սկզբնական փուլում առկա են միայն ներմաշկային լայնացած անոթներ՝ «աստղիկներ» և «սարդանման» երակներ: Երկրորդ փուլում տեսանելի են դառնում ավելի խոշոր ենթամաշկային հանգույցները: Երրորդին՝ միանում է նաև սրունքների այտուցվածությունը: 4-րդ փուլին բնորոշ են սրունքների մաշկի պիգմենտացիան և կարծրացումը: Հիվանդության վերջին փուլերում ի հայտ են գալիս երակային խոցեր և մաշկի սպիական փոփոխություններ:

Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը հանդիպում է բնակչության 25-35%-ի մոտ հանդիսանալով ամենատարածված անոթային հիվա...
10/07/2023

Ստորին վերջույթների վարիկոզ հիվանդությունը հանդիպում է բնակչության 25-35%-ի մոտ հանդիսանալով ամենատարածված անոթային հիվանդությունը: Վարիկոզ հիվանդությունը արտահայտվում է ստորին վերջույթների մակերեսային երակների լայնացումով և փականային անբավարարությամբ:
Վաիկոզ հիվանդության զարգացման հիմնական ռիսկի գործոներն են՝
🔷Ժառանգականություն
🔷Կենսակերպ (երկարատև նստած կամ կանգնած դիրք)
🔷Ավելորդ քաշ
🔷Հղիություն
🔷Հորմոնալ գործոններ (այդ թվում հորմոնալ դեղամիջոցներ)
🔷Տարիք (տարիքի ավելացման հետ հիվանդացությունը ավելանում է)
🔷Սեռ (կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում)

Բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ  անոթային վիրաբուժության, որպես առանձին ճյուղ, ի հայտ եկավ  էն...
08/07/2023

Բժշկության մեջ նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ անոթային վիրաբուժության, որպես առանձին ճյուղ, ի հայտ եկավ էնդովասկուլյար (ներանոթային) վիրաբուժությունը։ Էնդովասկուլյար միջամտությունները թույլ են տալիս շտկել բարդ զարկերակային և երակային խնդիրները փոքր պունկցիոն անցքերից, որոնք կատարվում են տեղային անզգայացման պայմաններում, ուլտրաձայնային և անգիոգրաֆիկ հսկողությամբ: Էնդովասկուլյար միջամտություններից հետո վերականգնողական շրջանը սովորաբար շատ կարճ է, իսկ պացիենտների գոհունակությունը՝ բարձր։
📞(+374) 91 38 75 06
➡️Վլ. Ավագյան բժշկական կենտրոն, Մոսկովյան 15
➡️Ավանտա նորարարական կլինիկա, Հերացի 1/1
#էնդովասկուլյար #ստենտավորում

Ֆլեբոլոգիան դա անոթային վիրաբուժության մի ուղղություն է, որը զբաղվում է բացառապես երակային հիվանդություններով (ախտորոշու...
08/07/2023

Ֆլեբոլոգիան դա անոթային վիրաբուժության մի ուղղություն է, որը զբաղվում է բացառապես երակային հիվանդություններով (ախտորոշում և բուժում):

Սիրելի հետևորդներ, ընկերներ, կոլլեգաներ․Իմ մասնագիտական էջը, որը ես ակտիվ վարել եմ մոտ 5 տարի, այլևս չի գործելու։ Ոիրախ ...
07/07/2023

Սիրելի հետևորդներ, ընկերներ, կոլլեգաներ․
Իմ մասնագիտական էջը, որը ես ակտիվ վարել եմ մոտ 5 տարի, այլևս չի գործելու։ Ոիրախ եմ բոլորիդ տեսնել իմ այս նոր էջում, որտեղ տեղադրելու եմ անոային վիրաբուժությանը և ֆլեբոլոգիաին նվիրված արդիական և հետաքրքիր նյութեր, իմ աշխատանքների լուսանկարները և այլ կարևոր տեղեկատվություն բժշկության ոլորտից։

Address

Moskovyan 15
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Artur Avetisyan/Անոթաբան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share