mariam__zohrabyan

mariam__zohrabyan �Կլինիկական հոգեբան- հոգեթերապևտ
�Հոգեվերլուծող
�Գր

📌Կորստի ապրման հիմնական փուլերը։
23/04/2021

📌Կորստի ապրման հիմնական փուլերը։

📌ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆ 🔺️Շատ հաճախ, բարկության հիմքում կարող են լինել այլ զգացողություններ։💡Փորձեք նկատել ձեր բարկությունը, գուցե ...
22/04/2021

📌ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆ

🔺️Շատ հաճախ, բարկության հիմքում կարող են լինել այլ զգացողություններ։

💡Փորձեք նկատել ձեր բարկությունը, գուցե այն այլ պատճառներ ունի։

📌ՓՈՔՐԻԿ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐՆԵՐ🔻Ժողովրդավար հասարակությունում շատ ծնողներ դարձել են իրենց երեխաների մանիպուլյացիայի զոհերը։ Քմա...
08/04/2021

📌ՓՈՔՐԻԿ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐՆԵՐ

🔻Ժողովրդավար հասարակությունում շատ ծնողներ դարձել են իրենց երեխաների մանիպուլյացիայի զոհերը։ Քմահաճ փոքրիկները ստիպում են ծնողներին անել իրենց յուրաքանչյուր քմահաճույքը։🤯
Սակայն ոչ ոք ապահովագրված չէ նրանց քայլերից, նույնիսկ ամենախիստ և ուշիմ ծնողները։

❓֊Ինչպե՞ս հասկանալ, որ դուք երեխայի "տիրապետության" տակ եք։
❓֊Ի՞նչ միջոցով վերականգնել նախկին հեղինակությունը։
❓֊Ի՞նչ սխալներ թույլ չտալ, եթե Ձեր ընտանիքում կա փոքրիկ մանիպուլյատոր։

Սխալ համար 1️⃣
Ծնողներից շատերը չեն նկատում երեխայի մանիպուլյատոր վարքի նախանշանները։
Ինչպես հայտնի է ժամանակին չախտորոշված "հիվանդությունը բերում է բարդությունների"։
Օրինակ նորածինը չի կարող իր մասին հոգ տանել և լացի միջողով օգնության է կանչում մայրիկին։ Բայց նախադպրոցական տարիքի երեխան արդեն մանիպուլացնում է մայրիկին, հայրիկին և այլ իրեն մտերիմ մարդկանց։
Եթե երեխան ցուցաբերում է մանիպուլյատորին հատուկ մեթոդիկա, որի միջոցով մեծերից ստանում է իր ուզածը, ապա նա կսկսի հաճախ այն կիրառել։
Իր ուզածին հասնելու համար ձեր երեխան որպես միջոց կարող է օգտագործել լացը, հիստերիկ կամ ագրեսիվ վարքը, կարող է նաև շողոքորթել։

Սխալ համար 2️⃣
🧐Հարկ է նշել, որ երբեմն ծնողներն են պրովոկացիայի ենթարկում երեխաներին՝ համարելով, որ մանիպուլացիայի միջոցով նրանք կարող են հասնել իրենց նպատակներին։
Կարող են հենց ծնողները մանիպուլացնել, քանի որ երեխայի հետ վարվելու այլ վարքագծի չեն տիրապետում և այդ կերպ օրինակ են ծառայում նրանց։

Սխալ համար3️⃣
Երբեմն ծնողները զիջում են իրենց "դիրքերը", որպեսզի երեխան միայն թե հանգստանա։ Հաճախ մայրիկները և հայրիկները շատ անհարմար վայրերում են պրովոկացիայի ենթարկվում երեխաների կողմից։ Օրինակ խանութներում, երբ որ հյուր են գնում, հիվանդանոցներում...
Ամենատարածվածը, երբ խաղալիքների խանութներում երեխան հիստերիկ դրսևորումներ է ունենում և պահանջում է գնել իր ուզած խաղալիքը։ Եվ մայրիկները ամաչելով իրենց երեխայի պահվածքի համար ստիպված գնում են այն ինչ ուզում է երեխան, և այդպիսով ամրացնում երեխայի մանիպուլյատոր վարքը և դառնում նրա զոհը։

⚠️Եթե դուք հայտնվել եք նման իրավիճակում՝ մի շտապեք զիջել ձեր "դիրքերը" և կատարել նրա քմահաճույքը։ Ցուցաբերեք համբերատարություն։ Հակառակ դեպքում երեխան կզգա ձեր "թուլությունը" և կշարունակի նման վարք ցուցաբերել։

📌Հույզեր, որոնց հետ խաղում են ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐՆԵՐԸ։➡️ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ֊ նրանց ամենասիրելի էմոցիաներից է։ Նրանք սպասում են, թե ե...
23/03/2021

📌Հույզեր, որոնց հետ խաղում են ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏՈՐՆԵՐԸ։

➡️ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ֊ նրանց ամենասիրելի էմոցիաներից է։ Նրանք սպասում են, թե երբ կսխալվեք, մրջյունից փիղ են սարքում և խնդրեմ՝ դուք ունենում եք մեղքի մեծ զգացում և այն արդարացնելու պահանջ։
Իսկ հետո դուք կանեք այն ամենն, ինչ պահանջում է մանիպուլյատորը։ Նրանց միայն կմնա կրակի վրա յուղ լցնելը, ասելով օրինակ.
"ինչպե՞ս դու կարող էիր նման բան անել։ Մեկ ուրիշը լիներ իմ փոխարեն՝ հիմա արդեն ..." և այսպես շարունակ։

👉ՄԵԹՈԴԸ֊ սովորեք ներել ինքներդ Ձեզ։ Եթե Ձեր ծնողները մանկուց սովորեցրել են ունենալ մեղքի զգացում՝ այդ դեպքում Ձեր ճանապարհը դեպի երջանիկ և ազատ կյանք անցնում է հոգեբանի սենիակով կամ հոգեթերապևտիկ կուրսերով)

☝️ՀԻՇԵՆՔ այս աֆֆիրմացիան.
"Սխալվելը նորմալ է։ Յուրաքանչյուրն ունի սխալվելու իրավունք։ Ես նույնպես ունեմ այդ իրավունքը։ Ես ինձ թույլ եմ տալիս սխալվել։ Եվ ընդունելով սխալներս՝ իմ կարծիքով ունեմ բավարար հնարավորություններ այն շտկելու։ Ես այլևս ոչ ոքի ոչինչ պարտական չեմ։"

➡️ՎԱԽ֊մանիպուլյատորների ևս մեկ սիրելի "конек". Դրդել վախի, ստիպել պանիկայի մեջ ընկնել... նրանց հայտնի մեթոդներից են։
📎Եվ վերջում չմոռանամ ասել, որ ամենահայտնի մանիպուլյատորները երեխաներն են!!
Զարմացա՞ք🙂
Թե ինչու՞, կասեմ հաջորդիվ։

📌ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ➡️Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կ...
15/03/2021

📌ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏԱԿԱՆ

➡️Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները , հմտությունները, արժանիքները և թերությունները:​ ​ Ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի, հատկապես ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից:​

☝️​ Ադեկվատ և ոչ ադեկվատ ինքնավերաբերմունքը ինքդ քո հանդեպ կա՛մ տանում է հոգու ներդաշնակության,​ ապահովում է խելամիտ ինքնավստահությունը ինքդ քո​ հանդեպ, կա՛մ​ էլ հակառակ դեպքում տանում է կոնֆլիկտների, ժամանակ առ ժամանակ մարդուն հասցնելով նյարդային վիճակի:
​ 🔻Ցածր ինքնագնահատականը հիմնականում քննադատությունների արդյունք է՝ մարդ չի կարողանում պայքարել կողմնակի մարդկանց կարծիքների դեմ, ովքեր փորձում են նրան կաղապարել իրենց կարծիքներով։ Հաճախ նաև լինում է ինքնաքննադատություն, օրինակ՝ մարդ ինքն իր արտաքինից, արածից, պահվածքից գոհ չի լինում, ինչն էլ պատճառ է հանդիսանում ցածր ինքնագնահատականի համար։
🔻Ինքնագնահատականի մակարդակը ազդում է մարդու բոլոր գործողությունների վրա: Հաճախ անձի ինքնագնահատականը ցածր է լինում այն դեպքում, երբ նրա ռեալ հնարավորությունները շատ ավելի բարձր են, քան նա կարծում է կամ դրսևորում սոց. կայքերում:​
🔻Ճիշտ ինքնագնահատականը ենթադրում է քննադատական վերաբերմունք իր նկատմամբ, սեփական հնարավորությունների համադրում կյանքում առաջադրված պահանջների հետ, ինքնուրույն սեփական անձի​առջև իրականանալի նպատակներ դնելու կարողություն, սեփական մտքի ընթացքի և արդյունքների խիստ գնահատում, բոլոր կողմ և դեմ կարծիքների կշռադատում, անհիմն վարկածներից հրաժարում և այլն, որոնք էլ խթանում են ձևավորելու մեր մասին պատկերացումների ճիշտ համակարգ:
🔻Ինքնագնահատականը բարձրացնելը բավականին ռեալ է, չնայած, որ դա երբեմն դանդաղ գործընթաց է, որը կարող ենք հաղթահարել միասին🙂

Address

Փափազյան 17
Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when mariam__zohrabyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category