05/01/2026
Կարելի՞ է բուժել ինտիմ վախերը կամ ցավը զույգային թերապիայի միջոցով
Այո՛, նման խնդիրները բուժելի են, սակայն յուրաքանչյուր դեպք պահանջում է անհատական մոտեցում։
Սեռական կյանքի ընթացքում առաջացող ցավերը, հատկապես կանանց մոտ, հաճախ կապված են ներթափանցման հետ և կարող են ունենալ տարբեր պատճառներ՝ այդ թվում վագինիզմ։ Այս բոլոր վիճակները պահանջում են բժշկական գնահատում և կարող են բուժվել՝ մեկ մասնագետի կամ թիմային աշխատանքի միջոցով՝ կախված խնդրի բնույթից։
Ինչ վերաբերում է ինտիմ վախերին, այստեղ կարևոր է հասկանալ դրանց պատճառը և բնույթը։ Որոշ դեպքերում խնդիրը հնարավոր է լուծել սեքսոլոգի հետ աշխատանքի շրջանակում, իսկ որոշ դեպքերում անհրաժեշտ է համագործակցություն այլ մասնագետների՝ օրինակ հոգեբանի հետ։
Եթե առկա է ցավ կամ վախ սեռական կյանքի ընթացքում, ճիշտ քայլը ինքնուրույն լուծումներ չփնտրելն է, այլ դիմել մասնագետի և անցնել համապատասխան գնահատում։
Կարևորն առողջությունն է։
Բժիշկ Վահե Ասրյան – սեքսապաթոլոգ / զույգային թերապևտ
📩 Գրանցման համար՝ գրել ՓՄ