Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ

Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ 🏥«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․

ԻՄ ՄԱՍԻՆ

Աշխատանքային փորձ՝
2006 – մինչ օրս «Շենգավիթ» ԲԿ -ի Կոլոպրոկտոլոգիայի և էնդոսկոպիկ
ծառայությունների ղեկավար
2008 – 2018 ՀՀ Գիտությունների Ակադեմիայի օրգանական և դեղաբանական քիմիայի գիտա- տեխնոլոգիական կենտրոն
2000- 2005 Ռազմաբժշկական Ակադեմիայի Որովայնի վիրաբուժության ամբիոն, Սանկտ Պետերբուրգ, ՌԴ
1997- 2000 ԵՊԲՀ, Վիրաբուժական հիվանդությունների բաժանմունք № 1, Երևան, ՀՀ

Գիտական աստիճան

՝
1998-ից Բժշկական գիտությունների թեկնածու

Կրթություն՝
1994 - 1997 ԵՊԲՀ , Կլինիկական օրդինատուրա, վիրաբուժական հիվանդությունների բաժանմունք №2
1988 - 1994 ԵՊԲՀ , Բուժական գործ

Ավելի քան 52 գիտական աշխատության հեղինակ

Վերապատրաստումներ՝
2019- Պրագա ESGE օրեր 2019 Կոնգրես
2018 – Կիև «Ստամոքս-աղիքային հետազոտությունների ժամանակակից մեթոդներ»
2017 - Ցյուրիխ «Միջազգային սեմինար `ախտորոշիչ և բուժական էնդոսկոպիայի վերաբերյալ»
2016 – Սանկտ Պետերբուրգ «Կոլոպրոկտոլոգիայի նոր տեխնոլոգիաներ»
2012 – Կազան «Փոքր կոնքի օպերատիվ էնդովասկուլյար վիրաբուժություն»
2011 – Երևան 3-րդ միջազգային բժշկական համագումար
2008 - Ереван «Կոլոնոսկոպիան `որպես հետազոտության մեթոդ», ԳՀԱ ՀՀ
2007 – Մոսկվա «Հեմորրոիդոպեկսիա ըստ Լոնգոյի» Կենտրոնական ռազմական հիվանդանոց, Դաշնային Պետական Բժշկական Համալսարան
2007 – Մոսկվա «Էնդոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից տեխնոլոգիաներ», Մոսկվայի պետական բժշկական և ստոմատոլոգիական համալսարան

Լեզուների իմացություն'
Տիրապետում եմ ռուսերեն և անգլերեն օտար լեզուներին:


Ռազմա- ժշկական ծառայության լեյտենանտ եմ:

22/10/2025
Աղիքների խնդիրը  հաճախ անտեսվում է : Բայց եթե ուշադիր լինենք օրգանիզմի ազդանշաններին՝ կարող ենք ժամանակին նկատել առաջին ...
21/10/2025

Աղիքների խնդիրը հաճախ անտեսվում է :
Բայց եթե ուշադիր լինենք օրգանիզմի ազդանշաններին՝ կարող ենք ժամանակին նկատել առաջին նշանները 👇

1️⃣ Փորկապություն կամ հաճախակի փորլուծություն:

2️⃣ Փքվածություն և գազեր

3️⃣ Արյուն կամ լորձ կղանքի մեջ:

📍 Խորհուրդ․ մի սպասեք, մինչև անհանգստությունն անցնի ինքնուրույն։ Պրոկտոլոգիական պարզ զննումը կարող է կանխել լուրջ խնդիրներ։

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Երբ հարցնում եմ պացիենտներին, թե ինչու չեն խոսում թութքի մասին, կամ, թե ինչու՞ ավելի շուտ չեն դիմել , պատասխանը գրեթե մի...
26/09/2025

Երբ հարցնում եմ պացիենտներին, թե ինչու չեն խոսում թութքի մասին, կամ, թե ինչու՞ ավելի շուտ չեն դիմել , պատասխանը գրեթե միշտ նույնն է․ ամաչում են։
Այս հիվանդությունը դեռ համարվում է «անհարմար» թեմա, մինչդեռ իրականում այն բազմաթիվ մարդկանց անհանգստացնող լուրջ խնդիր է:

👉 Իսկ գիտե՞ք, որ լռելը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև այն խորացնում է։
Շատերը տարիներով հետաձգում են բժշկի այցելությունը և բժշկին դիմում միայն այն ժամանակ, երբ ցավն ու անհարմարությունը արդեն անհնար է անտեսել։

💡 Իրականում թութքը բուժելի է։ Եվ որքան շուտ դիմեք մասնագետին, այնքան ավելի արդյունավետ կլինի բուժման ընթացքը։

👉 Վաղ ախտորոշումը օգնում է խուսափել բարդություններից։

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

Թութքը մեր հասարակությունում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է։ Հիմնական գանգատներն են՝✔️ ցավ հետանցքի շրջանում✔️ փորկապո...
17/09/2025

Թութքը մեր հասարակությունում ամենահաճախ հանդիպող խնդիրներից է։

Հիմնական գանգատներն են՝

✔️ ցավ հետանցքի շրջանում
✔️ փորկապություն
✔️ արյուն կամ լորձ կղանքի հետ

📌 Ամենատարածված պատճառներն են

• նստակյաց ապրելակերպ (վարորդներ, գրասենյակային աշխատողներ)
• հղիություն և հետծննդաբերական շրջան
• փորկապություն
• ժառանգական գործոն

🩺 Բուժումը կարող է լինել դեղորայքային, էնդոսկոպիկ կամ վիրահատական՝ կախված հիվանդության փուլից։

👉 Վաղ ախտորոշումը օգնում է խուսափել բարդություններից։

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

05/09/2025

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

Ծննդյան օրը միշտ հիշեցնում է կանգ առնելու ու գնահատելու ամեն ինչ․ և՛ ձեռքբերումները, և՛ կորուստները, և՛ հաղթանակները, և՛...
25/08/2025

Ծննդյան օրը միշտ հիշեցնում է կանգ առնելու ու գնահատելու ամեն ինչ․ և՛ ձեռքբերումները, և՛ կորուստները, և՛ հաղթանակները, և՛ դասերը։

Ես շնորհակալ եմ անցած յուրաքանչյուր օրվա համար։

Շնորհակալ եմ ձեզ վստահության համար, որովհետև բժշկի համար դա ամենամեծ պարգևն է։

Սիրելի ընկերներ և պացիենտներ, անկեղծ շնորհակալություն ձեր ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար․ դրանք ինձ համար մեծ նշանակություն ունեն։

12/08/2025

✅️Կոլոնոսկոպիան անվտանգ, անցավ և արդյունավետ հետազոտություն է, որը իրականացվում է ներերակային անզգայացման պայմաններում։

Այն հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել և հեռացնել նախաքաղցկեղային պոլիպները՝ կանխելով հաստ աղու քաղցկեղի զարգացումը։

Հիշեցում․ հաստ աղու քաղցկեղի կանխարգելումն ավելի արդյունավետ և քիչ ծախսատար է, քան դրա բուժումը։

Խորհրդատվության և հերթագրումների համար
📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

🏥«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

👨‍⚕️ #պրոկտոլոգ #պրոկտոլոգիա #կոլոնոսկոպիա #վիրաբույժ #էնդոսկոպիստ #աղիներ #հաստաղիք #առողջություն #проктолог #колоноскопия #хирург

Ի՞նչ է ներքին թութքը և երբ դիմել բժշկիՆերքին թութքը գտնվում է ուղիղ աղիքի ներսում և հաճախ երկար ժամանակ չի առաջացնում ոչ...
22/07/2025

Ի՞նչ է ներքին թութքը և երբ դիմել բժշկի

Ներքին թութքը գտնվում է ուղիղ աղիքի ներսում և հաճախ երկար ժամանակ չի առաջացնում ոչ մի ցավ կամ տհաճություն։

Սակայն կան նշաններ, որոնք անտեսել չի կարելի 👇

✅ Անցավ, բայց կրկնվող արյունահոսություն կղազատման ժամանակ
✅ Թութքային հանգույցների արտանկում

Այս նշանները կարող են վկայել թութքի առաջացման կամ սրացման մասին։

📌 Բուժումը հնարավոր է, սակայն մեթոդը ընտրվում է միայն զննությունից հետո՝ կախված խնդրի փուլից։

🩺 Խորհրդատվության և հերթագրումների համար 📥 գրել էջին կամ 📲093 55 99 91

🏥«Շենգավիթ» ԲԿ Պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ, բ․գ․թ․ Սուրեն Սերգեյի Հովակիմյան

🚽 Ինչու չի կարելի երկար մնալ զուգարանակոնքի վրաՇատերը սիրում են «զուգարանում նստել» հեռախոսով, գիրք կարդալ կամ պարզապես ...
09/07/2025

🚽 Ինչու չի կարելի երկար մնալ զուգարանակոնքի վրա

Շատերը սիրում են «զուգարանում նստել» հեռախոսով, գիրք կարդալ կամ պարզապես մտքերով թռնել։

Բայց իրականում

✔ Երկար նստելը (10+ րոպե)

— մեծացնում է ուղիղ աղիքի և անալ հատվածի վրա ճնշումը։
— նպաստում է թութքի հանգույցների մեծացմանը։
— խանգարում է տեղային արյան շրջանառությունը, առաջացնում այտուց։
— կարող է հանգեցնել անալ ճաքերի առաջացման։

✔ Նստելու ճիշտ ձևը

— արագ և առանց լարված սպասելու։
— հեռախոսով կամ գրքով անցկացնել այնտեղ վտանգավոր է։

📌 Եթե հաճախ եք շատ ժամանակ անցկացնում զուգարանում, դա արդեն ազդակ է ստամոքս-աղիքային համակարգը ստուգելու համար։

Մի խոսքով՝ զուգարանը չպետք է լինի գրադարան կամ սոց ցանցերի անկյուն 😉։
Ավարտիր գործդ՝ վեր կաց։

Քո առողջությունը ավելի կարևոր է, քան 10 րոպե հեռախոսում անցկացնելը:

Address

Manandyan 9
Yerevan
0006

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Suren Hovakimyan / վիրաբույժ, պրոկտոլոգ, էնդոսկոպիստ:

Share

Category