10/03/2025
Անչափ կարևոր է հասկանալ, որ երեխայի խոսքի զարգացումը մեծ ազդեցություն ունի նրա ընդհանուր զարգացման վրա։ Հաճախ հանդիպում ենք այն համոզմանը, որ եթե երեխան չի խոսում, պետք է սպասել մինչև 6 տարեկանը, և նա ինքնուրույն կսկսի խոսել։ Սակայն այս մոտեցումը կարող է վնասել երեխայի զարգացմանը։
Երբ երեխան մինչև 6 տարեկանը չի խոսում, նա ոչ միայն խոսքի, այլև ընդհանուր զարգացման մեջ է հետ մնում իր հասակակիցներից։ Որոշ ծնողներ կարծում են, որ մինչև 6 տարեկան չխոսող երեխան 1-2 ամիս լոգոպեդի հետ աշխատելուց հետո կհասնի իր տարեկիցներին և լոգոպեդի են այցելում դպրոցից առաջ։ Սակայն պետք է հասկանալ, որ երկար ժամանակ չխոսող երեխաների համար անհրաժեշտ է շատ ավելի երկարատև և համապարփակ աջակցություն։
Խորհուրդ ենք տալիս չհետևել բարեկամների կամ ծանոթների խորհուրդներին և չսպասել մինչև 6 տարեկանը՝ հույս ունենալով, որ երեխան ինքնուրույն կխոսի։ Հակառակ դեպքում, երբ այդ հրաշքը տեղի չունենա և երեխան չխոսի, տուժելու են ծնողները և առաջին հերթին՝ երեխան։
Յուրաքանչյուր խնդիր ունի իր մասնագետը, և լոգոպեդը հենց այն մասնագետն է, ով կարող է օգնել ձեր երեխային խոսքի զարգացման հարցում։
Եթե նկատում եք, որ ձեր երեխայի խոսքը շեղվում է բնականոն զարգացումից, խորհուրդ ենք տալիս դիմել լոգոպեդի։ Մեր նախորդ գրառումներից մեկում նշել ենք երեխայի խոսքի զարգացման փուլերը։
Ձեր երեխայի ապագան ձեր ձեռքերում է։ Մի՛ սպասեք, գործե՛ք հիմա՝ ապահովելու նրա լիարժեք զարգացումը։
Մեր հասցեն՝ Արամ Խաչատրյան 25
Հեռ․՝ 055 53 22 33, 044 46 04 04
#լոգոպեդ #ծնողավարություն #հոգեբան #խոսք