Dr. Aga Samvelovna - Gynecologist

Dr. Aga Samvelovna - Gynecologist Բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ

30/03/2024
Եվս մեկ քայլ առաջ ... 👩‍⚕️⚕️
18/03/2023

Եվս մեկ քայլ առաջ ... 👩‍⚕️⚕️

Ամենաթանկ բանը այս աշխարհում դա ԺԱՄԱՆԱԿՆ է։ Հատկապես այն թանկ է կանանց և աղջիկների համար։ Շուտով կպարզենք թե ինչու՞։👩‍⚕️...
20/01/2023

Ամենաթանկ բանը այս աշխարհում դա ԺԱՄԱՆԱԿՆ է։ Հատկապես այն թանկ է կանանց և աղջիկների համար։ Շուտով կպարզենք թե ինչու՞։

👩‍⚕️Այսօր խոսելու եմ ՀԱԿԱՄՅՈՒԼԼԵՐՅԱՆ ՀՈՐՄՈՆԻ (AMH) և ՁՎԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՇԱՐԻ մասին։🥚🥚

❤️դրեք և շարունակեք կարդալ նյութը։ Ինձ համար կարևոր է, հավանե՞լ եք, թե ոչ։

👍Այսպիսով, յուրաքանչյուր աղջիկ ծնվում է ձվաբջիջների հսկայական պաշարով: Դրանք ձևավորվում են ներարգանդային կյանքում։ Պատկերացնու՞մ եք, բնությունը մեզանից յուրաքանչյուրին պարգևում է մոտ 1,5 միլիոն ձվաբջիջ:

🤷‍♀️Ամեն ինչ լավ կլիներ, բայց արի ու տես, որ այս պաշարը անսահման չէ, քանի որ ձվաբջիջների քանակը արդեն սկսում է նվազել մինչև առաջին դաշտանային ցիկլին հասնելը ։ Ծնվելու պահից մինչև առաջին դաշտանը ընկած ժամանակահատվածում անհետանում են մոտ 400 հազար չհասունացած ձվաբջիջ։

Յուրաքանչյուր դաշտանային ցիկլի ընթացքում, երբ նորմայում 1 ձվաբջջ է հասունանում, զուգահեռ կողքից «ոչնչանում են» մի քանի տասնյակ կիսահասունացած ձվաբջիջներ, ուստի ձվարանների պաշարը արագորեն նվազում է։
‼️Ահա թե ինչու, 35 տարեկանում պետք է շատ լուրջ վերաբերվել մայրանալու հարցին։

⚖️🧪Որպեսզի պարզենք ձվաբջիջների քանակական պաշարը, պետք է որոշենք AMH քանակը արյան մեջ։

🟢AMH-ը 1,0 - 2,5 նգ/մլ - ամեն ինչ լավ է

🟠AMH-ը 0,9 նգ/մլ-ից ցածր է - ձվարանների պաշարը նվազել է, և արտամարմնային բեղմնավորման դեպքում հավանական է «վատ արձագանք» լինի, այսինքն դեղորայքային խթանումից քիչ քանակությամբ ձվաբջիջներ կստացվեն:

🔴Եթե AMH 0,3 նգ/մլ-ից էլ պակաս է, ապա կա ռեալ ռիսկ, որ հնարավոր չի լինի ձվաբջիջ վերցնել: Այս դեպքում առաջարկվում է դոնորի ձվաբջիջ։

🟣🤔Եթե հիվանդի AMH-ի մակարդակը գերազանցում է 2,5 նգ/մլ-ը, ապա պետք է բացառել որոշ գինեկոլոգիական պաթոլոգիաներ։

➡️Ժամանակ մի կորցրեք, դիմեք և միասին կպարզենք Ձեր ձվարանային պաշարը և հետագա անելիքները։

Հարգանքներով`
👩‍⚕️Աղավնի Սողոյան (մանկաբարձ-գինեկոլոգ)

14/01/2023

Անգամ լիովին առողջ կանանց մոտ ամեն ամիս ՕՎՈՒԼՅԱՑԻԱ չի լինում:
✔️Երիտասարդ աղջիկները տարվա մեջ մի քանի անգամ կարող են ունենալ անօվուլյատոր ցիկլեր:
✔️30 տարեկանից հետո օվուլյացիաների թիվը սկսում է նվազել։
✔️45 տարեկանում 4 ցիկլերից մոտ 3-ի ժամանակ օվուլյացիա չի լինում:
Սա ՆՈՐՄԱԼ է։

❗️Այսպիսով, անօվուլյացիան դա ոչ թե ախտորոշում է, այլ բժշկական տերմին:

‼️Բայց երբ վերարտադրողական տարիքի կնոջ մոտ անօվուլյատոր ցիկլերը սկսում են հաճախի լինել, ապա դա արդեն տագնապի ազդանշան է:

🤔Ինչու՞ է դա տեղի ունենում և ի՞նչն է ազդում օվուլյացիայի վրա։

➡️Պատճառը կարող է լինել ուժեղ սթրեսը, ինչպես նաև շարունակական հուզական ցնցումները: Անօվուլյացիայի ռիսկը մեծանում է եթե ​​կինը շատ ծանրաբեռնված է, ենթարկվում է ուժեղ ֆիզիկական ծանրաբեռնվածության, գտնվում է անընդհատ փոփոխվող կլիմայական պայմաններում կամ երկար ժամանակ ճանապարհորդում է։

➡️Ֆիզիոլոգիական պատճառներից է մարմնի շատ ցածր զանգվածը և դրա մշտական ​ կորուստը: Օվուլյացիայի գործընթացը սովորաբար տեղի է ունենում, եթե կնոջ մարմնի ճարպային հյուսվածքը կազմում է ընդհանուր քաշի առնվազն 18%-ը։ Մյուս կողմից, ավելորդ քաշն իր կողմից նույնպես հանգեցնում է որոշակի հորմոնների գերարտադրության, որն էլ իր հերթին բացասաբար է անդրադառնում ձվաբջջի հասունացման գործընթացի վրա։

➡️Գինեկոլոգիական որոշ հիվանդություններ, որոնց թվում հատուկ տեղ են զբաղեցնում պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը և էնդոմետրիոզը, ամենահաճախն են բերում անօվուլյացիայի առաջացման։

➡️Տարբեր էնդոկրին գեղձերի պաթոլոգիաները նույնպես կարող են հանգեցնել անօվուլյացիայի։ Խոսքը հիմնականում վահանաձև գեղձի մասին է, հազվադեպ՝ մակերիկամների։

➡️Օվուլյացիայի գործընթացի վրա հսկայական ազդեցություն ունի Հիպոթալամո-հիպոֆիզար համակարգը: Եթե ​​այնտեղ մի բան այնպես չի ընթանում, օրինակ` եթե որոշ հորմոններ բավարար քանակությամբ չեն արտադրվում, զարգանում է ձվարանների անբավարարություն: Կամ հակառակը, որոշ հորմոնների ավելցուկը, օրինակ, պրոլակտինի հավելյալ քանակը կասեցնում է օվուլյացիան:

‼️Այս բոլոր իրավիճակները պահանջում են ԲՈՒԺՈՒՄ: Ուստի օվուլյացիայի բացակայության առաջին նշանների դեպքում հնարավորինս շուտ պետք է դիմել բժշկի։
Բացի հղիանալու փաստացի անհնարինությունից, անօվուլյացիայի դեպքում մարմնական ազդանշաններն են`

🔴 Դաշտանային ցիկլի կրճատում կամ հակառակը՝ երկարեցում (երկարատև ուշացումներով)

🔴 Դաշտանը սովորականից նկատելիորեն առատ է

🔴Դաշտանը նորմալից երկար է տևում (ավելի քան 7 օր):

Եթե առնչվել եք վերը նկարագրվածի հետ, դիմեք և միասին կպարզենք պատճառը։

Հարգանքներով`
👩‍⚕️Աղավնի Սողոյան (մանկաբարձ-գինեկոլոգ)

Բարև ձեզ:❓️Ձեր աչքով ընկե՞լ է այնպիսի տեղեկություն, որ համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերը (COC- Combination Oral ...
07/01/2023

Բարև ձեզ:

❓️Ձեր աչքով ընկե՞լ է այնպիսի տեղեկություն, որ համակցված հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերը (COC- Combination Oral Contraceptives) պահպանում են ձվարանների պաշարը:

Երբեմն նույնիսկ բժիշկներն են դա ասում։

🤔Թվում է, թե այդ ամենը ճիշտ է, քանի որ այդ ընթացքում օվուլյացիա չի լինում, այսինքն ձվաբջիջները չեն հասունանում, հետևաբար երևի պահպանվում են և սպասում են իրենց աստղային ժամին։

‼️Բայց իրականում բոլորովին այդպես չէ։
Եկեք պարզաբանենք:

♻️Ֆոլիկուլոգենեզը կատարվում է անընդհատ և առանց ընդմիջումների, անկախ նրանից՝ դուք խմում եք COC, թե ոչ: Նրանք կամ հասունանում են մինչև համարյա ձվազատման փուլը, կամ ոչնչացվում են (այսինքն՝ ենթարկվում են ատրեզիայի)։

Անհնար է «դանդաղեցնել» ֆոլիկուլների հասունացումը և դրանով իսկ պահպանել ձվաբջիջների պաշարը։ COC-երը արգելափակում են միայն ֆոլիկուլոգենեզի` հորմոնից կախված փուլերը: Պարզ ասած, ֆոլիկուլը ամեն դեպքում հասունանում է, պարզապես COC-երը թույլ չեն տալիս, որ այն հասունանա մինչև ձվազատման փուլ:

➡️Միակ իրավիճակը, որտեղ մենք կարող ենք խոսել,որ ձվարանների ռեզերվը պահպանվում է COC-երի օգտագործման ժամանակ, դա ձվարանների ֆունկցիոնալ կիստաներն են: Երկար ժամանակ համարվում էր, որ հակաբեղմնավորիչները կանխարգելում են ֆունկցիոնալ կիստաների զարգացումը, կինը կարք չունի այլևս դրա պատճառով հեռացնել ձվարանները ու հետևաբար բջիջները պահպանվում են։

Ամենային հավանականությամբ, հենց այս պրակտիկայից ելնելով է, որ COC- երի ազդեցությունը ձվարանների պաշարի վրա առասպելը զարգացել է:

➡️Ավելին, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ COC-ները արդյունավետ չեն կիստաների կանխարգելման համար:

Ցավոք, մենք միայն կարող ենք ձվարանների պաշարը վերահսկել, բայց վրան ազդել չենք կարող։

Աղավնի Սողոյան
(Մանկաբարձ - գինեկոլոգ)

Շատերին հայտնի է, որ հղիություն պլանավորելուց 2 ամիս շուտ և հղիության ընթացքում պետք է ընդունել ֆոլաթթու: Սա նվազեցնում ...
06/01/2023

Շատերին հայտնի է, որ հղիություն պլանավորելուց 2 ամիս շուտ և հղիության ընթացքում պետք է ընդունել ֆոլաթթու:

Սա նվազեցնում է
➡️բնածին պաթոլոգիայով երեխա ունենալու հավանականությունը,
➡️հղիության ընթացքում անեմիայի առաջացումը,
➡️ «նոսրացնում» է արյունը։

♻️Օրգանիզմում ֆոլաթթուն վերածվում է ակտիվ մետաֆոլինի, որը կատարում է այս բոլոր ֆունկցիաները։
🧬Սակայն ոչ վաղ անցյալում պարզվեց, որ ֆոլաթթուն չի յուրացվում ամեն երկրորդ կնոջ օրգանիզմում։ Դա պայմանավորված է բնածին յուրահատկություններով։ Նման կանայք պարզապես չունեն ֆերմենտ, որը կարող է այն վերածել մետաֆոլինի։

⚕️Իհարկե, դեղագործական շուկայում անմիջապես հայտնվեցին համապատասխան հավելումներ` ոչ միայն ֆոլաթթվով, այլ նաև մետաֆոլինով։ Վերջինս անմիջապես սկսում է գործել։

📝Հաճախ նշանակվում է մետաֆոլին եթե
➡️արդեն եղել են հղիության չզարգացաման դրվագներ կամ վիժումներ։
➡️հարազատները ունեցել են սրտի կաթված, ինսուլտ, հղիության կրելախախտ:

Ամեն դեպքում ճիշտ է չսպասել նման տխուր ելքերի, այլ ավելի լավ է անմիջապես նշանակել մետաֆոլին հղիության նախապատրաստման փուլում և հղիության ընթացքում։

🧬Կարելի է նաև ստուգել ֆոլաթթվի մետաբոլիզմը կարգավորող գեների պոլիմորֆիզմը և ճշտել, արդյոք Ձեր օրգանիզմը յուրացնում է ֆոլաթթուն թե ոչ։

Ճշտելու համար, արդյոք ունեք ցուցումներ մետաֆոլին ընդունելու, դիմեք, միասին կպարզենք։

Աղավնի Սողոյան (մանկաբարձ-գինեկոլոգ)

Այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի շուրջ` ՄԱԶԱԿԱԼՈՒՄ, որը շատ կանանց և աղջիկների մոտ ԷՍԹԵՏԻԿ խնդիր է համարվում, չնա...
21/08/2022

Այսօր ուզում եմ խոսել շատ կարևոր թեմայի շուրջ` ՄԱԶԱԿԱԼՈՒՄ, որը շատ կանանց և աղջիկների մոտ ԷՍԹԵՏԻԿ խնդիր է համարվում, չնայած որ, մազակալում առաջացնող բուն հիվանդությունները, բացի մազակալման ձևով դրսևորումից, ազդում են նաև տարբեր օրգան-համակարգերի գործունեության վրա, մասնավորապես ռեպրոդուկտիվ համակարգի վրա` բերելով մի շարք ԼՈՒՐՋ խնդիրների առաջացման, որոնք մեզ տեսանելի չեն, ինչպես մազակալումը։

✅️Հասուն մարդկանց մարմնում կան 2 տեսակի մազային ֆոլիկուլներ։ Մի դեպքում աճում են նուրբ, բարակ աղվամազեր, մյուս դեպքում` հաստ, կոշտ, պիգմենտավորված մազեր։
❗️Մի տեսակի ֆոլիկուլի փոխակերպումը մյուս տեսակին տեղի է ունենում ԱՆԴՐՈԳԵՆՆԵՐԻ (արական սեռական հորմոնների) ազդեցության տակ։

✅️ՆՈՐՄԱՅՈՒՄ չափահաս կանանց մոտ անդրոգեններից կախված մազերի աճ դիտվում է միայն
➡️ՑԱՅԼՔԻ շրջանում (կանանց մոտ` եռանկյունաձև 🔽, տղամարդկանց մոտ` ռոմբայաձև) և
➡️ԹԵՎԱՏԱԿԵՐՈՒՄ։

❗️Մազերի աճը սրունքների և նախաբազուկների վրա կապված ՉԷ անդրոգենների ազդեցության հետ։

Մազի աճը մարմնի այլ հատվածներում, բացառությամբ ԳԼԽԱՄԱՇԿԻ, համարվում է ոչ նորմալ։

🔴ՀԻՐՍՈՒՏԻԶՄԸ պաթոլոգիական ախտանիշ է, երբ անդրոգենները նորմայից շատ են արտադրվում, որի արդյունքում մազակալման համար ոչ բնորոշ հատվածներում աճում են հաստ, կոշտ, պիգմենտավորված մազեր։

🔴ՀԻՊԵՐՏՐԻԽՈԶԸ աղվամազերի նորմայից շատ աճն է, որը կապված չէ հիպերանդրոգենիզմի հետ և կարող է պայմանավորված լինել
➡️բնածին ֆենոտիպիկ հատկանիշներով, ➡️նյութափոխանակության խանգարումների հետևանքով (օրինակ՝ հիպոթիրեոզ, նյարդային անորեքսիա),
➡️որոշակի դեղամիջոցների (օրինակ՝ ֆենիտոին, ցիկլոսպորին, մինօքսիդիլ) երկարատև օգտագործման պատճառով։

Այսպիսով, պարտադիր է դիմել բժշկի, եթե կա մազակալում ստորև նշված հատվածներում, որոնց ծանրության աստիճանը, մազակալման պատճառը, ախտորոշումը և հետևաբար անհատական բուժումը որոշում է ՄԻԱՅՆ ԲԺԻՇԿԸ։

⛔️Վերին շուրթ
⛔️Կզակ
⛔️Կրծքեր
⛔️Մեջք
⛔️Գոտկային շրջան
⛔️Որովայնի սպիտակ գծի երկայնքով
⛔️Որովայնի վերին հատված
⛔️Որովայնի ստորին հատված
⛔️Ուսեր
⛔️Ազդրեր
⛔️Բազուկներ
⛔️Ծնկներ

‼️Այսինքն, պետք չէ շտապել հեռացնել մարմնի միայն անցանկալի մազերը և ստանալ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ գեղեցիկ էսթետիկ տեսք։ Պետք է բուժվել և ԸՆԴՄԻՇՏ ազատվել դրանցից։

Սիրով կսպասեմ ձեր նամակներին։

Բեգլարյան ԲԿ
Մանկաբարձ-գինեկոլոգ,
Սողոյան Աղավնի Սամվելի

Address

МЦ Бегларян, Абовян 56
Yerevan
0025

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Aga Samvelovna - Gynecologist posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category