
02/08/2025
‼️ՈՐՈՎԱՅՆԱՅԻՆ ՃՈՂՎԱԾՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Որովայնային ճողվածքները բաժանվում են տարբեր տեսակների՝ կախված դրանց առաջացման պատճառներից և տեղակայումից։ Ահա դրանց հիմնական տեսակները։
📍 Ստոծանիական ճողվածք
Ստամոքսի մի հատված ներթափանցում է կրծքավանդակի խոռոչ՝ ստոծանու բնական (կերակրափողի անցման) կամ արհեստական (բնածին արատների դեպքում) բացվածքներով։
Սա ներքին ճողվածք է, որը արտաքինից տեսանելի չէ, սակայն կարող է առաջացնել աղիքային անանցանելիություն և պահանջում է անհետաձգելի բուժում։
📍 Աճուկային ճողվածք
Հիմնականում հանդիպում է տղամարդկանց մոտ, երբ որովայնի պարունակությունը (աղիներ, ճարպոն) դուրս է գալիս աճուկային խողովակից։
Տարբերում են բնածին և ձեռքբերովի, թեք և ուղիղ աճուկային ճողվածքներ։
Այս տեսակն ամենահաճախ օղակվում է և կարող է պահանջել շտապ վիրահատական միջամտություն։
📍 Պորտային ճողվածք
Հաճախ հանդիպում է երեխաների (բնածին կամ ձեռքբերովի) և կանանց մոտ, երբ որովայնի պարունակությունը արտանկվում է պորտի տարածքից։
Պորտային ճողվածքները ունեն գնդաձև տեսք և կարող են լինել տարբեր չափերի։
✅ Ճողվածքները, անկախ իրենց տեղակայումից, կարող են բարդանալ և պահանջել անհետաձգելի բուժում։ Ժամանակին ախտորոշումը և ճիշտ բուժման ռազմավարությունը կարևոր են բարդություններից խուսափելու համար։
___________________
Ալբերտ Յուրիի Լալազարյան
մանկական վիրաբույժ-ուրոլոգ, Կոնքի խոռոչի ֆունկցիայի խանգարման ծառայության ղեկավար Արաբկիր բժշկական համալիրում
📌Հասցե` Մամիկոնյանց փ., շ 30
☎️Հեռ`. (093) 21 43 23, (010) 23 85 26 1042(ներքին)