
21/06/2023
Ի՞նչ եք կարծում, եթե մերսման եղանակով կարելի է շտկել մարմնի մկանային, ոսկրային, աճառային համակարգերի թերությունները, ապա կարելի՞ է, արդյոք, շտկել նաև դեմքի կառուցվածքը, մկանների դասավորվածությունը և արդյունքում դիմագծերը ոչ թե վիրահատական, այլ հենց միայն մերսման միջոցով։
Դե եթե ունեք դեմքի արտահայտված ասիմետրիա (ինչու արտահայտված, քանզի թույլ արտահայտված ասիմետրիա բնորոշ է բոլորիս 🙃), կամ կախ կոպերի խնդիր, արտահայտված կրկնակզակ, այտուցվածությունը և չունեք ցանկություն կամ վստահություն վիրահատական միջամտությունների հանդեպ, ապա հայտնվել եք ճիշտ հարթակում։
Ուստի հետևեք, որպեսզի բաց չթողնեք ամենից կիրառականը և կարևորը 🧐։
Եվ այսպես,
Պատասխանը միանշանակ այո է ✅։
Փաստ #1
Դեմքի ասիմետրիան ունի լիմֆատիկ ծագում։
Լիմֆային հոսքի խանգարումներ, պայմանավորված սխալ կենսակերպով, սխալ կեցվածքով, ինչպես նաև լիմֆային համակարգի խնդիրներով, հանգեցնում է հյուսվածքներից տոքսինենների «մաքրման» գործընթացի խանգարումների, ինչի արդյունքում տվյալ հատվածում առաջանում է հյուսվածքային գործունեության արտազատուկների կուտակում՝ ուռուցիկ, բայց ոչ պինդ այտուցների ձևով, որոնք շոշափելիս կարող են թվալ թե դոնդողանման։
Հենց այս լիմֆատիկ այտուցվածությունն էլ հանգեցնում է դեմքի համաչափության խաթարման, դիմագծերի լղոզման, ինչպես օրինակ աչքերի, կոպերի անհամաչափությունը, այտերի, կզակի անհամաչափ ուռուցիկությունը, հարքթային ասիմետրիան։
Ուստի մերսման միջոցով լիմֆատիկ հոսքի գրագետ կարգավորումը անխուսափելիորեն բերելու է նաև դիմագծերի բնական համաչափության վերականգմանը, դեմքի էսթետիկայի ցանկալի բարելավմանը։
Դե իսկ դեմքի մերսման մասին մյուս օգտակար փաստերը բաց չթողնելու համար անպայման պահպանեք այս գրառումը ✅📌