27/01/2023
👉Շիզոիդները ձևավորվում են դեռ վաղ մանկությունից՝ մոտ 3 տարեկան հասակում, այնպիսի ընտանիքներում, որտեղ նրանց, կարելի է ասել, պարզապես մոռացության են մատնել: Նրանց ուղակի խորապես անտեսել են: Դրանք այն երեխաներն են, որոնց ծնողները տառապել են ալկոհոլիզմով, թմրամոլությամբ, դեպրեսիայով, անձի պարանոիդալ խանգարումներով, ինչպես նաև շիզոֆրենիայով:
👶Նման ընտանիքներում ձևավորված երեխաները վաղ մանկությունից արդեն մերժված ու մոռացված են ծնողների կողմից: Այդ երեխաների կարծում են, որ իրենք պետք չեն ոչ ոքի, միայնակ են այս աշխարհում, հետևաբար իրենց նույնպես ոչ մեկ պետք չի:
‼️Այդ մետամորֆոզների ժամանակ երեխան ունենում է շատ տարբեր հույզեր, որոնք իրեն անկեղծ վախեցնում են: Նա պարզապես որոշում է, որ այլևս չի ուզում ապրել այդ հույզերով ու սովորում է ապրել առանց հույզերի: Նա ինքն իրեն արգելում է ապրել ու զգալ այդ հույզերը:
🚷Այդ է պատճառը, որ շիզոիդները չեն կարող կառուցել մոտ հարաբերություններ, քանի որ դրա համար պետք են հույզեր:
❓Դրա հետ մեկտեղ, ցանկության դեպքում, շիզոիդը միայնակ չի կարող դրանք արտահայտել: Նա չի հասկանա, թե ինչպես է պետք անել դա:
📌Հոգեբանների մեծ մասը պնդում է, թե անհատականության շիզոիդ հոգետիպ ունեցող անձինք չեն զգում և չեն ապրում հույզեր: Բայց դա բնավ այդպես չէ: Նրանք շատ լավ զգում են, ուղակի չեն կարողանում հասկանալ, որպեսզի հետո արտահայտեն դրանք: Նրանք վախենում են իրենց հույզերից:
👉Պատկերացրեք, մարդ, որը վաղ մանկությունից լքված և մերժված է ծնողների կողմից, այն ծնողների, որոնք պարտավոր էին վերջինիս բացատրել հասարակությունում ապրելու հնարքների և սովորույթների մասին, չի կարող այլևս ստանալ նման դաստիարակություն:
Արդյունքում շիզոիդը պարզապես մերժելու է ցանկացած հույզ և դրանից բխող ցանկացած հետևանք:
📈Նրանց պետք է սովորեցնել զրոյից, եթե իհարկե շիզոիդը ցանկություն կունենա սովորել: Դա շատ բարդ ու երկարատև գործընթաց է: