Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan

  • Home
  • Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan

Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan, Urologist, .

🧑🏻‍⚕️Դավիթ Սարգսյան | Վարդանանց ՆԲԿ`ուրոլոգիական ծառայության ղեկավար, Շենգավիթ ԲԿ` ուրոլոգ-վիրաբույժ
🇦🇲Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ
📞 +𝟑𝟕𝟒 𝟗𝟓 𝟗𝟎𝟎 𝟗𝟖𝟓

❌ Ամորձիների քաղցկեղ՝ մի՛ բաց թողեք պահը։👉🏻 Թեպետ շատ հազվադեպ է, բայց ամորձու քաղցկեղը շատ վտանգավոր է։ Լավ նորությունը...
14/06/2025

❌ Ամորձիների քաղցկեղ՝ մի՛ բաց թողեք պահը։

👉🏻 Թեպետ շատ հազվադեպ է, բայց ամորձու քաղցկեղը շատ վտանգավոր է։ Լավ նորությունը՝ հայտնաբերման վաղ փուլում գրեթե միշտ լիարժեք բուժվում է։

❗️Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել․
• Ամորձու կոշտացում և շարժումներ դժվարացում
• Ծանրության զգացողություն կամ տհաճ ցավ
• Ամորձիների մեծացում

⚠️ Այս թեմայով հաճախ լռում են։ Սակայն լռությունը լուծում չէ։ Իրական ուժն այն է, երբ տղամարդը քայլ է անում առողջության պահպանման համար և դիմում բժշկի ճիշտ պահին։

🧑🏻‍⚕️Սիրով, Ձեր բժիշկ-ուրոլոգ Դավիթ Սարգսյան
🏥 Վարդանանց ՆԲԿ`ուրոլոգիական ծառայության ղեկավար, Շենգավիթ ԲԿ` ուրոլոգ-վիրաբույժ
🇦🇲Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ
📞 +𝟑𝟕𝟒 𝟗𝟓 𝟗𝟎𝟎 𝟗𝟖𝟓

12/06/2025

❗️Շագանակագեղձի ադենոման տղամարդկանց տարիքային հիվանդություն է, որը հանգեցնում է միզարձակման խանգարումների՝ շագանակագեղձում առաջացած բարորակ գոյացության պատճառով:

👉🏻 Մեծացած շագանակագեղձը կարող է բերել տարբեր տեսակի գանգատների առաջացման ինչպիսին են՝
• Հաճախամիզություն
• Դժվարամիզություն
• Մեզի շիթի թուլություն
• Գիշերային հաճախամիզություն
• Միզապարկի ոչ լրիվ դատարկման զգացում

⚠️ Բուժման լավագույն տարբերակն ընտրելու համար պետք է հետազոտվել, հասկանալ ձեր գանգատները, և կընտրի Ձեր համար ամենաարդյունավետ բուժման տարբերակը։

Սիրով, Ձեր բժիշկ-ուրոլոգ Դավիթ Սարգսյան
🏥 Վարդանանց ՆԲԿ`ուրոլոգիական ծառայության ղեկավար, Շենգավիթ ԲԿ` ուրոլոգ-վիրաբույժ
🇦🇲Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ
📞 +𝟑𝟕𝟒 𝟗𝟓 𝟗𝟎𝟎 𝟗𝟖𝟓

😣 Տղամարդու անպտղություն․ ինչո՞ւ չի ստացվում երեխա ունենալ։🚫 Երբ զույգը երկար ժամանակ փորձում է երեխա ունենալ, բայց չի ս...
11/06/2025

😣 Տղամարդու անպտղություն․ ինչո՞ւ չի ստացվում երեխա ունենալ։

🚫 Երբ զույգը երկար ժամանակ փորձում է երեխա ունենալ, բայց չի ստացվում, մոտ 50%- ով պատճառը տղամարդու առողջության մեջ է։

Տղամարդու անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝
▫️Միզասեռական օրգանների բնածին կամ ձեռքբերովի խնդիրներ
▫️Վարիկոցելե (երակների լայնացում ամորձապարկում)
▫️Հորմոնային խանգարումներ
▫️Ամորձապարկի բարձր ջերմաստիճան
▫️Միզասեռական վարակներ
▫️Նախկին վիրահատություններ
▫️Ճառագայթում, քիմիոթերապիա, ծանր դեղորայքներ

⚠️ Եթե դժվարանում եք գրանցել հղիություն, հատկապես եթե արդեն մեկ տարուց ավելի է, ճիշտ քայլը ուրոլոգի այցելելն է։

🧑🏻‍⚕️Սիրով, Ձեր բժիշկ-ուրոլոգ Դավիթ Սարգսյան
🏥 Վարդանանց ՆԲԿ`ուրոլոգիական ծառայության ղեկավար, Շենգավիթ ԲԿ` ուրոլոգ-վիրաբույժ
🇦🇲Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ
📞 +𝟑𝟕𝟒 𝟗𝟓 𝟗𝟎𝟎 𝟗𝟖𝟓

⚠️ Ի՞նչ է ՏՈՒՌ-ը և ե՞րբ կատարել այս վիրահատությունը։Տրանսուրետրալ ռեզեկցիան (ՏՈՒՌ) ամենահայտնի և արդյունավետ վիրահատությ...
05/06/2025

⚠️ Ի՞նչ է ՏՈՒՌ-ը և ե՞րբ կատարել այս վիրահատությունը։

Տրանսուրետրալ ռեզեկցիան (ՏՈՒՌ) ամենահայտնի և արդյունավետ վիրահատություններից մեկն է, որն իրականացվում է շագանակագեղձի բարորակ մեծացման՝ ադենոմայի դեպքում։

❓ Ե՞րբ է կատարվում ՏՈՒՌ։

Երբ շագանակագեղձը մեծանում է, սկսում է սեղմել միզուղին՝ առաջացնելով հետևյալ գանգատները.
▪️ հաճախակի միզարձակություն
▪️ գիշերը արթնանալ միզելու համար
▪️ մեզի թույլ շիթ
▪️ միզապարկի թերի դատարկում
▪️ միզարձակման դժվարացում կամ ընդհատում։

Այս վիճակը կարող է լրջորեն ազդել տղամարդու կյանքի որակի վրա։

🚫 Ինչպե՞ս է կատարվում ՏՈՒՌ-ը
Վիրահատությունն իրականացվում է առանց որևէ կտրվածքի՝ միզուկով ներմուծվող հատուկ գործիքի միջոցով։ Վիրաբույժը հեռացնում է այն հատվածը, որը սեղմում է միզուղին։

🕒 Տևողությունը՝ 30–60 րոպե
🏥 Հիվանդանոցում մնալու տևողությունը՝ 1–3 օր

💯 ՏՈՒՌ կատարելու արդյունքում կունենաք՝

• Նորմալ և լիարժեք միզարձակման վերականգնում
• Գիշերը միզելու հաճախականության նվազում
• Ցավի, սեղմվածության և թերի դատարկման զգացողության վերացում
• Կյանքի որակի բարձրացում

🚫 Եթե դուք կամ ձեր ծանոթը բուժվում է դեղորայքով, բայց խնդիրները շարունակվում են՝
խորհուրդ ենք տալիս ժամանակին դիմել ուրոլոգի և քննարկել ՏՈՒՌ վիրահատության անհրաժեշտությունը։

🧑🏻‍⚕️Սիրով, Ձեր բժիշկ-ուրոլոգ Դավիթ Սարգսյան

🏥 Վարդանանց ՆԲԿ`ուրոլոգիական ծառայության ղեկավար, Շենգավիթ ԲԿ` ուրոլոգ-վիրաբույժ

🇦🇲Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի անդամ
📞 +𝟑𝟕𝟒 𝟗𝟓 𝟗𝟎𝟎 𝟗𝟖𝟓

14/03/2025

Մարտի 𝟭𝟵-ին, ժամը 𝟭𝟴:𝟬𝟬-ին հրավիրում ենք Ձեզ մասնակցելու մեր կլինիկայի ուրոլոգիական ծառայության ղեկավար Դավիթ Սարգսյանի ուղիղ եթերին։

👨‍⚕️ Ի՞նչ թեմաներ կքննարկենք։

✅ Միզասեռական համակարգի առողջություն՝ տղամարդկանց և կանանց համար։
✅ Ժամանակակից մեթոդներ բուժման և կանխարգելման համար։
✅ Ինչպե՞ս են իրականացվում ուրոլոգիական վիրահատությունները՝ սկսած ախտորոշումից մինչև վերականգնում։
✅ Ձեր հարցերի պատասխանները՝ անանուն։

📅 Ե՞րբ։
Չորեքշաբթի, ժամը 𝟭𝟴:𝟬𝟬-ին։

👉 Հարցերը կարող եք թողնել մեկնաբանություններում կամ ուղարկել անձնական հաղորդագրությամբ։

🤝1 ամսյա պրակտիկ վերապատրաստման կուրս էի անցնում՝ Մոսկվայի հանրաճանաչ Բոտկինի անվան հիվանդանցում: Ուզում եմ իմ խորհին  շ...
26/09/2024

🤝1 ամսյա պրակտիկ վերապատրաստման կուրս էի անցնում՝ Մոսկվայի հանրաճանաչ Բոտկինի անվան հիվանդանցում: Ուզում եմ իմ խորհին շնորհակալութունը հայտնել հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմին, հանձինս պրոֆ․ Գևորգ Ռուդիկի Կասյանին ՝ ջերմ ընդունելության, պրոդուկտիվ աշխատանքի և իմ մասնագիտական զարգացման մեջ մեծ ներդրման համար։

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...🐣Շնորհավոր Սուրբ Զատիկ
30/03/2024

Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի...

🐣Շնորհավոր Սուրբ Զատիկ

1998թ․-ի ապրիլին, Անգլիայում «Սիլդենաֆիլ ցիտրատ» դեղամիջոցը, որը լայնորեն հայտնի է «Վիագրա» ապրանքային անունով, հաստատվե...
15/03/2024

1998թ․-ի ապրիլին, Անգլիայում «Սիլդենաֆիլ ցիտրատ» դեղամիջոցը, որը լայնորեն հայտնի է «Վիագրա» ապրանքային անունով, հաստատվեց կլինիկական օգտագործման համար: Սկզբում դեղամիջոցը նախատեսված էր զարկերակային գերճնշումով և ստենոկարդիայով հիվանդների բուժման համար։
Սակայն, կլինիկական փորձարկումների ընթացքում բուժքույրերը տարօրինակ մի բան են նկատում։ Հետազոտությանը մասնակցող տղամարդկանցից շատերը հետազոտության ժամանակ սկսում են պառկել փորի վրա, քանի որ նրանց մոտ հանկարծակի էրեկցիա է առաջանում և նրանք այդ վիճակից սկսում են ամաչել և փորձել թաքցնել այն։
Եվ այսպիսով, կլինիկական հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ դեղը առաջացնում է «կողմնակի» էֆեկտ՝ առնանդամի նկատելի էրեկցիա։
Եվ չնայած, որ տղամարդկանց մոտ սիլդենաֆիլ ցիտրատի «կողմնակի» ազդեցությունը նշանավորեց սեռական բժշկության ոլորտում նոր դարաշրջանի սկիզբ՝ պետք է հիշել, որ այս դեղամիջոցը չի բուժում էրեկտիլ դիսֆունկցիան։
Վիագրան ազդում է միայն էրեկցիայի վրա, և եթե տղամարդու մոտ առկա է լիբիդոյի (սեռական ցանկության) նվազում կամ այն իսպառ բացակայում է, ապա այս դեղամիջոցը չի «աշխատի»։

_____________________________________________
👨‍⚕️ուրոլոգ-վիրաբույժ՝ Դավիթ Աշոտի Սարգսյան
🏥«Շենգավիթ» ԲԿ, Մանանդյան 9
📲(+374) 95 900 985
_____________________________________________
#սեռականցանկություն #լիբիդո #սիլդենաֆիլ #էրեկցիա #էրեկտիլդիսֆունկցիա #վիագրա

16/02/2024

Շագանակագեզձի գերաճը` ադենոման, ունի լուծում👇

Address


Telephone

+37495900985

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուրոլոգ Դավիթ Աշոտի Սարգսյան/ Urologist Dr.Davit A.Sargsyan:

Shortcuts

  • Address
  • Telephone
  • Alerts
  • Contact The Practice
  • Claim ownership or report listing
  • Want your practice to be the top-listed Clinic?

Share