Grigor Badalyan Psychologist-profiler

Grigor Badalyan Psychologist-profiler Գրիգորի Բադալյան՝ դիպլոմավորված հոգեբան և պրոֆայլեր, թրեյներ և խորհրդատու։
Expert Member Mantashyants Entrepreneurs Union
Behavioral.am
(1)

Գրիգորի Բադալյանը՝ դիպլոմավորված հոգեբան,պրոֆայլեր է, վարքի հոգեբանական վերլուծության մասնագետ, քոուչ։

Որպես հոգեբան աշխատել է ՀՀ ՊՆ հատուկ հետախուզությունում, այնուհետև տեղափոխվել է ոչ ֆորմալ կրթության ոլորտ։ 2020 թվականից հիմնադել և ղեկավարում է Behavioral Academy-ն

Անցած վերապատրաստումները

Քոուչինգ “International Holographic Coaching and Mentoring Federation”
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում «Ռուբեն Նաղդալյանի կենտրոն»
Կոգնիտիվ-վարքաբանական հոգեթերապիա «Կիրառական հոգեբանության կենտրոն»
Պրոֆայլինգ “Академия Профайлинга Алексея Филатова”
ՄՌԿ HireNet

🔥 Իմ ընկալմամբ՝ միջին մարդու կյանքի հիմնական պայքարը անձ կառուցելու պայքարն է, որի մասին ուղիղ ու անուղղակի խոսել էր ՖՐԻ...
28/02/2026

🔥 Իմ ընկալմամբ՝ միջին մարդու կյանքի հիմնական պայքարը անձ կառուցելու պայքարն է, որի մասին ուղիղ ու անուղղակի խոսել էր ՖՐԻԴՐԻԽ ՆԻՑՇԵՆ

Ոչ թե պարզապես գոյատևելու,
ոչ թե պարզապես հաջողելու,
այլ սեփական ձևը գտնելու, սեփական արժեքային համակարգը ստեղծելու, սեփական ձայնը ունենալու։
Այս պայքարի ամենաողբերգական և միևնույն ժամանակ ամենաազդեցիկ օրինակներից մեկը Նիցշեն է։

Նա ապրեց կյանք, որը լի էր հիվանդություններով, մերժումներով, միայնությամբ, մտավոր ու ֆիզիկական տառապանքով։
Նա կռվեց իր ժամանակի բարոյականության դեմ,
կրոնական դոգմաների դեմ,
միջակության դեմ,
հոտային մտածողության դեմ։
Նա աշխարհին սովորեցրեց, որ մարդը պետք է ունենա «անձ»։

Որ մարդը կարող է վերագնահատել արժեքները։
Որ մարդը կարող է հաղթահարել ինքն իրեն։
Որ մարդը կարող է դառնալ այն, ինչ ինքը պիտի դառնա։

Բայց այդ ամենը ծնվեց իրական տառապանքից։
Նա կառուցում էր իր անձը հակադրության մեջ։
Նա ձևավորում էր իր «ես»-ը պայքարի միջոցով։
Նրա ամբողջ փիլիսոփայությունը՝ ուժ, կամք, ինքնահաղթահարում, արժեքների վերաստեղծում —
անձի կառուցման մանիֆեստ էր։

Եվ այստեղ կա խորքային պարադոքս։
Ամբողջ կյանքում նա պայքարեց աշխարհի դեմ,
բայց կյանքի վերջում՝ ծանր հիվանդության հետևանքով, նրա գիտակցական «անձը» քանդվեց։
Նա կորցրեց այն ինտելեկտուալ ուժը, որով կառուցել էր իր փիլիսոփայական աշխարհը։
Եվ հենց այդ ժամանակ ավարտվեց նաև պայքարը։

Կարծես նրա ողբերգական խաղաղությունը եկավ այն պահին,
երբ այլևս չկար հակադրություն,
չկար բանավեճ,
չկար արժեքների վերագնահատման մարտահրավեր։
Մնաց մերկ գոյությունը։

Սա սարսափելի ու միաժամանակ խորքային հարց է բարձրացնում․
Արդյո՞ք մարդու կյանքի ամբողջ պայքարը անձ կառուցելու համար է,
իսկ վերջնական հանգստությունը գալիս է այն պահին,
երբ այդ կառուցված անձը լուծարվում է։

Գուցե մարդու ողբերգությունն այն է,
որ նա ամբողջ կյանքում կառուցում է ինքնություն՝
որպես պաշտպանություն աշխարհի դեմ։

Իսկ գուցե իմաստությունը այն է,
որ կարողանանք անձ կառուցել,
բայց չմոռանանք՝
այն վերջնական չէ։

🖤 Աշխարհի դեմ պայքարելով՝ մենք դառնում ենք անձ։
🤍 Պայքարը դադարեցնելով՝ մենք գուցե դառնում ենք խաղաղ։

27/02/2026

Ֆրոյդի այս միտքը՝

«Չարտահայտված հույզերը երբեք չեն մեռնում։ Դրանք կենդանի են թաղվում և հետո դուրս են գալիս ավելի «տգեղ ձևերով»

հոգեվերլուծական լեզվով նշանակում է հետևյալը․

1️⃣ Ճնշումը (repression) չի վերացնում հույզը

Եթե մարդը չի ընդունում իր զայրույթը, վախը, նախանձը, ցանկությունը և դրանք «հրում է ներս», դրանք չեն անհետանում։
Հոգեբանական էներգիան պահպանվում է։

2️⃣ Հույզը անցնում է անգիտակցական

Այն դառնում է անգիտակցական բովանդակություն։ Մարդը կարող է անկեղծորեն կարծել, որ «ոչինչ չկա», բայց ներսում լարում կա։

3️⃣ Վերադարձը՝ այլ ձևով

Ճնշված բովանդակությունը վերադառնում է․

նևրոտիկ ախտանշաններով

անհասկանալի զայրույթով

ֆոբիաներով

սոմատիկ խնդիրներով

կտրուկ վարքային պոռթկումներով

Այսինքն՝ այն դուրս է գալիս «ավելի տգեղ ձևով», որովհետև արդեն չի վերահսկվում գիտակցությամբ։

Եթե վերցնենք 7 բազային հույզերի համակարգով (վախ, զայրույթ, տխրություն և այլն), ապա Ֆրոյդը փաստացի ասում է․

👉 ճնշված բազային հույզը դեֆորմացվում է և վերադառնում է դիսֆունկցիոնալ կարգավորման համակարգերի միջոցով (տագնապ, ամոթ, մեղքի զգացում և այլն)։

Կարճ ասած՝
այն, ինչ դու չես ապրում գիտակցաբար, քեզ կստիպի ապրել անգիտակցաբար։

🔥 «Ով ունի ինչու ապրել,կդիմանա գրեթե ցանկացած ինչպեսի»© Friedrich Nietzsche                  ✧─────────────────✧Մարդկանց...
27/02/2026

🔥 «Ով ունի ինչու ապրել,
կդիմանա գրեթե ցանկացած ինչպեսի»

© Friedrich Nietzsche

✧─────────────────✧

Մարդկանց կոտրում է ոչ թե ցավը,
ոչ թե դժվարությունը,
ոչ թե կորուստը։

Կոտրում է իմաստի բացակայությունը։

Երբ «ինչուն» չկա՝
ամենահեշտ ճանապարհը դառնում է անանցանելի։
Երբ «ինչուն» կա՝
ամենադժվարը դառնում է հաղթահարելի։

✧─────────────────✧

#իմաստ
#նպատակ
#ինքնագիտակցություն
#ուժ
#հոգեբանություն

🔥 Մարդը պարտվում է ոչ թե դժվարությունից,այլ այն մտքից, որ «չեմ կարող»։Այսօր փորձիր մեկ անգամչհավատալ քո սահմանափակ մտքին...
26/02/2026

🔥 Մարդը պարտվում է ոչ թե դժվարությունից,
այլ այն մտքից, որ «չեմ կարող»։

Այսօր փորձիր մեկ անգամ
չհավատալ քո սահմանափակ մտքին (բացատրությունը մեկնաբանության մեջ)։

🔥 Ինքնակառավարումը լուռ ուժ էԱղմկում են նրանք, ովքեր ներսում անկառավարելի են, ում ներսում քաոս է։
25/02/2026

🔥 Ինքնակառավարումը լուռ ուժ է

Աղմկում են նրանք, ովքեր ներսում անկառավարելի են, ում ներսում քաոս է։

🔥 Արհեստական բանականության (Chat GPT , Gemini և այլն) ամենամեծ վնասներից մեկը, հատկապես դեռահասների շրջանում, որոնողական...
24/02/2026

🔥 Արհեստական բանականության (Chat GPT , Gemini և այլն) ամենամեծ վնասներից մեկը, հատկապես դեռահասների շրջանում, որոնողական ակտիվության նվազումն ու վերացումն է։

Օրինակ ` ես կամ շատերը մի բան կազմելու կամ գրելու համար ստիպված էինք կարդալ տարբեր նյութեր, տարբեր աղբյուրներից։

Սովորում էինք որոնել, գտնել, վերլուծել, սինթեզել ու այլ ինտելեկտուալ ակտիվություն և մտածողական օպերացիաներ կիրառել։

Աստիճանաբար այդ անհրաժեշտությունը վերանում է, քանի որ մեկ աղբյուրից կարելի է գրեթե ամեն ինֆորմացիա ստանալ։

Սա կսպանի որոնողական ակտիվությունը ու հնարավոր է նպաստի ծուլությունը։

☝️ Բայց.

Բայց, եթե մարդիկ չեն չարաշահում ԱԲ-ն ու իրենց մտածողությունը, հետաքրքրասիրությունը, որոնողական ակտիվությունը շարունակում են ակտիվ օգտագործել, նրանք ԱԲ-ի միջոցով մեծ արդյունքներ կարձանագրեն։

🌟 Տեխնոլոգիայի զարգացումը շատ կարևոր է, բայց անհրաժեշտ է, որ այն ոչ թե փոխարինի ձեզ, այլ լինի գործիք ու ռեզոնատոր, իսկ դուք կլինեք ուղեղը։

Քո կյանքը փոխելու  «հարմար» պահը երբեք չի գալու։Չի լինելու իդեալական օր,իդեալական տրամադրություն,իդեալական պայմաններ։Մար...
24/02/2026

Քո կյանքը փոխելու «հարմար» պահը երբեք չի գալու։

Չի լինելու իդեալական օր,
իդեալական տրամադրություն,
իդեալական պայմաններ։

Մարդիկ առաջ են գնում ոչ թե որովհետև պատրաստ են,
այլ որովհետև որոշում են սկսել՝ հենց այս վիճակից։

Մի սպասիր այն տարբերակին, որտեղ դու արդեն վստահ ես, ուժեղ ես, պատրաստ ես։
Այդ տարբերակը ծնվում է ճանապարհին։

Այսօր արած փոքր քայլը
վաղվա մեծ վստահության սկիզբն է։

Սկսիր այնտեղից, որտեղ կանգնած ես։

#հոգեբանություն #պրոֆայլինգ

23/02/2026

Հետաքրքիր է

Ես դարձա հոգեբան, հաղորդակցման հոգեբանության մասնագետ, ողջ գործունեությունս կապված է հաղորդակցման հետ հաղորդակցման ու վարքի վերլուծության հետ, բայց այդպես էլ ինձ հոգեհարազատ մնաց ինտրովերսիան, ներամփոփվածությունն ու քիչ շփվողականությունը։

Բազային, արմատական հատվածները շատ դժվար են փոփոխության ենթարկվում, եթե իհարկե ենթարկվում են։

Մենք ձեռք ենք բերում նոր հմտություններ, կարողություններ, կարող ենք անել այն, որը մեր բազայինով այդքան էլ նախատեսված չէ, բայց միևնույն է բազայինը գերակշռում է։

Սիրում եմ հումորով մարդկանց 🥰Հումորը առողջաբեր է, հումորով մարդը`  առողջածին։
23/02/2026

Սիրում եմ հումորով մարդկանց 🥰

Հումորը առողջաբեր է, հումորով մարդը` առողջածին։

🔥 Բարի լինելը բավարար չէ. եթե չես պաշտպանում քեզ։Մեզ հաճախ սովորեցրել են լինել բարի, զիջող, խաղաղ։Բայց քիչ են խոսել մի կ...
23/02/2026

🔥 Բարի լինելը բավարար չէ. եթե չես պաշտպանում քեզ։

Մեզ հաճախ սովորեցրել են լինել բարի, զիջող, խաղաղ։
Բայց քիչ են խոսել մի կարևոր ճշմարտության մասին․
աշխարհը միշտ չէ, որ պաշտպանում է բարուն։

Պատմությունն ու փորձը ցույց են տալիս՝
երբ մարդը չի պաշտպանում իրեն,
նրա սահմանները սկսում են խախտվել։

🔹 «Ով ուզում է խաղաղություն, պետք է պատրաստ լինի պաշտպանել իրեն» — John F. Kennedy
🔹 «Թույլերին հարգում չեն, ուժեղներին՝ հաշվի են առնում» — Otto von Bismarck
🔹 «Քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ դրա հաղթահարումը» — Nelson Mandela
🔹 «Եթե ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի» — հին հռոմեական սկզբունք (Vegetius)
🔹 «Քեզ ոչ ոք չի պաշտպանի, եթե դու ինքդ քեզ չես պաշտպանում» — Bruce Lee

🧠 Եզրակացություն
Բարությունը ուժ է։
Բայց անպաշտպան բարությունը՝ խոցելիություն։

❓ Իսկ դու ի՞նչ ես կարծում —
մարդը կարո՞ղ է երկար մնալ «լավը», եթե չի կարող պաշտպանել իրեն։

Ես ուզում եմ իմանալ, այդ ի՞նչ է աղջնակը տալիս պապիկին խմելու, որ մի 5 րոպե չանցած վերջինս քնում է, հետո էլ աղջիկը թողնու...
22/02/2026

Ես ուզում եմ իմանալ, այդ ի՞նչ է աղջնակը տալիս պապիկին խմելու, որ մի 5 րոպե չանցած վերջինս քնում է, հետո էլ աղջիկը թողնում է նրան մութ անտառում ու գնում հանգիստ քնում։

Երբ հոգեբանը մուլտ է նայում, միանգամայն այլ ենթատեքստ է տեսնում, հատկապես, եթե մասնագիտացել է քրեական հոգեբանության ու պրոֆայլինգի մեջ 😊😊

Կիրակնօրյա լավ երեկո բոլորիդ 🥰

20/02/2026

🔥 ԳեղեցիկաԹերապիա

Զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր գեղեցիկը չեն տեսնում ու չեն սիրում։

💙 Այն ոչ միայն աչքերի, այլ նաև մեր մտքերի և անգիտակցության համար թերապևտիկ է։

Address

Yerevan

Telephone

+37495077206

Website

https://www.instagram.com/grigori_badalyan_psychologist/

Alerts

Be the first to know and let us send you an email when Grigor Badalyan Psychologist-profiler posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Grigor Badalyan Psychologist-profiler:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category