
12/09/2025
Բրեկետները օրթոդոնտիկ բուժման համար կիրառվող սարքավորումներ են, որոնք շտկում են ատամների և ծնոտի սխալ դիրքը։
Կիրառվում են բրեկետների մի քանի տեսակներ․
1. Մետաղական բրեկետներ – ամենաշատ օգտագործվող և ամենաարդյունավետ տարբերակն են։ Թերությունն այն է, որ ամրացվելով ատամների արտաքին մակերեսին՝ առավել նկատելի են։
2. Կերամիկական բրեկետներ – ավելի էսթետիկ են, սակայն ավելի փխրուն և հաճախ վնասվում են։
3. Լինգվալ բրեկետներ – ամրացվում են ատամների ներքին մակերեսին։ Դրսից տեսանելի չեն, սակայն հարմարվելու համար պահանջվում է ավելի երկար ժամանակ։
Բացի այդ, օրթոդոնտիկ բուժումն իրականացվում է նաև էլայներների միջոցով։ Դրանք թափանցիկ պլաստիկ շտկիչներ են, որոնք հարմար են էսթետիկ տեսանկյունից, սակայն ունեն սահմանափակ կիրառություն և չեն համապատասխանում բարդ դեպքերին