17/06/2025
https://youtu.be/k_CaoPqFcGA?si=EZ-pSDgusIeSwqTA
Հայր իմ, մանկուց սիրել եմ քեզ,
Փարվել կրծքին քո հայրական,
Բազուկներում քո առնական,
Ինձ կարծում եմ ինչպես հսկա..
Հայ ես եղել, հայր ես եղել,
Մասիսի պես վեհ ես եղել,
Իսկ քո սիրտը ու սուրբ խիղճը
Ինձ ապավեն յույս են եղել։
Քո ողջ կյանքում սիրել ես մեզ,
Չարչարվել ես, պահել ես մեզ,
Ծերացել ես ու քո կյանքը
Բաժանել ես, տվել ես մեզ։
Հայ ես եղել, հայր ես եղել,
Մասիսի պես վեհ ես եղել,
Իսկ քո սիրտը ու սուրբ խիղճը
Ինձ ապավեն յույս են եղել։
Հայր իմ ես քեզ չեմ մոռանա,
Ու անունդ միշտ կմնա
Սերունդներդ քեզ կհիշեն
Ու միշտ կասեն մեծ մարդ էր նա։
Հայ ես եղել, հայր ես եղել,
Մասիսի պես վեհ ես եղել,
Իսկ քո սիրտը ու սուրբ խիղճը
Ինձ ապավեն յույս են եղել։
---------------------------------------------------------
Խոսք և երաժշտություն՝
Սասուն Պասկևիչյան
Երգեցողություն՝
Փոլ Պաղտատլյան
Խօսք եւ երաժշտութիւն՝Սասուն ՊասկեւիչեանԵրգեցողութիւն՝Փօլ ՊաղտատլեանՀայր իմ, մանկուց սիրել եմ քեզ,Փարուել կրծքին քո հայրական,Բազուկներում քո առնական,Ինձ կարծո...