AriaMed pediatric center

AriaMed pediatric center Օգնում ենք Ձեր երեխային ունենալ անհոգ և առողջ մանկություն ☀️

Վախն ի սկզբանե պաշտպանական, բնազդային երևույթ է, կենդանիները ևս վախենում են, երբ իրենց կամ իրենց ձագերին վտանգ է սպառնու...
24/08/2023

Վախն ի սկզբանե պաշտպանական, բնազդային երևույթ է, կենդանիները ևս վախենում են, երբ իրենց կամ իրենց ձագերին վտանգ է սպառնում:

Ցանկացած անհասկանալի, հանկարծակի երևույթ կարող է վախ առաջացնել երեխայի մոտ: Ինչպես նաև վախեր կարող են առաջանալ մեծահասակների արձագանքներից:

Եթե մեծը վախենում է տվյալ երևույթից, երեխան ևս կարող է վախենալ` տեսնելով մեծի արձագանքը:

Կան տարիքային վախեր, որոնք համարվում են բնականոն զարգացման բաղկացուցիչ: Դրանք կապված են երեխայի կյանքի ճանաչման, նոր գիտելիքների և նոր փորձի հետ: Նոր գիտելիքներն իրենց հետ նոր վախեր են բերում:

🔸0-1 տարեկանում երեխաները վախենում են մորից բաժանվելուց, օտար մարդկանցից,

🔸1-3 տարեկանում նրանք վախենում են հանկարծակի ձայներից, երբ իրենց հարազատ մեծահասակին վտանգ է սպառնում, երկրորդ երեխայի ծննդից,

🔸 3-5 տարեկանում վախենում են մթությունից, մենակությունից, փակ տարածությունից,

🔸5-7 տարեկանում մահից են վախենում, քանի որ հասկանում են արդեն այդ երևույթի անդառնալի լինելը,

🔸7-11 տարեկանում սոցիալական վախեր են առաջանում՝ ցածր գնահատականից, ուշանալուց, վատը համարվելուց,

🔸11-15 տարեկանում վախենում են ֆիզիկական փոփոխություններից, անտեսանելի երևույթներից, բնական աղետներից և այլն:

Այդ վախերը սովորաբար ավելի խաղաղ են անցնում և դրանք շտկելու կարիք առանձնապես չի լինում: Եթե այս տարիքներում լինում են վախը խթանող դեպքեր, այն գուցե ամրապնդվի կամ երկարատև ու սուր դառնա:

Իսկ Ձեր երեխան, վախեր ու՞նի, և ինչպե՞ս է այն արտահայտվում👇

Նորածինների մոտ փսխումները համարվում են  լրիվ բնական ֆիզիոլոգիական պրոցես։  Փսխումները տեղի են ունենում այն պատճառով, որ...
19/08/2023

Նորածինների մոտ փսխումները համարվում են լրիվ բնական ֆիզիոլոգիական պրոցես։ Փսխումները տեղի են ունենում այն պատճառով, որ ստամոքսի մկանային և նյարդային համակարգերը, որոնք պատասխանատու են նրա աշխատանքի համար, նորածինների մոտ անբավարար, թույլ են զարգացած։

Բժշկի անհրաժեշտ է դիմել բոլոր այն դեպքերում, երբ.

🔸հաճախակի կերակրումների պայմաններում նորածնի քաշը չի ավելանում կամ նվազում է
🔸փսխումները շատրվանանման են և մեծ ծավալով, որոնց արդյունքում նկատվում են ջրազրկման երևույթներ, ջերմության բարձրացում
🔸փսխման զանգվածը կանաչավուն է, լեղու պարունակությամբ
🔸փսխումներն ուղեկցվում են ցավերով, ինչի պատճառով երեխան լացում է
🔸երեխան յուրաքանչյուր կերակրման ժամանակ չի հանգստանում, այլ հակառակը՝ կարծես խեղդվում է ու հազում

Անհապաղ պետք է դիմել բժշկի կամ շտապ օգնություն կանչել, եթե.

🔸փսխումից հետո նորածինը չի շնչում, գիտակցությունը կորցնում կամ կապտում է,
🔸նորածնի փսխման զանգվածը կանաչավուն է կամ շագանակագույն (դա կարող է աղիքային անանցանելիության նշան լինել)։

Նորածինների մոտ հաճախակի կրկնվող փսխումների հետ կապված խնդիրը մեծամասամբ կարելի է լուծել առանց բժշկի դիմելու, պարզապես պետք է կերակրումները ճիշտ իրականացնելու մի քանի կանոն պահպանել.

🔸ամենակարևոր պայմաններից մեկն այն է, որ կերակրումներից հետո երեխային պետք է պահել ուղղահայաց դիրքում 5-10 րոպեից ոչ պակաս, մինչև կուլ տված օդը գղտոցով դուրս կգա։
🔸խուսափեք չափից շատ կերակրումից։ Ավելի լավ է կերակրել քիչ ծավալով, բայց հաճախակի։
🔸կերակրման ժամանակ ուշադիր պետք է լինել, որպեսզի երեխան կուրծքը բռնի ամուր՝ ավելորդ օդ կուլ տալուց խուսափելու համար։ Եթե կերակրումներն իրականացվում են շշով, ապա պետք է ուշադիր լինել, որպեսզի ծծակի անցքը ոչ շատ մեծ լինի, ոչ էլ փոքր։ Անհրաժեշտ է կերակրման ժամանակ շիշը պահել այնպես, որ ծծակը միշտ լցված լինի կաթով։
🔸կերակրումներից հետո 15-30 րոպե սահմանափակել նորածնի ակտիվ շարժումները։

Հարցերի դեպքում գրել անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝

📞099 220 409

📍Երևան, Ռաֆայել Լեմկինի 14

Տարբեր երեխաներ տարբեր հաճախականությամբ են կղում: Եզակի դեպքերում դա կարող է տեղի ունենալ 2-3 օրը մեկ անգամ. սա դեռևս չի...
02/08/2023

Տարբեր երեխաներ տարբեր հաճախականությամբ են կղում: Եզակի դեպքերում դա կարող է տեղի ունենալ 2-3 օրը մեկ անգամ. սա դեռևս չի նշանակում, որ փոքրիկը փորկապություն ունի:

Փորկապությանը բնորոշ են հետևյալ նշաները`

🔸Գլխացավ
🔸Ախորժակի անկում
🔸Կապտուկներ աչքերի տակ

Փորկապության մասին խոսում են, երբ առկա են հետևյալ ախտանիշները.

🔸Նորածինը օրը մեկ անգամից ավելի հազվադեպ է կղում, կղանքը ձևավորված է:

🔸Ավելի մեծ երեխայի կղանքը ձևավորված է` կարծր, սովորական` 1-2 օրը մեկ:

🔸Ցանկացած տարիքում կղումը ցավոտ է, կղանքը` չոր և կարծր:

🔸Որովայնի շրջանի ցավերը նվազում են մեծ քանակությամբ արտաթորանքից հետո:

🔸Կղանքում կարող է լինել թարմ արյան բծեր:

Որպես բարդություն, կղումների միջև ընկած ժամանակահատվածում ներքնահագուստը կեղտոտվում է արտաթորանքի փոքր քանակներով:

Թեթև և միջին ծանրության փորկապության դեպքում երեխային բջջանյութով հարուստ մթերքներ տվեք, օրինակ` մրգեր և բանջարեղեն, այդ թվում` սալոր կամ սալորաչիր, ծիրան, չամիչ, սիսեռ, լոբի, հաց, հացազգիների ամբողջական հատիկներ և այլն:

Որպեսզի փորկապություն չլինի, երեխային վարժեցրեք զուգարան գնալուն կամ գիշերանոթին նստելուն: Հորդորեք, որ նա ամեն օր նստի այնքան, մինչև կղի (մոտ 15 րոպե), և հաջողության դեպքում` գովեք:Ամեն օր կղելը պետք է երեխայի համար սովորություն դառնա:

Հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝

📞099 220 409

📍Երևան, Ռաֆայել Լեմկինի 14

Հայտնի փաստ է՝ երեխաներն այնքան էլ չեն սիրում քնել: Օրվա մեծ մասը նրանք անցկացնում են հեռուստացույցի ու  համակարգչի առջև...
22/07/2023

Հայտնի փաստ է՝ երեխաներն այնքան էլ չեն սիրում քնել: Օրվա մեծ մասը նրանք անցկացնում են հեռուստացույցի ու համակարգչի առջև կամ խաղում են հեռախոսով: Նորագույն այս տեխնոլոգիական միջոցներն ազդում են երեխայի ուղեղի վրա՝ թույլ չտալով նախապատրաստվել քնին:

🔸Գիտնականներն ապացուցել են՝ այն երեխաները, որոնք քիչ կամ ուշ են քնում, ավելի ագրեսիվ են, նյարդային, չեն կենտրոնանում, դժվար են յուրացնում դասերը:

🔸Կյանքի առաջին տարիներին երեխան ընդունում է այնքան ինֆորմացիա, որքան մեծահասակները: Սա կատարվում է՝ շնորհիվ, այսպես կոչված, աճի հորմոնի, որն արտադրվում է քնից 2-3 ժամ հետո և ազդում է օրգանիզմի վրա քնի ամբողջ ընթացքում: Հորմոնի ազդեցությունն ավելի էֆեկտիվ է լինում կեսգիշերին, այսինքն՝ եթե երեխան քնում է ժամը 23:00-ին, ապա քիչ ժամանակ է մնում է հորմոնի ազդեցության համար: Սա կարող է հանգեցնել երեխայի ֆիզիկական ակտիվության անկման կամ հակառակը՝ հիպերակտիվության:

Այնպես որ, երեխան պետք է շուտ քնի: Այսպիսով, օրգանիզմը կհանգստանա: Սակայն հիշեք՝ նրա մետ միասին պետք է հանգստանա նաև ամբողջ ընտանիքը:

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկակա...
18/07/2023

Սկզբնական շրջանում մայրիկը դա կարող է անել մատին փաթաթած խոնավ թանզիվով (մառլիա), ապա նաև մատի վրա հագնող հատուկ մանկական խոզանակով: Իսկ երկու տարեկան հասակից կանոնավոր կերպով փոքրիկն ինքը պետք է վարժվի ատամ լվանալուն:

🔸Երեխային պետք է սովորեցնել, որ ամեն օր՝ օրը երկու անգամ, պետք է ատամները լվանալ: Ընդ որում, երեխայի խոզանակը պետք է ունենա փոքրիկ գլխիկ, խոզանակի մազերը պետք է լինեն շատ փափուկ: Ատամի մածուկը ևս պետք է հստակ համապատասխանի երեխայի տարիքին, իսկ մինչև երեք տարեկան երեխաները չպետք է օգտագործեն ֆտոր պարունակող ատամի մածուկ, քանի որ մեծամասամբ կուլ են տալիս այն:

Սկզբնական շրջանում երեխան չի կարող ինքնուրույն և արդյունավետ կերպով լվանալ ատամները, ուստի անհրաժեշտ է, որ երեխայից բացի, նաև մայրիկը լվանա փոքրիկի ատամները, մինչև համոզվի, որ երեխան ադեն կարող է իսկապես ատամները լավ լվանալ:

🔸Ճիշտ է, երեխայի առաջին ատամները կաթնատամներ են, որոնք շուտով փոխարինվելու են հիմնական ատամներով, սակայն դրանց խնամքը ևս կարևոր է: Այսպիսով, երեխան փոքր տարիքից սովորում է հոգ տանել իր ատամների մասին:

Իսկ դուք հե՞շտ եք երեխային սովորեցրել ատամները ինքնուրույն լվանալ👇

Մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են բախվել «հուզական մոխրացում» կոչվող երևույթին։ Հատկապես բնորոշ է այն մասնագետներին, որ...
11/07/2023

Մարդիկ ժամանակ առ ժամանակ կարող են բախվել «հուզական մոխրացում» կոչվող երևույթին։ Հատկապես բնորոշ է այն մասնագետներին, որոնց աշխատանքը ենթադրում է մարդ-մարդ շփում, մասնավորապես՝ բժիշկներ, փրկարարներ և այլն: Այլ կերպ ասած՝ աշխատանք, որը ենթադրում է հուզական մեծ ներդրում, ինչն էլ հաճախ բերում է հուզական մոխրացման:
Դա լինում է փուլ առ փուլ, անձը նույնիսկ չի հասցնում նկատել, որ ինքը մոխրացման մեջ է։

Մոխրացման նշաններն են՝

🔸հետաքրքրությունների կորուստ, 🔸աշխատանքային մոտիվացիայի կորուստ, 🔸հույզերի բթացում, մեխանիկական վերաբերմունք, ավելի խորքային մակարդակում՝ սոցիալական շփումներից մեկուսացում ու խուսափում, իսկ առավել խորը՝ ֆիզիկական նշաններ՝ անքնություն, ստամոքսացավ, գլխացավ և այլն։

Մոխրացած ծնողը վատ օրինակ է երեխայի համար. նա հոգնած է, լարված, ինչի պատճառով չի կարողանում հուզական կապ հաստատել երեխայի հետ, չի կարողանում ճիշտ արձագանքել բալիկի դժվարություններին, ապրումներին: Ընտանիքին կամ աշխատանքին մինչև վերջ նվիրվելը հաճախ է ամբողջովին սպառում ու մաշեցնում անհատին։
Մինչդեռ նույն «նվիրվել»-ը կարելի է ու պետք է հասկանալ այսպես՝ լինել առողջ, լինել բավարարված, երջանիկ ու հենց այդ երջանկությունը տալ ընտանիքին: Այս պարագայում պետք է հիշել, որ երեխաները միշտ օրինակ են վերցնում ծնողից, և ավելի լավ է՝ նրանք սովորեն իրենց մասին հոգ տանել, հավասարակշռել կյանքը, քան սովորեն մինչև վերջ սպառվել, մոխրանալ ու մաշել առողջությունը։

Սկսեք պարզել, թե ինչն է իսկապես օգտակար ձեր մտքին, հոգուն ու մարմնին․ կազմեք հստակ ցանկ։ Սա կարևոր է նախ և առաջ ձեզ համար, իսկ հետո ձեր երեխաների ու սիրելիների համար․ եթե ծնողը հոգ է տանում իր մասին, հետևաբար հանգիստ է, ուրախ, ավելի կայուն տրամադրություն ունի, բնականաբար նա այդ տրամադրությունը տարածում է շրջապատում, հետևաբար իր շրջապատի անդամներն էլ ավելի հանգիստ են և ուրախ։

Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասե...
04/07/2023

Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրեն անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ:

🔸Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից լիարժեք սպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն մարմնիկներ, ֆերմենտներ և այլն:

Կրծքի կաթի ճարպը դյուրամարս է ` շնորհիվ նրանում պարունակվող լիպազա ֆերմենտի: Կրծքի կաթը բացի դյուրամարսությունից որոշակի չափով արգելակում է աղիքային ցուպիկի աճը: Կնոջ կաթում հանքային աղերի կազմը նույնպես ամենահամապատասխանն է երեխայի համար: Չնայած միկրոէլեմենտները կովի կաթում 3-3.5 անգամ ավելի են, քան կրծքի կաթում, բայց վերջինում ունեն բոլորովին այլ կազմ և փոխհարաբերություն, բացի այդ մոր կաթում համեմատաբար շատ է երկաթի և պղնձի քանակը և այլն:

Հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝

📞 099 220 409

📍 Երևան, Ռաֆայել Լեմկինի 14

🔸Երեխան պետք է վստահ լինի, որ իրեն սիրում ենԾնողների առաջին առաջադրանքը՝ սիրել երեխային, հոգ տանել նրա մասին: Դա, իհարկե...
28/06/2023

🔸Երեխան պետք է վստահ լինի, որ իրեն սիրում են

Ծնողների առաջին առաջադրանքը՝ սիրել երեխային, հոգ տանել նրա մասին: Դա, իհարկե, անում են գրեթե բոլոր ծնողները։ Բայց դե, ընտանիքներում լինում են նաև անախորժություններ։ Սակայն դրանք չպետք է ազդեն երեխայի վրա: Կա կարծիք, որ շատ հոգատար ծնողների երեխաները լինում են եսասեր ու եսակենտրոն: Եթե ծնողները ցանկանում են դաստիարակել ինքնաբավ երեխայի, պետք է լինեն ուշադիր ու հոգատար, քանի որ էգոիզմն ու բնավորության վատ գծերը, որպես կանոն, ուշադրության ու սիրո պակասի հետևանք են:

🔸Երեխայի հետ միշտ եղեք հոգևոր կապի մեջ

Յուրաքանչյուր մարդու համար կարևոր է հոգևոր կապը սիրելի մարդու հետ: Դա ազդում է մարդու հոգեբանության վրա, ներշնչում է նրան վստահություն ու դրական լիցքեր հաղորդում: Երեխայի հետ նման կապն ամուր պահելու համար պետք է պարբերաբար հետաքրքրվել երեխայի կյանքով, առօրյայով, բայց չվերահսկել:

🔸Հաճախ զրուցեք երեխայի հետ

Երեխայի ու ծնողի միջև փոխհամաձայնությունն առաջանում է երկխոսության միջոցով: Եթե կան խնդիրներ, պետք է միասին լուծել: Ծնողների փորձը կօգնի երեխային կողմնորոշվել ու ճիշտ լուծումներ գտնել տարբեր հարցերում: Երեխային պետք է ոչ թե պարտադրել ծնողների կարծիքն, այլ օգնել նրան կայացնելու ճիշտ որոշումներ: Կան տեսակետներ, որոնք արդեն ակտուալ չեն, ծնողներն իրենք ևս պետք է հաշվի նստեն երեխայի կարծիքի հետ:
Երեխայի դաստիարակությունն իսկապես շատ պատասխանատու գործ է: Դուք ինքներդ եք դնում ապագա անհատ քաղաքացու հիմքը:

Փոքրիկ երեխան, որի պահանջները չեն բավարարվել, դիմում է կամակորության՝ հույսով, որ իրեն կհասկանան գոնե այդպես: Կամակորութ...
24/06/2023

Փոքրիկ երեխան, որի պահանջները չեն բավարարվել, դիմում է կամակորության՝ հույսով, որ իրեն կհասկանան գոնե այդպես: Կամակորությունը, ըստ էության, երեխայի մոտ ձևավորվում է ծննդյան պահից: Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ երեխային շրջապատող մեծահասակներն անտեսում են նրա կանչի ազդանշանները և արձագանքում են միայն լացի ձայնին:

🔸Եթե ուզում եք, որ ձեր երեխան կամակորություն չանի, ապա.

• աշխատեք որքան հնարավոր է քիչ օգտագործել «չի կարելի» արտահայտությունը
• արգելեք միայն այն, ինչը կարող է վտանգավոր հետևանք ունենալ
• ավելի հաճախ երեխային առաջարկեք անել այն, ինչ ինքն է ուզում
• եթե ուզում եք, որ երեխան ինչ-որ բան անի, բացատրեք դրա կարևորությունը և նպատակը
• երբեք ուժ մի՛ գործադրեք՝ ստիպելով երեխային ինչ-որ բան անել
• լավագույն պատիժն է չկատարել երեխայի պահանջը կամ զրկել նրան, օրինակ, սիրելի խաղալիքից:

🔸Ինչպե՞ս հաղթահարել կամակորությունը

• կանխե՛ք կամակորությունը` դրա դրսևորման հենց սկզբնական շրջանում
• թույլ մի՛ տվեք, որ երեխան կենտրոնանա կամակորության վրա
• ուշադրություն մի՛ դարձրեք երեխայի կամակորություններին, այսինքն՝ հնարավորության դեպքում այնպես ձեզ պահեք, կարծես դա ձեզ չի անհանգստացնում, որպեսզի փոքրիկն իր կամակորությունը շանտաժի չվերածի
• ոչ մի դեպքում մի՛ զիջեք, եթե վստահ եք, որ ճիշտ եք
• շեղե՛ք երեխայի ուշադրությունը որևէ այլ զբաղմունքով կամ կատակով
• պատմե՛ք երեխային, թե որքան է ձեզ տխրեցրել իր կամակորությամբ
• հաշտվե՛ք երեխայի հետ և դժգոհություն ցույց մի՛ տվեք կոնֆլիկտը հաղթահարելուց հետո
• ցույց տվեք երեխային, որ նրան սիրում եք

Ձեր երեխան կամակո՞ր է, և ինչպե՞ս է դա արտահայտվում👇

Ընդհանրապես կիրառվում են բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ: Մասնագետն իրականացնում է բուժիչ տարբերակը, իսկ երեխայի մայրի...
20/06/2023

Ընդհանրապես կիրառվում են բուժական և պրոֆիլակտիկ մերսումներ:

Մասնագետն իրականացնում է բուժիչ տարբերակը, իսկ երեխայի մայրիկը՝ սովորական, ռելաքս մերսումը: Ռելաքս տիպի առավելությունն այն է, որ մերսումների ժամանակ մայրն ավելի կենտրոնացած է բալիկի վրա, հպումներից փոքրիկը ստանում է մեծագույն հաճույք, զգում իրեն ապահով:

🔸Թույլատրելի է մերսել մարմնի բոլոր հատվածները: Շարժումները պետք է շոյող բնույթ կրեն, կարելի է թեթև կճմթել:

Մերսման ժամանակահատվածը կախված է երեխայի ռեժիմից: Ուտելուց հետո անմիջապես մերսելը ճիշտ չէ, սակայն փոքրիկը քաղցած էլ չպետք է լինի: Լավ կլինի՝ ուտելուց մեկ ժամ անց իրականացնել:

🔸Մերսում կատարելիս մայրիկը պետք է ուշադրություն դարձնի երեխայի արձագանքին: Եթե փոքրիկը հանգիստ պառկել ու ժպտում է, բերանը մի փոքր բաց է, հայացքով հետևում է մայրիկին, նշանակում է՝ բավականություն է ստանում և ամեն ինչ արվում է ճիշտ: Հարկավոր է շարունակել այնքան ժամանակ, մինչև երեխան արտահայտի իր դժգոհությունը, հասկացնի՝ բավարար է, հոգնել է:

🔸Անհրաժեշտ է կիրառել մանկական յուղեր: Դրանք կօգնեն նվազեցնել անմիջական շփումը և անհարմարություն չպատճառել երեխային: Մանկական յուղերը պետք է լինեն հիպոալերգեն, որպեսզի մաշկը չգրգռվի:

🔸Շոգ եղանակային պայմաններում հնարավոր է մերսումն իրականացնել հիպոալերգեն ցանափոշու օգնությամբ:

Հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝

📞+374 99 220 409

📍Երևան, Ռաֆայել Լեմկինի 14

Կրծքով սնուցումը միակ ռացիոնալ սնուցումն է, մինչև 6 ամսական երեխաներին պետք է սնուցել բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից ...
14/06/2023

Կրծքով սնուցումը միակ ռացիոնալ սնուցումն է, մինչև 6 ամսական երեխաներին պետք է սնուցել բացառապես կրծքի կաթով, իսկ դրանից հետո մինչև երեխայի երկու տարեկան դառնալը պետք է շարունակել կրծքով սնուցումը:

Վաղ հասակի երեխաները, որոնց մոտ իմունային համակարգը դեռևս կայունացած չէ, կարիք ունեն պաշտպանիչ հակամարմինների, որը պարունակում է միայն կրծքի կաթ և ոչ մի այլ կրծքի կաթի փոխարինիչ: Պաշտպանիչ հակամարմինների հաշվին խիստ կրճատվում է փորլուծությունների և սուր շնչական հիվանդությունների թիվը, որոնք կարող են մահաբեր լինել այդ տարիքի երեխաների համար:

🔸Կրծքով կերակրելը ոչ միայն օգտակար է երեխայի, այլ նաև` մոր համար, քանի որ իջեցնում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ըստ որում` կրծքով կերակրելու դեպքում մայրը շատ ավելի հեշտ կկարողանա պահպանել կազմվածքը և քաշ գցել:

Հարցերի դեպքում կարող եք գրել անձնական նամակ կամ զանգահարել նշված հեռախոսահամարով՝

📞099 220 409

📍Երևան, Ռաֆայել Լեմկինի 14

Address

Ռաֆայել Լեմկինի 14
Yerevan

Opening Hours

Monday 13:30 - 21:00
Tuesday 13:30 - 21:00
Wednesday 13:30 - 21:00
Thursday 13:30 - 21:00
Friday 13:30 - 21:00
Saturday 13:30 - 21:00

Telephone

+37499220409

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when AriaMed pediatric center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Category