Dr. Davit Dallakyan

Dr. Davit Dallakyan Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Dr. Davit Dallakyan, Surgeon, 114 Muratsan Street, Yerevan.

15/11/2025

Հարգելի ու սիրելի ընկերներ, պացիենտներ և իրենց հարազատներ, էջի հետևորդներ

23 տարի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, բառացիորեն այն իմ տունը համարելով, աշխատելուց և մշտապես ամեն հնարավորն ու անհնարինը պացիենտների համար անելուց, ու բոլոր հնարավոր նորարարական մոտեցումները կլինիկայում ներդնելուց հետո, հիվանդանոցի ներկայիս «ղեկավարը» բարդագույն պացիենտին՝ բազմիցս վիրահատված Մոսինյան Վահեին, լավագույն հնարավոր տարբերակով բուժելու համար, որոշեց շինծու մեղադրանքների հիման վրա ինձ 07.11.2025 անվստահության հիմքով ազատել աշխատանքից՝ մինչ այդ տալով համանման շինծու և անհիմն նկատողություններ։ Վերջիններս իհարկե բողոքարկված են համապատաասխան կառույցներում և արդեն իսկ ստացվել է համապատասխան եզրակացություն դրանց խախտումով լինելու մասին։

Անչափ շնորհակալ եմ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ- ի իմ բոլոր գործընկերներին բազմամյա համատեղ աշխատանքի, Ձեր ժամանակի, համբերության, կյանքի փորձի, վստահության, երջանկության ու դժվարին պահերը ինձ հետ կիսելու համար։

Իմ գործունեությունը արդեն իսկ շարունակում եմ Մուրացան համալսարանական համալիրի մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայում Նիկոլայ Դալլաքյանի ղեկավարությամբ, Artak Gevorgyan-ի և մայր բուհի իմ հարգելի գործընկերների հետ միասին։

Բոլոր այն պացիենտներին, ովքեր նախկինում դիմում էին մեզ ՍԱԲԿ -ում կխնդրեմ այսուհետ մոտենալ «Մուրացան» համալսարանական համալիր իրենց բարձրակարգ բուժօգնությունը՝ բարեհամբույր ու սրտացավ անձնակազմի կողմից ստանալու համար։
Շնորհակալ եմ ԵՊԲՀ ռեկտոր պարոն Արմեն Մուրադյանին, կլինիկաների աշխատանքի գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանին ու գլխավոր բժիշկ Թագուհի Ստեփանյանին վստահության համար։
Ի գործ ...

Անթիվ անհամար անգամներ կարող եմ խոսել մեր բարեկամ, ավագ ընկեր, ուսուցիչ և ուղղակի շատ լավ մարդ պրոֆ. Ռազումովսկու մասին,...
08/09/2025

Անթիվ անհամար անգամներ կարող եմ խոսել մեր բարեկամ, ավագ ընկեր, ուսուցիչ և ուղղակի շատ լավ մարդ պրոֆ. Ռազումովսկու մասին, ով հերթական անգամ ժամանել էր Երևան համատեղ բարդ վիրահատություն կատարելու։
Ամեն անգամ հպարտություն եմ ապրում, երբ համաշխարհային համբավ ու աննկարագրելի մեծ փորձ ունեցող պրոֆ. Ռազումովսկու նման վիրաբույժն կարծիք է հայտնում, որ Հայաստանի մանկական վիրաբուժությունը տարածաշրջանում լավագույնն է։ Սա արդյունք է մի մեծ թմի երկար տարիների անձնվեր ու քրտնաջան աշխատանքի, ինչի համար ես միշտ շնորհակալ եմ առաջին հերթին իմ ուսուցիչներին և մեր ծանր գործի շուրջ համախմբված հրաշալի գործընկերներիս։

Օգոստոսի 29-31 մեր վիրաբոուժական թիմի հետ միասին մասնակցեցինք Թբիլիսիում կայացած Եվրոպական մանկական վիրաբուժական ասոցիաց...
05/09/2025

Օգոստոսի 29-31 մեր վիրաբոուժական թիմի հետ միասին մասնակցեցինք Թբիլիսիում կայացած Եվրոպական մանկական վիրաբուժական ասոցիացիայի կազմակերպած ուսուցողական կուրսին։ Ամենինչ շատ լավ էր կազմակերպված՝ թե դասախոսություններն էին շատ հետաքրքիր, թե մեր վրացի գործընկերների ջերմ ընդունելությունը։ Լսեցինք այնպիսի հռաշալի և աշխառհահրչակ վիրաբույժների զեկույցներ ինչպիսիք են Ամուլյա Սաքսենան և Դարիուս Պատկովսկին։
Սովորելը երբեք ուշ չէ, և կոլեգաներից միշտ շատ բան կա սովորելու, բայց հպարտությամբ կարող եմ նշել, որ ցուցադրված ֆանտաստիկ բարդ և հիմնականում էնդոսկոպիկ վիրահատությունների մեծ մասը արդեն վաղուց իրականացվում է Հայաստանում և ամենակարևորը արդյունքները համապատասխանում են համաշխարհային տվյալներին։
Մենք միշտ շարժվում ենք առաջ բարձր պահելով մեր նշաձողը։ Շնորհակալություն իմ բոլոր գործընկերներին իմ կողքին լինելու և պացիենտների հարազատներին վստահության համար։ Առանց Ձեզ մեր կատարած բարդագույն աշխատանքն անհնար կլիներ։

Քիմիական նյութերով կերակրափողի և ստամոքսի այրվածքների մասին
17/07/2025

Քիմիական նյութերով կերակրափողի և ստամոքսի այրվածքների մասին

Կարճ ստամոքս-աղիքային համակարգի օտար մարմինների մասին
17/07/2025

Կարճ ստամոքս-աղիքային համակարգի օտար մարմինների մասին

Դավիթ Տոնոյանի հետ ունեցանք շատ հետաքրքիր զրույց մանկական վիրաբուժության մասին և ոչ միայն )
05/07/2025

Դավիթ Տոնոյանի հետ ունեցանք շատ հետաքրքիր զրույց մանկական վիրաբուժության մասին և ոչ միայն )

Մանկական վիրաբուժություն, քաղցկեղ երեխաների մոտ, բուժում՝ առանց վախեցնելու | MedCast 117Գործընկերներ՝Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կե...

Շատ շնորհակալություն 🙏
27/06/2025

Շատ շնորհակալություն 🙏

27/05/2025
12/05/2025

Սիրելի՜ Բուժքույրեր
Շնորհավորում եմ Ձեզ Բուժքույրերի Միջազգային Օրվա կապակցությամբ
Մաղթում եմ Ձեզ ու Ձեր ընտանիքներին ամենալավն ու բարին, եղեք առողջ ու երջանիկ, ընտանիքում սիրված և գնահատված, իսկ աշխատանքի մեջ անձորձանք ու հաջողակ։ Մեր ծանր ու պատասխանատու գործը առանց ձեզ ուղղակի անհնար կլիներ։

Address

114 Muratsan Street
Yerevan
0039

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37411303303

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Davit Dallakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Davit Dallakyan:

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category