25/11/2025
19-21.11.2025թ. կայացավ Ռուսաստանի թերապեւտների ազգային հոբելյանական 20-րդ կոնգրեսը։
‼️🩺 Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի (ՆՀԲՀԱ) պատվիրակությունը հրավիրված էր հանդիսավոր բացման արարողությանը։ Որպես պատվավոր հյուր ողջյունի խոսքով հանդես եկա եւ ստացա հուշանվեր։
‼️🩺 ՆՀԲՀԱ-ի կողմից Պատվավոր անդամի կոչում շնորհվեց Ռուսաստանի թերապեւտների գիտաբժշկական միության նախագահին՝ ՌԳԱ ակադեմիկոս Օկսանա Դրապկինային։
‼️🩺 Կնքեցինք Հայաստանի եւ Ռուսաստանի ներքին բժշկության միությունների միջեւ համագործակցության հուշագիր։
‼️🩺 Մասնակցեցինք երկու միջազգային սիմպոզիումներին՝ առաջինում ես որպես համանախագահող եւ խոսնակ, երկրորդում զեկույցով հանդես եկավ Իննա Պերսոյանը։
‼️🩺 Շնորհակալ եմ մեր ասոցիացիայի ակտիվ մասնակիցներին, որոնք մեզ միացան եւ հիշարժան դադձրեցին այս միջոցառումը, ի դեմս Քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ՝ Դավիթ Կարապետյանին, քաղաքապետի օգնական՝ Լենա Մելքոնյանին, «Երեւան» ԳԲԿ տնօրեն՝ Հովիկ Բալյանին, «Նորք» շուրջօրյա խնամքի կենտրոնի գլխավոր բժիշկ՝ Անուտա Գրիգորյանին, Հակածերացման հայկական ասոցիացիայի նախագահ՝ Իննա Պերսոյանին եւ ՀՀ այլ մասնակիցներին։
‼️🩺 Լիահույս եմ, որ միջազգային համագործակցությունը կտա իր հյութալի պտուղները ի շահ մեր ժողովդդի առողջության եւ բարօրության։