Օն Կլինիք-Անի

2008թ սեպտեմբերին Հայաստանում իր աշխատանքը սկսեց «Օն Կլինիք International» միջազգային բժշկական կորպորացիայի թվով 129-րդ մասնաճյուղը` «Օն Կլինիք Անի»-ն, որը շատ կարճ ժամանակում կարողացավ գրավել մեր պացիենտների վստահությունն, ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում և Ջավախքում:

«On Clinic International» կորպորացիան գործում է համարյա քառորդ դար, և այդ ժամանակահատվածում գրավել է աշխարհի առաջատարը լինելու իրավունքը տղամարդկանց սեռական խանգարումների, պրոկտոլոգիական, գինեկոլոգիական և մաշկաբանական հիվանդությունների ոլորտում: Սկզբնական շրջանում կլինիկան զբաղվում էր միմիայն տղամարդկանց սեռական խանգարումների բուժմամբ: Հետագայում մենք զարգացրել ենք շատ նոր ուղղություններ: Ներկայումս գործում է 9 բաժանմունք`ուրոլոգիա, պրոկտոլոգիա, գինեկոլոգիա, մաշկաբանություն, ֆլեբոլոգիա (երակաբանություն), էնդոկրինոլոգիա (ներզատաբանություն), ընդհանուր թերապիա, ֆիզիոթերապիա և ցեխաբուժություն:

«Օն Կլինիք» կորպորացիայի ցանցի բժիշկների միջև նեղ համագործակցության և վաստակած փորձի օգնությամբ` հայաստանյան մասնաճյուղի բժիշկները հնարավորություն ունեն բարձրացնել իրենց որակավորումը ժամանակակից ախտորոշման ոլորտում, ինչպես նաև համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժման ընտրության մեջ, որը խիստ անհատական է յուքանչյուր պացիենտի համար:

«Օն Կլինիք-Անի» միջազգային բժշկական կենտրոնը, դա On Clinic International միջազգային կորպորացիայի ներկայացուցչությունն է Հայաստանում:

Առաջին պացիենտը իր բուժումը «Օն Կլինիք» բժշկական կենտրոնում ստացավ 1987 թ-ին, իսկ 1989 թ-ին հիմնադրվեց «On Clinic International» կորպորացիան, որը այդ ժամանակից ի վեր համարվում է համաշխարհային առաջատարը տղամարդկանց սեռական խանգարումների ոլորտում:

«Օն Կլինիք-Անի»-ն միջազգային բժշկական կենտրոն է, որը մասնագիտացված է պրոկտոլոգիայի, ուրոլոգիայի, գինեկոլոգիայի և մաշկաբանության մեջ: Ի շնորհիվ արտասահմանյան մասնաճյուղերի հետ նեղ համագործակծության` բժշկական կենտրոնի բժիշկները տիրապետում են առաջատար մեթոդներին և ունեն ամենաժամանակակից ախտորոշիչ և բժշկական սարքավորումները:

Address

48/27 Chekhov Str.
Yerevan
0026

Alerts

Be the first to know and let us send you an email when Օն Կլինիք-Անի posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share

Share on Facebook Share on Twitter Share on LinkedIn
Share on Pinterest Share on Reddit Share via Email
Share on WhatsApp Share on Instagram Share on Telegram

Category