Elit-Med Medical Center

Elit-Med Medical Center Yerevan

Շնորհավոր մարտի 8.. Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով առողջութ...
08/03/2025

Շնորհավոր մարտի 8.. Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում ենք Կանանց միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, անսահման սեր, երջանկություն և բարձր տրամադրություն💐🌺🌷

❓ Ի՞նչ է նախադիաբետը🧪 Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն ...
30/01/2025

❓ Ի՞նչ է նախադիաբետը

🧪 Նախադիաբետը այն վիճակն է, երբ արյան մեջ գլյուկոզի միջանկյալ ցուցանիշը գերազանցում է նորմը, սակայն բավարար չէ «2-րդ տիպի շաքարային դիաբետ» ախտորոշելու համար։
❌ Որո՞նք են նախադիաբետի զարգացման ռիսկի գործոնները
♦ տարիքը` 40 և ավելի,
♦ ավելորդ քաշ կամ ճարպակալում,
♦ ժառանգականություն,
♦ սիրտ-անոթային հիվանդություններ,
♦ զարկերակային գերճնշում,
♦ խոլեստերինի բարձր մակարդակ:
❗ Ինչպե՞ս կանխարգելել
♦ վերանայել կենսակերպի կանոնները,
♦ օրաբաժնից կրճատել ճարպերն ու պարզ ածխաջրերը,
♦ օգտագործել թարմ, չվերամշակված մթերք,
♦ բացառել սննդակարգի կտրուկ սահմանափակումները,
♦ սննդակարգում ներառել չհագեցած ճարպաթթուներ։
📌 Կարևոր է`
♦ վնասակար սովորություններից հրաժարվելը,
♦ ֆիզիկական ակտիվությունը,
♦ սննդային օրագրի վարումը,
♦ առողջ քունը։

🏃 🏃‍♀️ Առողջ ապրելակերպը նախադիաբետի կանխարգելման հիմնական նախապայմանն է։

#էնդոկրինոլոգ #էնդոկրինոլոգիա #հորմոններ #նախադիաբետ #դիաբետ #ԷլիտՄեդ #ԲժշկականԿենտրոն
#բժիշկ #առողջություն #ԲԿ #ЭлитМед #медицинскийцентр

ԷԼԻՏ-ՄԵԴ բժշկական կենտրոն
▫️Ապրիր առողջ և երջանիկ
——
☎️ 010 223323
📲 +374 99 995564
📲 +374 77 103771
📍 Հակոբ Հակոբյան 3/15

Շնորհավոր Հայոց բանակի օրը!!!                                        Փառք ու պատիվ մեր զինվորներին…🇦🇲
28/01/2025

Շնորհավոր Հայոց բանակի օրը!!! Փառք ու պատիվ մեր զինվորներին…🇦🇲

❓ Թոքաբորբ. ռիսկի գործոնները, ախտանշանները.👃 Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հ...
23/01/2025

❓ Թոքաբորբ. ռիսկի գործոնները, ախտանշանները.
👃 Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում բարձրանում է թոքաբորբով հիվանդացության ռիսկը:
🔸 Արտահիվանդանոցային թոքաբորբը հաճախ հաջորդում է վերին շնչուղիների վարակին։
❓ Որո՞նք են ռիսկի գործոնները, որ կարող են նպաստել ծանր ընթացքին`
♦ ծխելը,
♦հետևյալ հիվանդությունների առկայությունը՝ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, շաքարային դիաբետ, քրոնիկ սրտային անբավարարություն, քրոնիկ երիկամային հիվանդություն, լյարդի ցիռոզ, ալկոհոլի չարաշահում, թմրամոլություն, քաղցկեղ։
Գանգատները`
♦ հազ,
♦ դող,
♦ տենդ,
♦ հևոց,
♦ կրծքավանդակի ցավ,
♦ թարախային խորխ,
♦ ախորժակի վատացում,
♦ ընդհանուր թուլություն:
💊 Ժամանակին բժշկի նշանակմամբ բուժումը սկսելու դեպքում պացիենտների մեծ մասի մոտ 48-ից 72 ժամվա ընթացքում դիտվում է կլինիկական կայունություն։

——
☎️ 010 223323
📲 +374 99 995564
📲 +374 77 103771
📍 Հակոբ Հակոբյան 3/15

#ԷլիտՄեդ #ԲժշկականԿենտրոն #բժիշկ #բուժում #թերապևտ #հետազոտություն #ԲԿ #ЭлитМед #медицинскийцентр

14/01/2025

🔥 Բանակի օրվան ընդառաջ հատուկ առաջարկ «Էլիտ–Մեդ» բժշկական կենտրոնի կողմից․․․

⚡ Միայն 1ամիս տղամարդկանց առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման համար՝ հունվարի 23- փետրվարի 23-ը վճարելով 28.000 դրամ կարող եք անցնել հետևյալ կանխարգելիչ հետազոտությունների փաթեթը, որն իր մեջ ներառում է՝
🔸 Ուրոլոգի խորհրդատվություն,
🔸 Միզուղիների ՈՒՁՀ,
🔸 Պրոստատ–սպեցիֆիկ հակածնի (PSA) անալիզ,
🔸 Արյան ընդհանուր հետազոտություն,
🔸 Մեզի ընդհանուր հետազոտություն,
🔸 Գլյուկոզա,
🔸 Կրեատինին,
🔸 Միզանյութ,
🔸 ALT, AST,
🔸 Բիլիռուբին (ընդհանուր, ազատ, կապված)։

——
☎️ 010 223323
📲 +374 99 995564
📲 +374 77 103771
📍 Հակոբ Հակոբյան 3/15

#ԷլիտՄեդ #ԲժշկականԿենտրոն
#բժիշկ #առողջություն #ԲԿ #ЭлитМед #медицинскийцентр #ուրոլոգ #միզուղիներիսոնոգրաֆիա #լաբորատորհետազոտություններ

📌 Արգանդի պարանոցի քաղցկեղԱրգանդի պարանոցի քաղցկեղն ախտորոշվում է սքրինինգի միջոցով, որը ներառում է՝• HVP թեստ,• արգանդի...
10/01/2025

📌 Արգանդի պարանոցի քաղցկեղ

Արգանդի պարանոցի քաղցկեղն ախտորոշվում է սքրինինգի միջոցով, որը ներառում է՝
• HVP թեստ,
• արգանդի վզիկի ցիտոլոգիա։

Արգանդի պարանոցի քաղցկեղին բնորոշ ախտանիշներն են՝

•Պապիլոմաներ
•Արտասովոր արտադրություն
•Ցավ և արյունահոսություն դաշտանային ցիկլերի ընթացքում
•Անեմիա
•Միզարձակման խնդիրներ
•Քաշի նվազում

✔️Խորհուրդ է տրվում 30 տարեկանից հետո տարին առնվազն 1 անգամ կատարել սքրինինգ, քանի որ հիվանդության ժամանակին հայտնաբերումը բուժումը դարձնում է առավել արդյունավետ։

Ախտանիշների առկայության դեպքում հարկավոր է դիմել մասնագետի և ստանալ համապատասխան բուժում։
——
☎️ 010 223323
📲 +374 99 995564
📲 +374 77 103771
📍 Հակոբ Հակոբյան 3/15

#ԷլիտՄեդ #ԲժշկականԿենտրոն #բժիշկ #բուժում #գինեկոլոգ #հետազոտություն #ԲԿ #ЭлитМед #медицинскийцентр #քաղցկեղ #արգանդիպարանոցիքաղցկեղ

09/01/2025
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս…
06/01/2025

Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Մեզ և Ձեզ մեծ ավետիս…

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը։ 🥂Թող  բոլորի ընտանիքներում տիրեն սերը,...
01/01/2025

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնը սիրով շնորհավորում է բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը։ 🥂
Թող բոլորի ընտանիքներում տիրեն սերը, հարգանքը և համերաշխությունը։ Մաղթում ենք առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և բարեկեցություն։

Address

Հակոբ Հակոբյան 3/15
Yerevan

Telephone

010223323

Alerts

Be the first to know and let us send you an email when Elit-Med Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Elit-Med Medical Center:

Share

Our Story

ԷԼԻՏ-ՄԵԴ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ կատարվում են բազմաբնույթ վիրահատական միջամտություններ, լաբորատոր եւ ժամանակակից գործիքային հետազոտություններ, ճշգրիտ ախտորոշում եւ լիարժեք բուժում: Բոլոր բժիշկները անցնում են լրացուցիչ վերապատրաստումներ եւ միաժամանակ նրանցից շատերը ունեն միջազգային վկայականներ:

Էլիտ-Մեդն ունի աշխատանքային կապեր բազմաթիվ արտասահմանյան բժշկական կենտրոնների և բժշկական կազմակերպությունների հետ, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել փորձ բժշկական ոլորտում: Մեր բժշկական կենտրոնը գտնվում է Երեւանի հարմարավետ եւ խաղաղ տարածքում առասպելական Մերգելյանի անվան ինստիտուտի շրջակայքում, Հակոբ Հակոբյանը 3/15 հասցեով: