19/12/2020
Սիրելի հայրենակիցներ, արցախյան պատերազմում վիրավորված մեր զինվորներին՝ պատրաստ ենք ընդունել և բուժել մեր կլինիկայում ԱՆՎՃԱՐ🙏🙏🙏
Միասնական և համախմբված, իրար օգնելով և ծառայելով, իրար ուժ տալով և ոգեշնչելով՝ դառնալու ենք մեկ ահեղ ՈՒԺ և ապացուցենք, որ կարող ենք կերտել արժանավայել ապագա...
Չենք հուսահատվում և նայում ենք առաջ։
Եկեք բոլորս միասին աղոթենք մեր զինվորների համար, աղոթենք մեր երկրի համար, ապաշխարենք, իրար ներենք, իրար օգնենք, հակառակ դեպքում՝
կկորցնենք ամեն ինչ...
Առաջացած խնդիրները պարտավոր ենք հաղթահարել արժանապատվությամբ։
Յուրաքանչյուրը՝ սեփական անձից թող սկսի
և օգնի սկսել մյուսներին...
Ամեն մեկս, մեր կարողության չափով՝ օգնենք մեր ազգին։ Հավատացած եղեք, որ դրական արդյունքը երկար սպասեցնել չի տա...
Աստված օգնական և պահապան
մեր ազգին և բոլոր հայերին❤️🙏
Գրառումս կարող եք տարածել ձեր էջերում,
իսկ հերթագրման համար՝ կարող եք զանգահարել ձեզ հայտնի հեռախոսահամարներով։
010570103, 093501272
Բ.Գ.Թ. բժիշկ ստոմատոլոգ,
Ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն՝
Արմինե Մաժինյան