08/11/2025
🥰
Նոյեմբերի 8-ը ռադիոլոգիայի միջազգային օրն է 🩻🏥⚕️
Այս օրը ևս մեկ հրաշալի առիթ է շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր տեսնում են այն, ինչ մյուսների աչքից թաքնված է։
Սիրելի գործընկերներ, յուրաքանչյուր ճշգրիտ ախտորոշման և հիվանդության վաղ հայտնաբերման հիմքում ձեր գիտելիքներն են ու հաճախ աննկատ, բայց անչափ կարևոր աշխատանքը։
Շնորհակալ ենք ձեր մեծ նվիրումի, հոգատարության և պրոֆեսիոնալիզմի համար:
Ձեր ամենօրյա աշխատանքը կյանքեր է փրկում։